Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Հայ գերուն խոշտանգող ադրբեջանցի գեներալի գործը ՄԻԵԴ-ի վարույթում է 08/12/2014   20:55  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

2008 թվականի հուլիսի 16-ին ադրբեջանցիներ Սամայա Շուկուր կըզի Ալիևան և Ֆադայ Դամիրխան օղլու Ալիևը դիմում են ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության: Դիմումատուները հայտնել են, որ տեղի իրավապահները արդյունավետ քննություն չեն իրականացրել իրենց որդու մահվան գործով:

Նրանց դիմումը քննելով, ԵԴ-ն եզրակացրել է, որ Ադրբեջանի իրավապահներն իրականում սպանության հանգամանքների պատշաճ և արդյունավետ քննություն չեն իրականացրել, հետևաբար, առկա է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Այս հիմքով ԵԴ-ը հուլիսի 31-ին միաձայն ընդունել է Ալիև ամուսինների բողոքը:

Նրանց որդին` 1971թ-ին ծնված Էլչին Ալիևը, 2001թ-ին բնակվում էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, որտեղ բիզնեսով էր զբաղված:

Նույն թվականի հունիսի 1-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում Էլչին Ալիևը դանակահարվել էր Կիևի սրճարաններից մեկի բակում և մահացել:

Ուկրաինայի Շևչենկո շրջանի ոստիկանությունում դեպքի առիթով  քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում սպանության մեջ մեղադրել էր Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան ադրբեջանցի աշխատակից ոմն Գ. Ա.- ն:

Ուկրաինացի իրավապահների կողմից կալանավորվելով, սակայն, նա հերքել էր Էլչին Ալիևին սպանելու փաստը և հրաժարվել ցուցմունք տալ, իսկ հուլիսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել լուրջ հիվանդության պատճառով և մեկնել Ադրբեջան:

Բացի այդ, իրավապահները պարզել էին նաև, որ սպանությանը մասնակից է եղել նաև Ադրբեջանի բանակի գեներալ մայոր Ռովշան Աքպերովը, ով այդ ընթացքում կրթական ծրագրով գտնվել է Ուկրաինայում:

Ի դեպ, սա հենց այն նույն Աքպերովն է, ով օրեր առաջ տեսախցիկի ու աշխարհի աչքի առաջ անթաքույց խոշտագումների միջոցով, իբր, հարցաքննում էր պատահմամբ ադրբեջանական գյուղում հայտնված ու գերեվարված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին ու նրանից նախապես ծրագրված «խոստովանություններ» կորզում:

Ուկրաինացի իրավապահներն իրենց բացահայտման արդյունքում 2001թ-ին դիմել էին Ադրբեջանի իրավապահներին` Աքպերովին հարցաքննելու միջնորդությամբ: Բայց վերջինները նրան հարցաքննել էին ընդամենը որպես Է. Ալիևի սպանության գործով վկա, ինքն էլ, բնականաբար, հերքել էր իր մասնակցությունը  գործին`ասելով,  որ չի հիշում, թե կոնկրետ որտեղ է գտնվել սպանության օրը:

Փոխարենը նրան լուսանկարով ճանաչել է գործով վկա Մ. Ս-ն, ով դեպքի օրը է. Ալիևի հետ գտնվել է «Սիկորա» սրճարանում: Նա պատմել է, որ սրճարանից դուրս գալով տեսել է, որ ընկերը վիճում է 2 ադրբեջանցիների հետ, որոնց ինքը չի ճանաչել: Ապա նրանցից մեկը դանակով հարվածել է Էլչինի կրծքավանդակին: Իսկ նույնականացման համար ներկայացված լուսանկարներում նա մատնանշել է Ռովշան Աքպերովին` որպես դանակահարողի, իսկ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Գ. Ա-ի լուսանկարով ճանաչել է նրա հետ այդ օրը եղած երկրորդ անձին:

Այս վկայության հիմքով 2003թ-ի փետրվարի 26-ին Շևչենկոյի դատախազությունը դադարեցրել է Գ. Ա-ի դեմ քրեական վարույթը և քրեական գործ հարուցել Ռովշան Աքպերովի դեմ: Իսկ հաջորդ օրը գործը փոխանցվել է Ադրբեջանի իրավապահներին և 2003 թ. օգոստոսի 8-ին հանձնվել Ադրբեջանի ռազմական դատախազությանը:

Սպանված երիտասարդի ծնողները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել Ադրբեջանի պետական մարմիններին` հայտնելով, որ իրենց որդուն սպանած Ռովշան Աքպերովը գտնվում է ազատության մեջ, խնդրել են քննիչին հեռացնել նրան աշխատանքից մինչև քրեական վարույթի դադարեցումը: Սակայն նրանց խնդրանքը մերժվել է պատճառաբանությամբ, թե այդ կանխարգելիչ միջոցը կարող է կիրառվել կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ, մինչդեռ Ռովշան Աքպերովը նման կարգավիճակ չունի: Սպանվածի հարազատները չեն տեղեկացվել գործի ընթացքի մասին, մինչև որ 2003 թ սեպտեմբերի 18-ին ռազմական դատախազությունը փակել է գործը՝ ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ:

2007թ-ին Գ.Ա-ն, ով դեպքի օրը գտնվել է Ռովշան Աքպերովի հետ սրճարանում, որտեղ նրա ուղեկիցը սպանել է Էլչին Ալիևին, Ադրբեջանում կասկածելի հանգամանքներում մահացել է: Սակայն, երբ այս հարցով Ալիևները դիմել են իրենց երկրի գլխավոր դատախազություն, նրանց հայտնել են, որ Գ. Ա.-ն մահացել է սրտի հիվանդությունից:

2007թ դեկտեմբերի 28-ին Ալիևները դարձյալ դիմել են Նասիմի վարչական շրջանի դատարան՝ բողոքելով, որ իրենց որդու սպանության գործը տարիներով անօրինական ձևով ձգձգվում է և Ռովշան Աքպերովը, ով ճանաչվել է որպես հանցանք գործած անձ, գտնվում է ազատության մեջ: Սակայն, դատարանը փակել է գործը՝ հայտնելով, որ քննչական մարմինները գործել են օրենքի շրջանակներում և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը:

Դատարանի այս որոշման դեմ բողոքարկումները հետագա ատյաններում ոչ մի արդյունքի չեն հանգեցրել, և այն մտել է օրինական ուժի մեջ:

Եվրոպական դատարանը Ալիև ամուսինների դիմումը վարույթ ընդունելով, նշում է, որ ուկրաինական իրավապահների անարդյունավետ աշխատանքը և Ադրբեջանի իրավապահների հետ չհամագործակցելը բերել է նրան, որ Ադրբեջանին չի հաջողվել պարզել, թե ով է հանցագործը:

Բացի այդ, ԵԴ-ն Ադրբեջանի իրավապահների կողմից իրականացված քննության մեջ մի շարք թերություններ է արձանագրում: «2003թ ապրիլի 8-ին քրեական գործի հարուցումից հետո Ադրբեջանի իրավապահները սպանության առթիվ որևէ ապացույց ձեռք չեն բերել,  քննության շրջանակներում Ռովշան Աքպերովին և Գ. Ա.-ին չեն հարցաքննել, թեև Գ. Ա.-ն մահացել է 2007թ.- ամռանը: Ադրբեջանի դատախազությունը կասեցրել է Ռովշան Աքպերովի դեմ քրեական վարույթը 2003 թ-ի սեպտեմբերի 18-ին: Թեև քրեական գործը Ադրբեջանում հարուցվել է 2003թ ապրիլի 8-ին, ադրբեջանցի իրավապահները մինչև 2004-ի հունիսի 28-ը չեն դիմել ուկրաինացի իրավապահներին իրավական օգնության համար, այսինքն՝ դիմել են ավելի քան 1 տարի 2 ամիս հետո»,- ասված է ԵԴ-ի ներկայացրած գնահատականներում:

Իսկ թե ինչ հանգուցալուծում կստանա Ադրբեջանի բանակի թերևս ամենահայտնի բարձրաստիճան սպաներից մեկի կատարած իր հայրենակցի սպանության ու դրա ` պետական մակարդակով կոծկելու վերաբերյալ գործը, պարզ կդառնա արդեն ԵԴ վճռից հետո:

Փաստ է, որ մինչ հայկական կողմը կորոշի հայ գերու խոշտանգման ու մահվան հարցով ևս դիմել ՄԻԵԴ, նրա մահվանը մեղսակից ադրբեջանցի գեներալի կենսագրության հանցավոր էջերն այդ եվրոպական կառույցին արդեն իսկ հայտնի կլինեն:

 

 

 

 


Հարակից հրապարակումներ`

09:12 12/08/2014  |  ՄամուլԳերեվարված Կարեն Պետրոսյանի դին Հայաստանին փոխանցելու համար բանակցություններ են սկսվել. «Ժողովուրդ»
17:44 11/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ գերուն խոշտանգած գեներալը մարդասպան է նույնիսկ իր հայրենակիցների աչքում
14:19 11/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանը չի շտապում Հայաստանին հանձնել գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին. ԿԽՄԿ-ն խուսափում է մեկնաբանություններից
21:43 08/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանն է որպես պետություն` պատասխանատու գերեվարված հայ գյուղացու մահվան համար
18:46 08/08/2014  |  ԼՐԱՀՈՍՊահանջում են անկախ միջազգային փորձագետների կողմից հայ գերու դիակի դատաբժշկական փորձաքննություն
17:08 08/08/2014  |  ԼՐԱՀՈՍԿարեն Պետրոսյանի դիակը Հայաստան բերելու և հարազատներին հանձնելու մասին ԿԽՄԿ-ն չի շտապում տեղեկություն հայտնել
15:14 08/08/2014  |  Քրեական խրոնիկոնԱդրբեջանում մահացել է գերեվարված Կարեն Պետրոսյանը. պատմությունը կրկնվում է (Լրացված)
13:07 08/08/2014  |  Քրեական խրոնիկոնՈստիկանությունը քննություն է կատարում Չինարիի բնակչի գերեվարման կապակցությամբ
15:50 07/08/2014  |  ԼՐԱՀՈՍՉինարիի 32-ամյա բնակիչը գերեվարվել է. NEWS
18:31 06/08/2014  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ն սկսել է քննել Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Արխիվ

[]