ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աջակցություն՝ բնական աղետներից տուժած Արցախի հողօգտագործողներին 08/21/2014 16:44 | ԼՐԱՀՈՍ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ շրջվարչակազմերի ղեկավարների, գյուղնախարարի և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գլխավոր տնօրենի մասնակցությամբ քննարկվել են կառավարության որոշման նախագծեր և գյուղատնտեսության խնդիրներին առնչվող հարցեր:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ խորհրդակցության մասնակիցները նախ քննարկել են շրջանային հանրակրթական և երաժշտական դպրոցների իրավական կարգավիճակի հարցը: Նախագծերով առաջարկվում է հանրակրթական դպրոցները միավորել «Հանրակրթական դպրոցների միություն» ՊՈԱԿ-ի մեջ, իսկ երաժշտական դպրոցները` վերակազմակերպել արվեստի դպրոցների: Յուրաքանչյուր շրջանում մեկ կամ երկու ՊՈԱԿ-ի առկայությունը, Ա. Հարությունյանի համոզմամբ, բավարար է կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար:
2014թ. բերքահավաքի իրավիճակի և 2015թ. բերքի կազմակերպման վերաբերյալ մի քանի հարցեր խորհրդակցությանը ներկայացվել են որոշման նախագծերի տեսքով: Դրանցով առաջարկվում է կարկտահարությունից 50 տոկոսից ավելի տուժած հողատերերին տրամադրել գարի: Աջակցության ընդհանուր չափը կազմում է ավելի քան 52 մլն դրամ: Լրիվ ոչնչացված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում սև ցել կատարելու նպատակով հողամշակին կտրամադրվի 1 հա-ին 40 հազար դրամ նյութական աջակցություն:
«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից հողօգտագործողներին կտրամադրվի անհատույց սերմացու` կրկնացանքս կատարելու նպատակով: Մոտ 10 մլն դրամի պետական աջակցություն կստանան նաև բնական աղետներից տուժած խաղողայգիների տերերը` 1 հա-ի դիմաց 100 հազարական դրամի չափով:
Որոշման նախագծով առաջարկվում է 1 տարով հողի հարկից և վարձավճարից ազատել համայնքային և պետական պահուստային ֆոնդերի հողօգտագործողներին:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև փոխառության կարգով տրամադրվելիք դիզվառելիքի վերաբերյալ հարցեր: Առաջարկ է հնչեցվել աջակցություն ցուցաբերել ոչ միայն համայնքային հողերի տերերին ու վարձակալներին, այլ նաև պետպահուստում գտնվող տարածքների ոչ խոշոր հողամշակներին:
Ըստ վարչապետի՝ դիզվառելիքի գինը սուբսիդավորվելու է շուրջ 100 դրամով, իսկ հողատերն ինքն է ընտրելու դիզվառելիքի տեսակն ու մատակարարող ձեռնարկությունը: Անդրադառնալով աշնանացանի աշխատանքների համար տրամադրվելիք աջակցությանը՝ առաջարկվել է համայնքային հողերի մշակողներին փոխառություն տալ մեկ հեկտարին 100 հազարական դրամի չափով՝ սերմացուի և գյուղտեխնիկայի ծախսերը հոգալու նպատակով:
Վարչապետը, բավարար չհամարելով պատասխանատու մարմինների աշխատանքը, հանձնարարել է գյուղատնտեսության նախարարությանը բարձրացնել հողամշակների շրջանում բացատրական և ուսուցողական աշխատանքների արդյունավետությունը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից