ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս տարի Սևանա լճում ջրահեղձ է եղել 4 մարդ 08/22/2014 20:32 | ԼՐԱՀՈՍ
Այս տարի Սևանա լճում փրկարար ջոկատի ուժերով 23 մարդ փրկվել է: Ջրահեղձ է եղել 4 մարդ` նախորդ տարվա 5 մարդու համեմատ: Նրանք, հիմնականում, ջրահեղձ են եղել չհսկվող տարածքներում: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը:
«Հատուկ փրկարարական ջոկատը կազմված է 38 փրկարարից, իսկ Սևանի ամբողջ ափի հսկողության համար, հաշվի առնելով լճի չափը, մեծ թվով աշխատակիցներ են անհրաժեշտ: Մեր ուժերով հսկում ենք հանրային երեք լողափ, արձագանքում նաև մասնավոր լողափերի ահազանգերին»,-ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Ա.Ճզմաչյանը:
Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարը մեկ անգամ ևս հորդորեց ակտիվ ամառային հանգիստ կազմակերպողներին անհրաժեշտության դեպքում զանգահարել 911 միացյալ հեռախոսահամարով և տվյալ տարածքին մոտ գտնվող ջոկատն արագ կարձագանքի, եթե, իհարկե, հանգստավայրում փրկարարներ չկան:
Այս տարի ջրափրկարարական ջոկատը կրկին վերազինվել է նոր և ժամանակակաից տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս տարվա ցանկացած եղանակին արագ օգնություն ցուցաբերել:
Ըստ նրա՝ փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսերով ցուցումներ և հրահանգներ են տրվում:
Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարն ընդգծեց, որ արտակարգ պատահարները հիմնականում տեղի են ունենում տուժողների մեղքով` սահմանված կանոնները խախտելու հետևանքով:
«Քանի որ այս տարի, ելնելով լավ եղանակային պայմաններից, հանգստացողների թիվն ավելի շատ է, խորհուրդ եմ տալիս մեր ազգաբնակչությանը հետևել փրկարարների կողմից տրվող ցուցումներին, խորհուրդներին և հորդորներին: Ջուր չմտնել ոգելից խմիչքներ և շատ սնունդ օգտագործելուց հետո, ջրային տրանսպորտից չցատկել, չլողալ անծանոթ ջրային տարածքներում, ինչպես նաև զննել լողափերում ստորջրյա ռելյեֆը` ջուր մտնելիս կամ ցատկելիս սուր ծակող կամ կտրող առարկաներից մարմնական տարբեր վնասվածքներ ստանալուց խուսափելու համար: Խորհուրդ եմ տալիս չանցնել տեղադրված լողանշանները և զգուշանալ հատկապես ջրային արագընթաց տրանսպորտային միջոցներից»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ