ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեր ստվերը թողած ուրիշինն եք փնտրում 08/25/2014 14:45 | Վերլուծություններ
Նոր կառավարությունը ձեւավորվելուց անմիջապես հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց խոշոր գործարարներին ստվերից հանելու մտադրության մասին` նրանց հարկային դաշտ գալու համար մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ տալով:
Այս ժամկետից շուրջ 2 ամիս անց, սակայն, արդյունքները դեռ չեն երևում:
Ավելին, մինչ կառավարությունը պայքարում է մասնավոր հատվածի ստվերի դեմ, հասարակության աչքի առաջ բացվում են հենց պետական համակարգում առկա ստվերի մասին խոսուն վկայությունները:
Օրեր առաջ, օրինակ, հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ-ում գրանցված 115 հավաքարարների անվան տակ հատկացվել և յուրացվել է 300 մլն դրամ։ Այսինքն` պետական այս կառույցում «մեռյալ հոգիներ» են գրանցել, որպեսզի գրպանեն պետության գումարները:
Հետաքրքրական է, որ պետական մակարդակով մասնավոր հատվածին ուղղված մեղադրանքներից թերևս ամենաշատ հնչողը աշխատողներին չգրանցելը, նրանց իրական թիվն ու պետությանը վճարվող հարկերը թաքցնելն է:
Թե որքանով է այս մեղադրանքն իրականությանը համապատասխանում, սա առանձին հարց է, բայց տարօրինակն այն է, որ մասնավորին մեղադրելով՝ պետական համակարգի տարբեր միավորներ էլ պետությանը խաբելու ու թալանելու սեփական մեթոդն են գտել. աշխատողներ գրանցելով են պետության միջոցները յուրացնում։ Ընդ որում, մեթոդը նոր չէ, վերոհիշյալ հավաքարարների գործը 2008-13 թվականների եղելություն է:
Առնվազն 2 տարվա վաղեմություն ունի նաև նույն տարբերակով Դատական դեպարտամենտում կատարված հափշտակությունը:
Համաձայն գործի ընթացքում բացահայտված փաստերի՝ դատական դեպարտամենտի տարբեր ստորաբաժանումներում 84 կեղծ կարգադրիչներ են գրանցված եղել, որոնց անունով դուրս գրված աշխատավարձն իրականում ստացել են նրանց պետերը, իսկ գումարը կազմում է ավելի քան 100 մլն դրամ:
Ավելին` նույն գործի շրջանակներում պարզվել է, որ այս համակարգի հաշվապահները, թերևս իմանալով իրենց ղեկավարների այդ ապօրինությունները, իրենց իրավունք են վերապահել օգտվել առիթից և ինքնակամ ավելացրել են իրենց աշխատավարձերը: Այսինքն`պետությունից ավել աշխատավարձ են դուրս գրել ու յուրացրել:
Իսկ գուցե այս բացահայտումները ոչ թե պատահականությունների, այլ օրինաչափությա՞ն ոլորտից են: Եթե մի պետական մարմնում «մեռյալ հոգիների» միջոցով գրպանում են շարքային հարկատուներիս միջոցներով կազմվող պետական բյուջեն, ինչո՞ւ դա չեն կարող անել մյուս պետական մարմիններում ևս:
Գուցե ստվերի դեմ հայտարարված պայքարը կառավարությունը ճիշտ կանի հենց իրենի՞ց էլ սկսի, և առաջին հերթին ազատվի իր տանիքի տակ ծվարած կեղծ աշխատողների ցուցակիների՞ց ու դրանցով սնվող պաշտոնյաների՞ց:
Այս դեպքում չի բացառվում, որ միանգամից կլուծվի նաև պետական համակարգի ուռճացված լինելու խնդիրը: Պետական ամբիոններից անընդհատ հայտարարվում է այդ համակարգը կրճատելու մասին, նույնիսկ կրճատումներ են լինում, բայց էական փոփոխություն չի նկատվում: Գուցե նաև այն պատճառով, որ կրճատվող իրական աշխատողներին շատ շուտով փոխարինելու են գալիս կեղծերը` ապահովելով պետությանը թալանելու հերթական հնարավորությունը:
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից