Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Արթուր Չիբուխչյան. «Մեզ անհրաժեշտ է մեկ անգամ կոտրել սառույցը» 08/22/2014   23:43  |  Մարզական

Ինչպես հայտնի է, Նորվեգիայում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը գրավեց 5-րդ տեղը՝ գրանցելով այդ մրցումներում պատմության մեջ իր լավագույն արդյունքը: Բայցեւ անսպասելի պարտությունը մրցաշարի վերջում մերոնց զրկեց մեդալներից:

Մեր զրուցակիցն է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանը:

-Հայաստանի կանանց հավաքականը գրանցեց օլիմպիադաներում իր լավագույն արդյունքը, բայց նաեւ բաց թողեց մրցանակակիր դառնալու հնարավորությունը: Այդ առումով ինչպիսի՞ զգացումներ ունեք:

-Եթե մեկնարկից առաջ որեւէ մեկն ասեր, որ կընդգրկվենք հնգյակում, շատ լավ արդյունք կհամարեինք: Դա, իհարկե, չի նշանակում, որ չէինք մտածում մեդալների մասին: Ինչպես գիտեք, այս անգամ ավելի քան մոտ էինք մրցանակակիր դառնալուն: Վճռորոշ նշանակություն ունեցավ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը, որն ընթանում էր մեր առավելությամբ, սակայն պսակվեց մեզ համար ամենաանցանկալի արդյունքով՝ պարտությամբ: Մինչդեռ, հաղթանակի պարագայում կգրավեինք երկրորդ տեղը: Ամեն ինչ փոխվեց վերջին պահին, երբ մեր աղջիկները հայտնվեցին ցայտնոտում: Անգամ ռուս մեկնաբաններն ու մարզիչները խոստովանեցին, որ դա օլիմպիադայում իրենց ամենաբարդ հանդիպումներից էր, որում հաղթեցին հաջողության շնորհիվ:

-Այսինքն, Մարիա Կուրսովան պարտվեց ցայտնոտո՞ւմ:

-Ո՛չ, նա սկզբից էլ հայտնվել էր վատ դիրքում, սակայն Էլինա Դանիելյանն առաջին խաղատախտակին արդեն հաղթել էր, Լիլիթ Մկրտչյանը սեւերով  առավելություն ուներ, իսկ Լիլիթ Գալոյանի մոտ անհաջողությունների փուլ էր սկսվել:

-Ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Ցանկացած շախմատիստուհի էլ լինում է ոչ լավագույն մարզավիճակում: Ամեն դեպքում նա պայքարում էր. կարեւոր մի քանի հանդիպումներում կարողացավ ոչ-ոքիներ եւ հաղթանակներ գրանցել: Իսկ ընդհանուր առմամբ, մերոնք լավ խաղացին. առաջին եւ երկրորդ խաղատախտակներին կայուն արդյունք գրանցեցին, իսկ վերջում էլ Կուրսովան սկսեց հաղթել: Նա եւ Գալոյանը կարեւոր հաղթանակներ տարան: Բացի այդ, նրա ոչ-ոքիները նպաստում էին մրցամարտերում մեր հաղթանակներին:

-Այսինքն, Լիլիթի առաջադրանքը թիմին առնվազն կես միավոր ապահովե՞լն էր:

-Ոչ, բոլորն էլ պետք է խաղային հանուն հաղթանակի: Սակայն, ընթացքում, առաջադրանքը կարող է սրբագրվել. եթե ոչ-ոքին ընդհանուր հաղթանակ է ապահովում, ուրեմն պետք է ձգտել դրան՝ ավելորդ ռիսկից խուսափելու համար:

-Ինդոնեզիայի հավաքականից կրած պարտությունը թյուրիմացությո՞ւն էր:

-Հասկանո՞ւմ եք, երբ թիմի անդամներից մեկը պարտվում է, մյուսներն ինքնըստինքյան ձգտում են հաղթանակի: Թիմի յուրաքանչյուր խաղացողի արդյունքը շղթայական ազդեցություն է ունենում մյուսների խաղին: Դա թիմային մրցումների առանձնահատկություններից է: Ասեմ նաեւ, որ մրցակցին ամենեւին էլ չթերագնահատեցինք:

-Ինդոնեզացիներն իրո՞ք ուժեղ էին:

-Նրանք միայն մեզ չհաղթեցին, տհաճ անակնկալ մատուցեցին նաեւ այլ ուժեղներին: Պատահում է, որ թույլ թիմի խաղը ստացվում է, եւ, պատկերավոր ասած՝ համընթաց քամու շնորհիվ առաջ են շարժվում: Բայց վերջում նրանց ուժերը չբավականացրեցին: Ամեն դեպքում, նրանց առաջին երկու խաղատախտակներին հանդես են գալիս տաղանդավոր շախմատիստուհիներ, որոնց, իմ կարծիքով, լավ ապագա է սպասվում:

-Միավոր կորցրեցինք նաեւ ԱՄՆ-ի հավաքականի հետ մրցավեճում, որը ոչ-ոքի ավարտվեց: Դա օրինաչա՞փ արդյունք է:

-Շատ լարված պայքար ծավալվեց, որի ընթացքում առավելությունը երեք անգամ անցավ մերթ մեր, մերթ՝ նրանց կողմը: Վերջին 15 րոպեներին ես եւ ամերիկյան թիմի գլխավոր մարզիչ Մելիքսեթ Խաչիյանը լարվածությունից արդեն չէինք կարողանում դահլիճից հետեւել պայքարի ընթացքին: Մի պահ հնարավոր էր ցանկացած զարգացում, բայց ի վերջո գրանցվեց մարտական ոչ-ոքի:

-Որո՞նք էին ամենաբարդ հանդիպումները:

-Ռուսաստանի, Խորվաթիայի եւ Իսպանիայի ընտրանիների հետ մրցամարտերը: Իսկ ամենահեշտը մեկնարկային տուրերի խաղերն են, երբ մրցում ես թույլ թիմերի հետ: Երրորդ տուրից՝ վիետնամցիների հետ հանդիպումից սկսած՝ արդեն նորմալ մրցակիցների հետ էինք խաղում: Երեւի գիտեք, որ օլիմպիադաներում ընդհանուր հաշվարկից բացի կան նաեւ խմբեր, որոնցում նույնպես լավագույններին մրցանակներ են շնորհվում: Այս անգամ մենք A խմբում գրավեցինք 2-րդ տեղը, թեպետ գործակցով 10-րդն էինք: Նախորդ օլիմպիադայում էլ 3-րդն էինք ճանաչվել: Իսկ ընդհանուր հաշվարկում բաժանեցինք 4-6-րդ տեղերը, թեպետ միավորների հաշվարկի այլ կարգի դեպքում բրոնզե մեդալակիր կդառնայինք:

-Ամեն դեպքում, հիասթափված չե՞ք:

-Ոչ, բայց նաեւ ուրախ չեմ: Միջանկյալ զգացում է. բավարարված եմ: 5-րդ տեղն արդեն շատ դժվար է գրավել: Առավել եւս, որ մեզնից բարձր դասված թիմերի խաղացողները աշխարհի 40 լավագույն շախմատիստուհիների շարքում են: Հիասթափված չեմ նաեւ այն պատճառով, որ մեր աղջիկներն արդեն ընտելացրել են իրենց կայուն հաջող խաղին եւ անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում էլ մինչեւ վերջին պահը հավակնում էինք մրցանակային տեղի: Երեք տարի է, նույն պատմությունը կրկնվում է: Հայաստանի հավաքականի հետ արդեն հաշվի են նստում: Մեզ ընդամենն անհրաժեշտ է մեկ անգամ կոտրել սառույցը:

 

 

 


Արխիվ

[]