ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
28-ամյա Նարեկը սոցիալական ցանցում ծանոթացել է մի կնոջ հետ, ձայնագրել իրենց հեռախոսային խոսակցություններն ու շանտաժի ենթարկել 08/14/2014 14:44 | ԳՈՐԾ #
Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում իր ծանոթ աղջկանից գումար կորզելու նպատակով սպառնալու, նրան վարկաբեկող տեղեկություններ, այդ թվում՝ իրենց ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու համար 28-ամյա Նարեկը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման` 5 տարի 4 ամիս ժամկետով:
Ըստ մեղադրանքի՝ դատապարտյալն ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել Նունեի հետ, ապա` «Օdnoklassniki.ru»-ում «NUNE JAN» անվամբ էջ ստեղծել` տեղադրելով աղջկա հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ։
Դատապարտյալը պարբերաբար զանգահարել է նրան և միմյանց միջև ունեցած ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով պահանջել է 3000 ԱՄՆ դոլար։ Կինն ունեցել է այնքան զգոնություն, որ դիմակայել է բարոյական ճնշմանը և 3 հազար դոլարի փոխարեն դատապարտյալի ծանոթուհու՝ Դիանայի անվամբ փոխանցել շուրջ 1 դոլարին համարժեք 400 ՀՀ դրամ։
Նարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:
Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի և ցուցմունք տվել այն մասին, որ պատիժ կրելով «Կոշ» ՔԿՀ-ում ունեցել է բջջային հեռախոսներ, որոնց միջոցով կապ է հաստատել ծանոթների, բարեկամների հետ: Նարեկը «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ստեղծել է «HENDO DRIGO» անվամբ` այլ անձի նկարով էջ, որով նույնպես շփվել է ծանոթների և բարեկամների հետ, նաև՝ ծանոթություն հաստատել կայքում գրանցված աղջիկների և կանանց հետ:
Նշված կայքում ծանոթացել և շփվել է Նունեի հետ, ում ներկայացել է Հենդո անունով, վերջինիս հետ փոխանակվել են նաև հեռախոսահամարներով, ու շփումը շարունակել նաև հեռախոսով:
Ամբաստանյալը թաքցրել է, որ պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում, և շփումների ընթացքում մտերմացել են. Նունեն իրեն պատմել է իր անձնական կյանքից և դժգոհել ամուսնուց: Շփման ընթացքում Նունեի հետ ունեցել են նաև ինտիմ բնույթի զրույցներ, որոնց մի մասն ինքը հեռախոսով ձայնագրել է: Ավելի ուշ Նունեից պարտքով գումար է խնդրել, սակայն Նունեն հրաժարվել է իրեն գումար տալ, ինչից զայրացել ու սպառնացել է նրան, որ կհրապարակի իրենց միջև տեղի ունեցած ինտիմ բնույթի զրույթների ձայնագրությունը:
Ամբաստանյալը պնդեց, թե «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում իր կողմից ստեղծված «NUNE JAN» պայմանական անվամբ էջը ջնջելու, իսկ ձայնագրությունները ոչնչացնելու դիմաց պահանջել է ոչ թե 3000, այլ՝ 1000 ԱՄՆ-ի դոլար:
Տուժողը դատարանում հայտարարել է, որ չի կարող բացատրել, թե ինչպես են սկսել նրանց միջև ինտիմ բնույթի թեմաներով զրույցները, իսկ 2013թ. սեպտեմբերի կեսերին՝ գիշերը, «Հենդո» անունով ներկայացած անձը զանգահարել է տուժողի ամուսնուն, խնդրել հեռախոսը փոխանցել իրեն:
Ինքը, հասկանալով, թե զանգահարողն ով է, անջատել է հեռախոսը: Նա կրկին զանգահարել է ամուսնու հեռախոսահամարին և հայտնել, թե Նունեն իր սիրուհին է: Ամուսինը բարկացել և ժամադրել նրան, սակայն «Հենդո» չի եկել ժամադրության վայր:
Ապա 2 օր անց «Հենդո»-ն զանգահարել է տուժողին և պահանջել 3000 ԱՄՆ դոլար, ինչը վերջինս հրաժարվել տալ, որից հետո տղամարդն սկսել է իրեն սպառնալ՝ ասելով, որ եթե գումարը չտա, ապա ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները կուղարկի որդիներին և ամուսնուն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ