Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Դատարանը պարտավորեցրեց գլխավոր դատախազությանը վերացնել ցմահ դատապարտյալի իրավունքների խախտումը 08/25/2014   18:13  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Դատարանն այսօր մասնակի բավարարել է ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքը՝ պարտավորեցնելով գլխավոր դատախազությանը վերացնել դատապարտյալի իրավունքների խախտումը:
 
Սողոմոն Քոչարյանը նախ մահապատժի է դատապարտվել, ապա մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման` Գորիս-Կապան ավտոմայրուղում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Իրաջ Փուր Միրզա Բեկի նկատմամբ ավազակություն կատարելու և նրան սպանելու, ինչպես նաև ապօրինի հրազեն պահելու համար:

Դատապարտյալի ներկայացուցչի բողոքի համար հիմք է ծառայել 2014թ. մայիսի 19-ին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը: Դրանում վկայակոչվել է Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պայմանավորված է Հայստանում Իրանի դեսպանի պահանջով:

Վերոգրյալի հիման վրա հաղորդման մեջ խնդրվել է հարուցել նոր երևան եկած հանգամանքով դատավճռի վերանայման վարույթ:

2014թ. մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունը գտել է, որ ոչ սպառիչ հանգամանքները դրանք հաստատող օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայություն չեն ենթադրում, այդ հանգամանքները դատական ակտը վերանայելու հիմք կարող են հանդիսանալ, եթե դրանք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են ոչ թե դատավճռի անհիմն լինելը, այլ ավելի կոնկրետ` դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

Ըստ դատախազության՝ «Հաղորդմամբ ներկայացված չէ նաև որևէ այնպիսի հանգամանք, որն ինքնին կամ այլ հանգամանքների հետ կհաստատի Սողոմոն Քոչարյանի անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր, կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է»:

Հաղորդման մեջ, ըստ գլխավոր դատախազության, ընդամենը վկայակոչված է գործով մեղադրողի հայտարարությունը` անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին:

Գլխավոր դատախազությունը եզրահանգել է, որ բացի այն, որ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի վրաբերյալ մեղադրողի դիրքորոշումը չի տեղավորվում օրենքով նախատեսված նոր երևան եկած հանգամանքների շրջանակներում, նաև ինքնին որևէ կերպ չէր կարող կանխորոշել դատավճռով նշանակվող պատժի տեսակը կամ չափը:

«Ինչպես գործող, այնպես էլ նախկին (վիճարկվող դատական ակտը կայացնելու պահին գործած) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերն ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի տեսակն ու չափը որոշելը, ի թիվս այլ հարցերի՝ վերապահում են դատարանի` որպես գործի լուծման գործառույթն իրականացնող մարմնի բացառիկ իրավասությանը: Դատարանը կաշկանդված չէ ինչպես ամբաստանյալի մեղավորության, այնպես էլ՝ նրա նկատմամբ նշանակվող պատժի հարցերի վերաբերյալ մեղադրողի դիրքորոշմամբ»,- վերլուծում է Գլխավոր դատախազությունը:
 
Ռոբերտ Ռևազյանն իր հերթին գտել է, որ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարվել, օրենքի ոչ ճիշտ մեկնաբանում է եղել:

Մասնավորապես, ըստ դատապարտյալի ներկայացուցչի, գործով մեղադրողի հայտարարությունը ոչ թե անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին է, «ինչպես մեղմորեն ներկայացրել է դատախազությունը», այլ ավելին` հայտարարություն է՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու մասին: Ավելին, նա հայտարարել էր, որ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռը քաղաքական ճնշման հետևանք է եղել, ընդ որում՝ քաղաքական պատվերն ու ճնշումը եղել են մեկ այլ պետության կողմից:

Ընդգծելով, որ ինչպես գործող, այնպես էլ (վիճարկվող դատական ակտը կայացնելու պահին գործած) ՀՀ քրեական օրենսգրքերը նախատեսում են պատասխանատվություն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի գործունեությանը ցանկացած ձևով միջամտության համար, ակնհայտ է, որ  գործով դատախազի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն:

Դատապարտյալի ներկայացուցիչը գտնում է նաև, որ հիմնավորված չէ Գլխավոր դատախազության այն պնդումը, թե հաղորդմամբ ներկայացված չէ նաև որևէ այնպիսի հանգամանք, որը կհաստատի Սողոմոն Քոչարյանի կատարած հանցանքի նվազ ծանր լինելը:

«Արդյո՞ք գործով մեղադրողի հնչեցրած հայտարարությունը չի խոսում այն մասին, որ Սողոմոն Քոչարյանի արարքն իրականում եղել է նվազ ծանր, քան ներկայացվել է և որի համար պահանջվել է մահապատիժ: Իսկ եթե գործով մեղադրողը հայտարարեր ոչ թե արարքը նվազ ծանր լինելու մասին, այլ այն մասին, որ Սողոմոն Քոչարյանը եղել է անմեղ, արդյո՞ք գլխավոր դատախազությունը նույնպես պետք է պնդեր, որ դա նոր երևան եկած հանգամանք չէ»,- գտնում է փաստաբանը:

Հիմնվելով վերոհիշյալ փաստարկների վրա՝ Ռոբերտ Ռևազյանը խնդրել է վերացնել ՀՀ գլխավոր դատախազության՝ 2014թ. մայիսի 31-ի որոշումը և պարտավորեցնել նոր երևան եկած հանգամանքով հարուցել վերանայման վարույթ:

Լուսանկարը՝ hetq.am-ի

 


Հարակից հրապարակումներ`

10:37 03/06/2014  |  ՄամուլՍպանության մասնակցության համար ցմահ ազատազրկման դատապարտվածը ներում է հայցում
19:38 20/06/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՑմահ դատապարտյալների կողմից 5 փախուստի փորձ է կատարվել
16:38 09/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄանուկ Սեմերջյանի մահվան անմիջական պատճառը եղել է տրոմբների հետ կապված սուր բարդությունը
18:38 08/01/2013  |  ԼՐԱՀՈՍՑմահ դատապարտվածի մահվան վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր
18:19 22/11/2012  |  ԼՐԱՀՈՍԱվետիք Իշխանյան. «Մենք չունենք դատական իշխանություն, մենք ունենք դատական համակարգ»
15:44 22/11/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷլինար Վարդանյան. «Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ցմահ դատապարտվածների խնդիրներին»
13:44 22/11/2012  |  ԼՐԱՀՈՍՆախարարությունը պատրաստ է քննարկել բոլոր խելամիտ առաջարկները
10:56 21/11/2012  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային համաժողով նվիրված ցմահ դատապարտյալների հիմնախնդիրներին
19:27 13/07/2012  |  ԼՐԱՀՈՍ20 տարի է` ցմահ դատապարտյալի ոչ մի գործ չի վերանյավել

Արխիվ

[]