ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՏՄ-ին անդամակցությունը որեւէ կերպ չի անդրադառնա Վրաստանի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա 08/21/2014 18:05 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ողջունելով Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար:
«Մեր երկու երկրների բարեկամությունն անցել է ժամանակի փորձության միջով, եւ այսօր այն կայուն հիմք է՝ համագործակցության եւ փոխվստահության ոգով մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար: Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր քաղաքական օրակարգի
հիմնական առաջնահերթություններից է, եւ Հայաստանի կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդվեն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ ընդգծել, որ Վրաստանը եւս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի խորացման եւ ընդլայնման գործում: Վրաստանի վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42 տոկոսով: «Վստահ ենք, որ առկա է երկկողմ տնտեսական կապերն էլ ավելի զարգացնելու մեծ ներուժ», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում Թբիլիսիում կազմակերպել հայ-վրացական բիզնես ֆորում, որը կնպաստի երկկողմ գործարարների միջեւ համագործակցության սերտացմանն ու ընդլայնմանը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ նոր թափ հաղորդել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականին:
ՀՀ կառավարության ղեկավարը, անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին, հիշեցրել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ:
Միաժամանակ, վարչապետը նշել է, որ մեր երկիրը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ- ի հետ՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների գործընթացին նոր ուժ հաղորդելու նպատակով: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը որեւէ կերպ չի անդրադառնա նաեւ Վրաստանի հետ
գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը կարող են օգուտ քաղել տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցելու հանգամանքից:
Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը որեւէ արգելք չի հանդիսանա հայ-վրացական տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության վրա: Վրաստանի վարչապետը նշել է, որ տարբեր միավորներին անդամակցության հնարավորությունը Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել ի օգուտ երկու երկրների: Իրակլի Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ դա լավ օրինակ կհանդիսանա միջազգային հանրության համար:
Այնուհետեւ զրուցակիցները գոհունակություն են հայտնել տրանսպորտային հաղորդակցության եւ էներգետիկ ոլորտներում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների համագործակցության մակարդակից: Վարչապետն, անդրադառնալով Վերին Լարսի անցակետի տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքների վերացմանը, հույս է հայտնել, որ սեղմ ժամկետում այն կգործարկվի:
Վրաստանի կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ առաջիկա 2-3 օրերի ընթացքում սողանքի, ինչպես նաեւ դեպի Հայաստան ձգվող գազատարի վթարի հետեւանքները կվերացվեն, եւ դրանք կսկսեն կանոնավոր Երկու երկրների վարչապետները պայմանավորվել են նաեւ հաջողությամբ շարունակել Բագրատաշեն,
Բավրա եւ Գոգավան սահմանային անցակետերի շինարարության եւ արդիականացման, ինչպես նաեւ Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր կամրջի շինարարության աշխատանքները:
Անդրադառնալով հայ-վրացական էներգետիկ համագործակցությանը՝ երկու երկրների էներգետիկ բնագավառների ղեկավարները տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցել ոչ թե 400՝ այլ 500 մեգավատ լարման հզորությամբ, ինչը կստեղծի էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման եւ արտահանման լավ հնարավորություն։
Մասնավորապես, էլեկտրահաղորդիչ գծի կառուցման առաջին փուլի ավարտից հետո Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը ներկայիս 200 մեգավատի փոխարեն կհասնի 300-ի:
ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում գերմանական KfW բանկի հետ` երկրորդ փուլի աշխատանքները 2018 թվականին ավարտելու համար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը կհասնի 700 մեգավատի:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Երեւան-Թբիլիսի եւ Երեւան-Բաթումի կանոնավոր չվերթների գործարկման, ինչպես նաեւ մշակութային բնագավառում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Վրաստան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը