ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական կարգադրիչների գործով ամբաստանյալները վերանայում են պաշտպանական կազմը 08/19/2014 14:51 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ՝ դատավարության մի շարք մասնակից պաշտպանների բացակայության պատճառով:
Հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը խնդրել էր հետաձգել դատական նիստը, քանի որ մեկ այլ քրեական գործի շրջանակում մասնակցում է անհետաձգելի քննչական գործողության: Աշխատանքային այլ ծանրաբեռնվածություն ուներ նաև պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Դատական նիստին չէր ներկայացել նաև պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
Ի դեպ, «աշխատանքային ծանրաբեռնվածության» պատճառով դատական նիստին չէր ներկայացել նաև «Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ներկայացուցիչ Մանվել Շահվերդյանը, ով, սակայն, խնդրել էր դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Սույն գործով առաջին դատական նիստում փոփոխություններ տեղի ունեցան պաշտպանական կողմի կազմում. Միսակ Մարտիրոսյանը հրաժարվեց իր երեք պաշտպաններից երկուսի՝ Վարդան Զուռնաչյանի ու Սեդա Սաֆարյանի ծառայություններից: Ամբաստանյալի շահերը կպաշտպանի բացառապես փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Գործում ներգրավվեցին երկու նոր պաշտպաններ. ամբաստանյալ Արմեն Ավագյանը հրաժարվել է իր պաշտպան Արտավազդ Փարսադանյանի ծառայություններից և խնդրել իրեն հանրային պաշտպան տրամադրել, եւ դատական նիստին ներկայացել էր հանրային պաշտպան Գարիկ Մալխասյանը:
Որպես ամբաստանյալ Մերուժան Կյուրեղյանի պաշտպան՝ գործում ներգրավվեց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Երկու պաշտպանները 20 աշխատանքային օր խնդրեցին 45 հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 11-ը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով ՀՀ պետական բյուջեից որպես դատական կարգադրիչների աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու նպատակով «ՀՀ Դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի համաձայնությամբ և թողտվությամբ, նույն ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի հետ ստեղծել են կազմակերպված խումբ, որում ընդգրկել են դատական կարգադրիչների ծառայության պետի մյուս տեղակալ Գագիկ Խաչատրյանին, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանին, ֆինանսաբյուջետային բաժնի պետ - գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանին, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին և պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին, կատարել խմբի անդամների դերաբաշխում:
Արդյունքում՝ տևական ժամանակ՝ 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, հավաքագրել ու դատական կարգադրիչի պաշտոնում նշանակելու համար անձնակազմի կառավարման բաժին են ներկայացրել թվով 84 անձանց վերաբերյալ փաստաթղթեր, դրանց հիման վրա նախապատրաստվել և Արմեն Մովսիսյանի ստորագրմանն է ներկայացվել այդ անձանց ծառայության անցնելու վերաբերյալ հրամանները, ապա հրամանագրումից հետո նշված անձանց անվամբ ստացվել են բանկային քարտեր:
Մտահղացման համաձայն՝ ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված գումարներից 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և ծառայությունից ազատված անձանց բանկային քարտերին է փոխանցվել իրենց վստահությանը` դատական կարգադրիչների ծառայությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամ գումար, որը նույն ժամանակահատվածում բանկային քարտերի միջոցով, հիմնականում Գեղամ Գրիգորյանի կողմից կանխիկացվել և շարունակաբար յուրացման եղանակով հափշտակվել է կազմակերպված խմբի անդամների կողմից:
«Արդյունքում՝ Արմեն Մովսիսյանը յուրաքանչյուր ամիս Գեղամ Գրիգորյանի կողմից բանկային քարտերի միջոցով կանխիկացված գումարներից վերջինիս և Միսակ Մարտիրոսյանին է փոխանցել հափշտակված գումարներից նրանց մասնաբաժինները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից