ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշվառման մեջ է 221 մարմնավաճառ 08/23/2014 19:34 | ԼՐԱՀՈՍ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 258 հոդվածի համաձայն, ոստիկանության տարածքային բաժին բերված մարմնավաճառի նկատմամբ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 179-րդ հոդվածի՝ «Պոռնկությամբ զբաղվելը» հատկանիշներով հարուցվում է վարչական վարույթ, կազմվում է վարչական արձանագրություն: Դրանից հետո վեներական հիվանդ լինելու հանգամանքը պարզելու նպատակով նա ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտության կենտրոն, քանի որ վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը ՀՀ Քր. օր-ի 124-րդ հոդվածի հատկանիշներով առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Այս մասին, մասնավորապես, ասված է ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:
Ոստիկանությունը հայտնում է, որ գործում է ՀՀ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և իրականացնում է օրենքով սահմանված իր գործառույթները, այլ ոչ թե, ինչպես նշված է ԶԼՄ-ներից մեկում հրապարակված հոդվածում, «ժամանակ առ ժամանակ հավաքում է մարմնավաճառներին, ապա բաց թողնում՝ շարունակելու իրենց գործունեությունը»:
Ըստ ոստիկանության՝ 2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում իրականացված ստուգայցերի արդյունքում ՎԻՎ ՀՀ օր-ի 179-1 հոդվածի՝ «Պոռնկությամբ զբաղվելը» հատկանիշներով կազմվել է 48 վարչական իրավախախտման արձանագրություն, ոստիկանության ծառայությունների կողմից պրոֆիլակտիկ հաշվառման են վերցվել 11 մարմնավաճառներ, հաշվառման մեջ են 221 մարմնավաճառներ:
Առաջին կիսամյակի ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով քրեական 9 գործերով, որոնցից 5-ը հարուցվել են 2014 թվականին: Այդ գործերից 3-ը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, գործերից մեկը ներքին թրաֆիքինգի դեպք է, մեկի շահագործումն իրականացվել է ԱՄԷ-ում, մեկը՝ Թուրքիայում: Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 6 զոհեր, որոնցից 5-ը՝ կանայք: 2014 թ. առաջին կիսամյակի վարույթ իրականացված քրեական 9 գործերից 2-ն ուղարկվել է դատարան, 7-ը քննության ընթացքի մեջ են:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը նախատեսում է մարմնավաճառությանը վերաբերող և նրա հետ առնչվող հետևյալ տույժերն ու պատժատեսակները.
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
1. Հոդված 45 «Վեներական հիվանդությամբ տառապողների խուսափելը բժշկական զննումից և պրոֆիլակտիկ բուժումից» (Ն/Ա հարյուրապատիկի չափով),
2. Հոդված 46 «Վեներական հիվանդությամբ վարակվելու աղբյուրը և վտանգ ներկայացնող հիվանդների հետ շփումը թաքցնելը» (Ն/Ա հարյուրապատիկի չափով),
3. Հոդված 1791 «Պոռնկությամբ զբաղվելը» (Ն/Ա քսանապատիկի չափով):
ՎԻՎ ՀՀ օր-ի 45 և 46-րդ հոդվածների ենթակայությունը ՀՀ առողջապահության նախարարությանն է, իսկ 1791-րդ հոդվածինը՝ ՀՀ ոստիկանությանը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
1. Հոդված 124. Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը.
2. Հոդված 132. Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը.
3. Հոդված 140. Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը.
4. Հոդված 262. Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը:
Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով («Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված).
1. կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.
2. իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ