ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Պետրոսյանին ադրբեջանցիներն առևանգել են հայկական տարածքից. Վարկած 08/18/2014 18:38 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ադրբեջանական գերության մեջ, ընդամենը մեկ օրվա ընթացքում, «անհայտ» հանգամանքներում մահացած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ քննչական կոմիտեից, բավական հետաքրքիր փաստեր են բացահայտվել:
Նախ հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Կարեն Պետրոսյանը հայտնվել էր Ադրբեջանական տարածքում, իսկ օգոստոսի 8-ին հայտարարվեց նրա մահվան մասին:
Կարենի հարազատների և համագյուղացիներ վկայությամբ` օգոստոսի 7-ի առավոտյան նա գնացել է Չինարի գյուղին հարակից հանդամաս՝ վառելափայտ բերելու և չի վերադարձել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գերեվարվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Բայց ինչպե՞ս է Կարենը հայտնվել սահմանից այն կողմ:
Ադրբեջանական կողմի մեկնաբանմամբ՝ նա իբր հյուր է գնացել և նույնիսկ թեյ խնդրել իրենցից: Ավելին, ադրբեջանցիները փորձում են ներկայացնել, որ երկու գյուղերն իրար հետ բարեկամական հարաբերությունների մեջ են` իրար հյուր են գնում, թեյ խմում և այլն: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ ստիպել էին իրենց գյուղացիներին, աշխարհի աչքին թոզ փչելու համար, բողոքներ անել, թե իբր Կարենի մահով իրենք թշնամացրեցին երկու հարևան գյուղերի բնակիչների:
Ադրբեջանը նպատակաուղղված կերպով թաքցնում է իրեն քաջ հայտնի այն հանգամանքը, որ Չինարիից դեպի ադրբեջանական գյուղ տանող ճանապարհը ականապատված է, և ականապատված ճանապարհն անվտանգ շրջանցելու ուղղին քաջ հայտնի է միայն ադրբեջանցի դիվերսանտներին:
Բացի այդ Կարենն այդ օրը ցախի էր գնացել ավանակով: Ականապատված ճանապարհն ավանակով անցնելն ամենաճիշտ տարբերակն է: Նրա անհետանալուց հետո սակայն ավանակը հայտնաբերվել է մեր տարածքում: Եթե անգամ ընդունենք, որ ավանակով հասնելով ադրբեջանական գյուղ Կարենը գերի է ընկել, ապա առնվազն տարօրինակ է, որ ավանակը միայնակ վերադարձել է հենց այնտեղ, որտեղ Կարենը ցախ էր հավաքում:
Այս բոլոր փաստերի համադրությունից քննություն իրականացնող մարմինը հանգել է այն եզրակացության, որ Կարենին ուղղակի առևանգել են ու տարել են ադրբեջանական տարածք, իսկ ավանակը մնացել է այնտեղ, որտեղ նրան տարել էր տերը: Այս փաստի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական դիրքերը Չինարի գյուղի նկատմամբ բավական բարձր են և գյուղն ու հարակից տարածքը նրանց համար ամբողջությամբ վերահսկելի են, այսպես ասենք, ափի մեջ:
Հետևաբար, բոլորովին դժվար չէ հետևելով գյուղի անցուդարձին, ֆիքսել գյուղից հեռացած միայնակ զոհին և սարից իջնելով, իրենց հայտնի ճանապարհով խուսափելով ականապատ տարածքում պայթելու վտանգից՝ հարձակվել ու գերի վերցնել հայ խաղաղ գյուղացուն: Հատկապես, որ սա նման առաջին դեպքը չէ, երբ հայրենի գյուղի տարածքում փակ աչքերով կողմնորոշվող գյուղացին հանկարծ առեղծվածային պայմաններում մոլորվում և ակամայից հատում է սահմանը:
Քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել նաև Կարեն Պետրոսյանի գերության մասին պատմող երկու տեսագրությունները` ադրբեջանական գյուղում և զինված ուժերի կողմից կատարված:
Հիշեցնենք` Կարենին նախ իբր սիրողական մակարդակով նկարել են ադրբեջանցի գյուղացիները, իսկ հաջորդ տեսագրության մեջ Կարենն արդեն ձերբակալված է, նրա ձեռքերը ծալված են թիկունքին և ակնհայտ երևում է, թե ինչպես են զինվորները բռնություն գործադրում ու խոշտանգում` անտանելի տառապանք պատճառելով նրան:
Այս տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ առաջին տեսագրությունում քաղաքացիական հագուստով է և սպորտային կոշիկներով, իսկ արդեն զինվորականների մոտ` զինվորական երկարաճիտ կոշիկներով:
Բացի այդ նարն հենց իր հագուստի վրա զինվորական բաճկոն են հագցրել, ինչպիսին, ի դեպ, հայկական բանակում գոյություն չունի: Տեսագրություններից նաև պարզ է դառնում, որ երրորդ դասարանի կրթություն ունեցող պատանին ռուսերեն չի հասկանում, իրեն տրված հարցերին ոչ թե ինքն է պատասխանում, այլ ավելի շատ ադրբեջանցի գեներալն է հուշում ինչ ասել:
Այն, որ Կարենը ռուսերեն չի հասկանում, քաջ գիտեին նաև ադրբեջանցիները, այլապես ինչու՞ պիտի հայերեն թարգմանություն ապահովեին, իսկ թարգմանիչն էլ, ի դեպ, իրենց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը չէր թարգմանում և Կարենին ստիպում էին ռուսերեն հարցերին ինչ-որ անորորշ պատասխաններ տալ:
Այս տեսագրությունը նաև Կարենի նկատմամբ ադրբեջանցի զինվորականների գործած հանցանքի ուղիղ վկայությունն է: Դրանում պարզ երևում է, թե նրանք ինչպես են Կարենին տանջում, խոշտանգելով հարցաքննում: Այս դաժան վերաբերմունքի արդյունքում էլ ընդամենը մեկ օրվա ընթացքում ֆիզիկապես առողջ երիտասարդը չդիմանալով մահացավ:
Ի վերջո, ինչու՞ տասն օր շարունակ Կարենի դին չեն վերադարձնում, արդյո՞ք ոչ նրա համար, որ վրայից բռնության հետքերը ջնջվեն:
Քննության ավարտին ձեռք բերված այս և մնացած բոլոր փաստերը` ադրբեջանի տարածքում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ, կներկայացվեն նաև միջազգային ատյաններին:
Եվ քանի որ ադրբեջանական կողմն իր հանցանքի ոչ մի արդարացում չունի, նրան մնում է միայն ժամանակ ձգել` սպասելով սեփական հանցագործության մասին հետքերի վերացմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ