ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանամերձ գյուղերի հետ կապող ճանապարհի շինարարությունը թերի է կատարվել 08/21/2014 15:36 | ԼՐԱՀՈՍ
Արդեն տևական ժամանակ է, ինչ կառավարությունում խոսում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հետ կապող անվտանգ ճանապարհ կառուցելու մասին, քանի որ ներկայիս ճանապարհի մի զգալի հատվածն անցնում է ադրբեջանական դիրքերից վերահսկվող տարածքով, որտեղ թշնամու կրակոցների մշտական վտանգ կա:
Բայց որքան էլ որ հարցը հրատապ է, ինչպես այսօր պարզվեց, նոր, անվտանգ, շրջանցիկ ճանապարհի շինարարությունը կիսատ է մնացել, շինարարական կազմակերպությունը թերացել է, գումարը չի բավարարել:
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց 2014թ. պետբյուջեում վերաբաշխում կատարել և փոփոխել Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարության ժամկետները:
Բանն այն է, որ, ըստ նախագծի, ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը, սակայն շինարարական կազմակերպությունը թերացել է իր պարտավորությունների կատարման մեջ, և տրանսպորտի ու կապի նախարարությունն առաջարկում է նոր պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ` ռազմավարական այդ կարևոր ճանապարհի շինարարության մնացած հատվածն ավարտին հացնելու համար:
Արթուր Առաքելյանը հայտնեց, որ նախկին պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծվել է, կազմվել է նոր նախահաշիվ, որի համաձայն՝ անհրաժեշտ է լրացուցիչ 55 մլն դրամ, քանի որ աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ են եկել 9-րդ կարգի գրունտի պայթեցման լրացուցիչ աշխատանքային ծավալներ:
Այս փաստը վարչապետի կողմից այնքան էլ միանշանակ չընդունվեց: «Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն ՀՀ դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետևանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Եվ, այդուհանդերձ, որոշումն ընդունվեց: Չնայած առկա կասկածներին, կառավարությունը 55 մլն դրամով ավելացրեց ծրագրի ֆինանսավորումը: Նիստի ավարտին, պատասխանելով ծրագրի ընթացքի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ ճանապարհի այդ վտանգավոր հատվածի շինարարության համար պայմանագիր էր կնքվել «Իջևանի» ՃՇՇ-ի հետ` մեկ անձից գնման ընթացակարգով` առանց մրցույթի անցկացման, քանի որ ժամկետները սուղ են եղել, և չթաքցրեց, որ նոր կապալառուն ևս կընտրվի նույն կարգով` դարձյալ ժամանակ չլինելու պատճառով:
Ի դեպ, Արթուր Առաքելյանը դժվարացավ հիշել, թե որքան էր գնահատվել ճանապարհի այդ հատվածի շինարարությունը նախկին պայմանագրով, չհստակեցրեց նաև նոր պայմանագրի ամբողջական արժեքը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից