Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Նաիրա Զոհրաբյանը՝ եվրոպական կառույցների ղեկավարներին. Ադրբեջանը պետք է պատասխան տա հայ քաղաքացու սպանության համար 08/13/2014   12:50  |  ԼՐԱՀՈՍ

 
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ օգոստոսի 7-ին գերի ընկած եւ հաջորդ օրը սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դեպքի հետ կապված, այսօր պաշտոնական նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին։ 
 
Պատգամավորը նամակին կից ուղարկել է նաեւ տեսասկավառակ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները նվաստացնում հայ քաղաքացուն, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալության ռեպորտաժը՝ Չինարի գյուղին սահմանակից ադրբեջանական գյուղից, ուր գերի էր ընկել Կարեն Պետրոսյանը։ 
 
«Ես ակնկալում եմ Ձեր արձագանքն ու հստակ գնահատականը տեղի ունեցածին եւ ուզում եմ հուսալ, որ Եվրոպական խորհրդարանում, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում անպայմանորեն կքննարկվի տեղի ունեցածը, կարվեն համապատասխան եզրահանգումներ։ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանը պետք է պատասխան տա հայ քաղաքացու սպանության համար։ Սա միանշանակ է»,-մասնավորապես ասված է նամակում։
 
Ստորեւ ներկայացնում ենք Ն.Զոհրաբյանի՝ Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորին եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին ուղղված նամակը.
 
«Օգոստոսի 7-ին տեղանքում մոլորված եւ հայ-ադրբեջանական սահմանը պատահականորեն հատած Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 8-ին սպանվեց Ադրբեջանում։ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենաները, խախտելով միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, խախտելով Ժնեւյան կոնվենցիան, ողջ աշխարհին ներկայացրեցին վիդեոկադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն ու իր վայրագություններով հայտնի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը նվաստացնում հայ քաղաքացուն։ 
 
Հենց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած վիդեոկադրերից հստակ երեւում է, որ Կարեն Պետրոսյանը, ով գերեվարվել էր օգոստոսի 7-ին, եղել է քաղաքացիական հագուստով, իսկ արդեն Ադրբեջանի հրամկազմի հարցաքննության ժամանակ նա զինվորական համազգեստով էր։ Ողջ այս թատերականացված շոուն, բնականաբար, արվել էր մեկ բանի համար, որպեսզի փորձ արվի տպավորություն ստեղծել, թե հայ երիտասարդը դիվերսանտ է։ Սակայն, այդ անհեթեթությունը անմիջապես հերքեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալությունը, հեռարձակելով վիդեոռեպորտաժ սահմանային ադրբեջանական գյուղի բնակիչների հետ զրույցից, ուր նրանք փաստում են, որ երիտասարդը եղել է քաղաքացիական հագուստով, իրենցից թեյ է խնդրել, եւ չէր կարող դիվերսանտ լինել։ 
 
Հայ քաղաքացուն նվաստացումների եւ կտտանքների ենթարկելուց հետո, ինչը ադրբեջանական զինուժը նկարահանում եւ ցուցադրում է իր քարոզչամեքենաներով, հաջորդ օրը, օգոստոսի 8-ին, ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Կարեն Պետրոսյանը մահացել է սիրտ-անոթային անբավարարվածությունից։ Նշեմ, որ 31-ամյա երիտասարդը առողջական որեւէ խնդիր չի ունեցել, ուստի ակնհայտ է, որ նա տանջամահ է արվել ու սպանվել։ 
 
Ադրբեջանը ԵԽ անդամ երկիր է, որը այս ամիսներին նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում։ Մի երկիր, որը վավերացրել է միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, այդ թվում՝ Ժնեւյան կոնվենցիան, որոնք ենթադրում են գերիների հանդեպ պատշաճ վերաբերմունք։ Սակայն, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկիրը բացահայտորեն եւ լկտիաբար ոտնահարում է ցանկացած միջազգային իրավունք։ 
 
Ակնհայտ է, որ Կարեն Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանություններն ու անձամբ նախագահ Ալիեւը, եւ եթե մենք ուզում ենք չկորցնել հավատն արդարության ու արդարադատության հանդեպ, այս անմարդկային դեպքի մեղավորները պետք է պատասխան տան։ Ես ակնկալում եմ Ձեր արձագանքն ու հստակ գնահատականը տեղի ունեցածին եւ ուզում եմ հուսալ, որ Եվրոպական խորհրդարանում, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում անպայմանորեն կքննարկվի տեղի ունեցածը, կարվեն համապատասխան եզրահանգումներ։ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանը պետք է պատասխան տա հայ քաղաքացու սպանության համար։ Սա միանշանակ է։ 
 
Կից ուղարկում եմ նաեւ տեսասկավառակ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները նվաստացնում հայ քաղաքացուն, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալության ռեպորտաժը՝ Չինարի գյուղին սահմանակից ադրբեջանական գյուղից, ուր գերի էր ընկել Կարեն Պետրոսյանը»։
 
 

Հարակից հրապարակումներ`

09:16 13/08/2014  |  ՄամուլՆաիրա Զոհրաբյանը գերեվարված Կարեն Պետրոսյանի հարցով դիմելու է ԵԽԽՎ նախագահին. «Ժողովուրդ»
08:42 13/08/2014  |  ՄամուլԱԳՆ-ն համարժեք չի արձագանքել հայ գերու սպանությանը. «Ժողովուրդ»
20:55 12/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ գերուն խոշտանգող ադրբեջանցի գեներալի գործը ՄԻԵԴ-ի վարույթում է
09:12 12/08/2014  |  ՄամուլԳերեվարված Կարեն Պետրոսյանի դին Հայաստանին փոխանցելու համար բանակցություններ են սկսվել. «Ժողովուրդ»
17:44 11/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ գերուն խոշտանգած գեներալը մարդասպան է նույնիսկ իր հայրենակիցների աչքում
14:19 11/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանը չի շտապում Հայաստանին հանձնել գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին. ԿԽՄԿ-ն խուսափում է մեկնաբանություններից
21:43 08/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանն է որպես պետություն` պատասխանատու գերեվարված հայ գյուղացու մահվան համար
18:46 08/08/2014  |  ԼՐԱՀՈՍՊահանջում են անկախ միջազգային փորձագետների կողմից հայ գերու դիակի դատաբժշկական փորձաքննություն
17:08 08/08/2014  |  ԼՐԱՀՈՍԿարեն Պետրոսյանի դիակը Հայաստան բերելու և հարազատներին հանձնելու մասին ԿԽՄԿ-ն չի շտապում տեղեկություն հայտնել
15:14 08/08/2014  |  Քրեական խրոնիկոնԱդրբեջանում մահացել է գերեվարված Կարեն Պետրոսյանը. պատմությունը կրկնվում է (Լրացված)

Արխիվ

[]