ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ գերուն խոշտանգող ադրբեջանցի գեներալի գործը ՄԻԵԴ-ի վարույթում է 08/12/2014 20:55 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2008 թվականի հուլիսի 16-ին ադրբեջանցիներ Սամայա Շուկուր կըզի Ալիևան և Ֆադայ Դամիրխան օղլու Ալիևը դիմում են ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության: Դիմումատուները հայտնել են, որ տեղի իրավապահները արդյունավետ քննություն չեն իրականացրել իրենց որդու մահվան գործով:
Նրանց դիմումը քննելով, ԵԴ-ն եզրակացրել է, որ Ադրբեջանի իրավապահներն իրականում սպանության հանգամանքների պատշաճ և արդյունավետ քննություն չեն իրականացրել, հետևաբար, առկա է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Այս հիմքով ԵԴ-ը հուլիսի 31-ին միաձայն ընդունել է Ալիև ամուսինների բողոքը:
Նրանց որդին` 1971թ-ին ծնված Էլչին Ալիևը, 2001թ-ին բնակվում էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, որտեղ բիզնեսով էր զբաղված:
Նույն թվականի հունիսի 1-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում Էլչին Ալիևը դանակահարվել էր Կիևի սրճարաններից մեկի բակում և մահացել:
Ուկրաինայի Շևչենկո շրջանի ոստիկանությունում դեպքի առիթով քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում սպանության մեջ մեղադրել էր Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան ադրբեջանցի աշխատակից ոմն Գ. Ա.- ն:
Ուկրաինացի իրավապահների կողմից կալանավորվելով, սակայն, նա հերքել էր Էլչին Ալիևին սպանելու փաստը և հրաժարվել ցուցմունք տալ, իսկ հուլիսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել լուրջ հիվանդության պատճառով և մեկնել Ադրբեջան:
Բացի այդ, իրավապահները պարզել էին նաև, որ սպանությանը մասնակից է եղել նաև Ադրբեջանի բանակի գեներալ մայոր Ռովշան Աքպերովը, ով այդ ընթացքում կրթական ծրագրով գտնվել է Ուկրաինայում:
Ի դեպ, սա հենց այն նույն Աքպերովն է, ով օրեր առաջ տեսախցիկի ու աշխարհի աչքի առաջ անթաքույց խոշտագումների միջոցով, իբր, հարցաքննում էր պատահմամբ ադրբեջանական գյուղում հայտնված ու գերեվարված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին ու նրանից նախապես ծրագրված «խոստովանություններ» կորզում:
Ուկրաինացի իրավապահներն իրենց բացահայտման արդյունքում 2001թ-ին դիմել էին Ադրբեջանի իրավապահներին` Աքպերովին հարցաքննելու միջնորդությամբ: Բայց վերջինները նրան հարցաքննել էին ընդամենը որպես Է. Ալիևի սպանության գործով վկա, ինքն էլ, բնականաբար, հերքել էր իր մասնակցությունը գործին`ասելով, որ չի հիշում, թե կոնկրետ որտեղ է գտնվել սպանության օրը:
Փոխարենը նրան լուսանկարով ճանաչել է գործով վկա Մ. Ս-ն, ով դեպքի օրը է. Ալիևի հետ գտնվել է «Սիկորա» սրճարանում: Նա պատմել է, որ սրճարանից դուրս գալով տեսել է, որ ընկերը վիճում է 2 ադրբեջանցիների հետ, որոնց ինքը չի ճանաչել: Ապա նրանցից մեկը դանակով հարվածել է Էլչինի կրծքավանդակին: Իսկ նույնականացման համար ներկայացված լուսանկարներում նա մատնանշել է Ռովշան Աքպերովին` որպես դանակահարողի, իսկ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Գ. Ա-ի լուսանկարով ճանաչել է նրա հետ այդ օրը եղած երկրորդ անձին:
Այս վկայության հիմքով 2003թ-ի փետրվարի 26-ին Շևչենկոյի դատախազությունը դադարեցրել է Գ. Ա-ի դեմ քրեական վարույթը և քրեական գործ հարուցել Ռովշան Աքպերովի դեմ: Իսկ հաջորդ օրը գործը փոխանցվել է Ադրբեջանի իրավապահներին և 2003 թ. օգոստոսի 8-ին հանձնվել Ադրբեջանի ռազմական դատախազությանը:
Սպանված երիտասարդի ծնողները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել Ադրբեջանի պետական մարմիններին` հայտնելով, որ իրենց որդուն սպանած Ռովշան Աքպերովը գտնվում է ազատության մեջ, խնդրել են քննիչին հեռացնել նրան աշխատանքից մինչև քրեական վարույթի դադարեցումը: Սակայն նրանց խնդրանքը մերժվել է պատճառաբանությամբ, թե այդ կանխարգելիչ միջոցը կարող է կիրառվել կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ, մինչդեռ Ռովշան Աքպերովը նման կարգավիճակ չունի: Սպանվածի հարազատները չեն տեղեկացվել գործի ընթացքի մասին, մինչև որ 2003 թ սեպտեմբերի 18-ին ռազմական դատախազությունը փակել է գործը՝ ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ:
2007թ-ին Գ.Ա-ն, ով դեպքի օրը գտնվել է Ռովշան Աքպերովի հետ սրճարանում, որտեղ նրա ուղեկիցը սպանել է Էլչին Ալիևին, Ադրբեջանում կասկածելի հանգամանքներում մահացել է: Սակայն, երբ այս հարցով Ալիևները դիմել են իրենց երկրի գլխավոր դատախազություն, նրանց հայտնել են, որ Գ. Ա.-ն մահացել է սրտի հիվանդությունից:
2007թ դեկտեմբերի 28-ին Ալիևները դարձյալ դիմել են Նասիմի վարչական շրջանի դատարան՝ բողոքելով, որ իրենց որդու սպանության գործը տարիներով անօրինական ձևով ձգձգվում է և Ռովշան Աքպերովը, ով ճանաչվել է որպես հանցանք գործած անձ, գտնվում է ազատության մեջ: Սակայն, դատարանը փակել է գործը՝ հայտնելով, որ քննչական մարմինները գործել են օրենքի շրջանակներում և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը:
Դատարանի այս որոշման դեմ բողոքարկումները հետագա ատյաններում ոչ մի արդյունքի չեն հանգեցրել, և այն մտել է օրինական ուժի մեջ:
Եվրոպական դատարանը Ալիև ամուսինների դիմումը վարույթ ընդունելով, նշում է, որ ուկրաինական իրավապահների անարդյունավետ աշխատանքը և Ադրբեջանի իրավապահների հետ չհամագործակցելը բերել է նրան, որ Ադրբեջանին չի հաջողվել պարզել, թե ով է հանցագործը:
Բացի այդ, ԵԴ-ն Ադրբեջանի իրավապահների կողմից իրականացված քննության մեջ մի շարք թերություններ է արձանագրում: «2003թ ապրիլի 8-ին քրեական գործի հարուցումից հետո Ադրբեջանի իրավապահները սպանության առթիվ որևէ ապացույց ձեռք չեն բերել, քննության շրջանակներում Ռովշան Աքպերովին և Գ. Ա.-ին չեն հարցաքննել, թեև Գ. Ա.-ն մահացել է 2007թ.- ամռանը: Ադրբեջանի դատախազությունը կասեցրել է Ռովշան Աքպերովի դեմ քրեական վարույթը 2003 թ-ի սեպտեմբերի 18-ին: Թեև քրեական գործը Ադրբեջանում հարուցվել է 2003թ ապրիլի 8-ին, ադրբեջանցի իրավապահները մինչև 2004-ի հունիսի 28-ը չեն դիմել ուկրաինացի իրավապահներին իրավական օգնության համար, այսինքն՝ դիմել են ավելի քան 1 տարի 2 ամիս հետո»,- ասված է ԵԴ-ի ներկայացրած գնահատականներում:
Իսկ թե ինչ հանգուցալուծում կստանա Ադրբեջանի բանակի թերևս ամենահայտնի բարձրաստիճան սպաներից մեկի կատարած իր հայրենակցի սպանության ու դրա ` պետական մակարդակով կոծկելու վերաբերյալ գործը, պարզ կդառնա արդեն ԵԴ վճռից հետո:
Փաստ է, որ մինչ հայկական կողմը կորոշի հայ գերու խոշտանգման ու մահվան հարցով ևս դիմել ՄԻԵԴ, նրա մահվանը մեղսակից ադրբեջանցի գեներալի կենսագրության հանցավոր էջերն այդ եվրոպական կառույցին արդեն իսկ հայտնի կլինեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից