Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնում առաջադրվելիք թեկնածուները կընտրվեն մրցույթով 08/08/2014   15:09  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ պայմանավորված՝ առաջիկայում Հայաստանը պետք է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին ներկայացնի իր կողմից առաջադրված երեք թեկնածուների: Վեհաժողովը լիագումար նիստում գաղտնի քվեարկությամբ ՄԻԵԴ դատավոր կընտրի նրանցից մեկին:
 
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սեժ Սարգսյանի օգոստոսի 2-ի հրամանագրով Ա.Գյուլումյանը նշանակվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ:
 
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով ստեղծվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողով և հաստատվել վերջինիս գործունեության ու թեկնածուների ընտրության կարգը:
 
Հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը կհրապարակի առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, ՀՀ դատական իշխանության և արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքերում: 
 
Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները՝ թեկնածուներին ներկայացվող պահանջները, մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ներկայացման ժամկետը և վայրը, ինչպես նաև մրցույթի անցկացման պայմանները, այդ թվում՝ թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը: 
 
Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ բնակության և էլեկտրոնային փոստի հասցեները: Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստով: 
 
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ փաստաթղթային ստուգում և հարցազրույց: 
 
Մրցույթի փաստաթղթային ստուգման փուլում հանձնաժողովը ստուգում է փաստաթղթերի լրիվությունը, դրանց համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Հանձնաժողովի տեղեկացմամբ հավակնորդը կարող է մասնակցել փաստաթղթային ստուգման փուլին: 
 
Փաստաթղթային ստուգման արդյունքերով հանձնաժողովը կազմում է հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը, որի մասին հավակնորդները և հարցազրույցի մասնակիցները ծանուցվում են ցուցակը կազմելուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով: 
 
Հանձնաժողովը հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը հրապարակում է պաշտոնական կայքերում: 
 
Հարցազրույցի փուլում հանձնաժողովի նիստին ներկա յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի հաստատած չափանիշներին և կարգերին համապատասխան գնահատում է հարցազրույցի մասնակիցներից յուրաքանչյուրին: 
 
Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած երեք մասնակիցներն ընդգրկվում են մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում, եթե ապահովված է սեռերի ներկայացվածության սկզբունքը:
 
Եթե ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած երեք հարցազրույցի մասնակիցներն էլ նույն սեռի են, ապա հանձնաժողովն իր որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացածին փոխարինում է հարցազրույցի փուլի գնահատման արդյունքում ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած հակառակ սեռի մեկ հարցազրույցի մասնակցով:
 
Սեռերի ներկայացվածության սկզբունքից բացառություն թույլատրվում է, եթե հանձնաժողովը ծանրակշիռ փաստարկներով կամ բացառիկ հանգամանքների մատնանշմամբ հիմնավորում է դրա պահպանման անհնարինությունը: 
 
Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով հավասար միավորներ ստացած հարցազրույցի մասնակիցներից որևէ մեկին կամ մի քանիսին ցուցակում ընդգրկելու նպատակով անցկացվում է քվեարկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ քվեարկության հնարավոր արդյունքները կարող են խախտել սեռերի ներկայացվածության սկզբունքը: Բաց քվեարկության արդյունքներով առավելագույն «կողմ» ձայներ ստացած հարցազրույցի մասնակիցներից համապատասխանաբար մեկը կամ մի քանիսն ընդգրկվում են ցուցակում: 
 
Հանձնաժողովը ցուցակը կազմելուն հաջորդող մեկ օրվա ընթացքում այն հրապարակվում է պաշտոնական կայքերում: 
 
Մրցույթին մասնակցած յուրաքանչյուր անձ կարող է ծանոթանալ մրցույթի անցկացման ընթացքում ձեռք բերված կամ կազմված՝ իրեն վերաբերող փաստաթղթերին: 
 
Հանձնաժողովը ցուցակը ներկայացնում է երկրի Նախագահին` ցուցակի հրապարակմանը հաջորդող մեկ օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մրցույթը հայտարարելու օրվան հաջորդող 50-րդ օրը: 
 
Ցուցակի հետ միասին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվում են հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, մրցույթի ընթացքում ներկայացված և ձեռք բերված փաստաթղթերը: 
 
ՀՀ Նախագահը ցուցակը ստանալուն օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում հաստատում է այն կամ մերժում: 
 
Նախագահի կողմից հաստատված թեկնածուների ցուցակը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ներկայացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին: 
 
Նախագահի կողմից  ցուցակի հաստատումը մերժվելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ:
 
 

Արխիվ

[]