ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեփական երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող մայրը հայտարարեց, որ իր երեխան «կամ սովից կմահանար կամ էլ…» 08/22/2014 18:21 | Քրեական խրոնիկոն
Մոր կողմից իր 6-ամսական երեխային աշխատանքային շահագործման հանձնելու գործով այսօրվա նիստում 37-ամյա Լուսինեն հայտարարեց, որ ինքը սեփական երեխային շահագործման չի հանձնել և որ ապրելու միջոց չի ունեցել, իր երեխան «կամ սովից կմահանար կամ էլ…»: Իսկ թե որն է իր մեղքը, թող դատարանը որոշի:
Գործով մյուս ամբաստանյալ Լուսիկն էլ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, ըստ նրա, իրեն են շահագործել: «Առավոտ 8-ին ուղարկել են փող մուրալու, որ բերեմ տամ իրեն, ես կոպեկ-կոպեկ բերել, տվել եմ իրեն»,- ասաց ամբաստանյալը և հավելեց, որ երեխայի մայրն է ստիպել, ինքն էլ տարել է:
Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, սկսվեց գործով դատաքննությունը, մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Ըստ դրա՝ Լուսինեն և Լուսիկը 2011 թվականի սեպտեմբերին ծնված Լուսինեի որդուն՝ Էրիկին 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` աշխատանքի վատթարագույն՝ մուրացկանության շահագործման վիճակում»:
Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է Լուսիկին, իսկ վերջինս էլ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկին պահելով, երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ: Լուսինեն ու Լուսիկն օրական վաստակած 4.000-ից 6.000 ՀՀ դրամ գումարներն ուղղել են իրենց առօրյա կարիքները հոգալուն:
Երեխայի մորը և Լուսիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխայի թրաֆիքինգը կամ շահագործումը:
Ըստ ապացույցների հետազոտման դատարանի սահմանած կարգի, դատարանում նախ սկսեցին ցուցմունքներ տալ վկաները: Առաջին վկան՝ Հրանտ Հարությունյանը, ով ուներ բարձրագույն կրթություն, ներկայացավ որպես ավագ խորհրդատու՝ կրոնի և հոգեբանության հարցերում և դատավարության մասնակիցներին առաջարկեց անվճար կոնսուլտացիա անցկացնել: Վկան նաև պարզաբանումներ տվեց դատարանի արած պարզաբանումների վերաբերյալ՝ երբ դատարանը նրան զգուշացնում էր սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց խուսափելու կամ հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվության մասին, վկան իր կողմից հավելեց, որ «չի կարելի դատավարությունը շեղել գիտակցորեն, դա «պրեստուպլենիե պրոտիվ պրավոսուդիա» է, այսինքն՝ արդարադատության դեմ հանցագործություն է:
Վկան նշեց, որ այն տարածքում, որտեղ ամբաստանյալը մուրացկանությամբ է զբաղվել, ինքն առևտրով է զբաղվել և այդպես ճանաչել է նրան: Մուրացկանությամբ զբաղվող Լուսիկը «աշխատանքի» վայր է գնացել երեկոյան ժամը 16.00-ից 17.00-ն և աշխատել մինչև ժամը 20.00-ից 21.00-ն: Ըստ վկայի, Լուսիկը երեխայի հետ էր մուրացկանության դուրս գալիս, որ ավելի շատ գումար հավաքի, իսկ հավաքված գումարով նրանք իրենց առօրյա կարիքներն են հոգացել: Բացի այդ վկան նշեց, որ ամբաստանյալներն ապրել են համատեղ, վարձակալական հիմունքներով նրանց հետ բնակվել է նաև ամբաստանյալ Լուսիկի եղբայրը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ, իսկ վարձակալված փոքրիկ սենյակի համար յուրաքանչյուր օր վճարել են 4000 ՀՀ դրամ:
Վկան նաև նշեց, որ երեխայի մայրը երբեմն-երբեմն գալիս էր «աշխատանքի» վայր, որպեսզի փոքրիկ էրիկին կրծքով կերակրի, սակայն նրանց միջև երբեմն վիճաբանություն է ծագել՝ կապված գումարի չափի հետ, թե ինչո՞ւ է քիչ գումար հավաքել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել