ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է պարտակել «ամենահզոր» հորջորջվող բանակի անճարակությունը 08/06/2014 18:48 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ադրբեջանական քարոզչամեքենան, հենվելով այդ երկրի պաշտպանության նախարարության կողմից վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների մասին տարածվող պաշտոնական հաղորդագրությունների վրա, շարունակում է հանրությանը մատուցել շինծու և իրականության հետ ոչ մի կապ չունեցող ապատեղեկատվություններ: Այս մասին ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, խոսքը մասնավորապես վերաբերում է վերջին օրերին շփման գծում արձանագրված ընդհարումների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների թվաքանակին, որը կանխամտածվա՞ծ, թե սովորական թվաբանական հաշվարկների չիմացության պատճառով Բաքվի կողմից շարունակ ներկայացվում է 13 չարաբաստիկ թիվը: Այնինչ, հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 5-ը հակամարտության գոտում տեղի է ունեցել 13 ընդհարման դեպք, որոնցից միայն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը արձանագրված մեկ ընդհարման ժամանակ՝ նույն ադրբեջանական քարոզչության կողմից սեփական կորուստների քանակը՝ սկզբում ներկայացվել է 9 զոհ, 7 վիրավոր, այնուհետև՝ 11 զոհ, 5 վիրավոր, իսկ արդեն օրվա վերջում՝ դարձել է 13 զոհ:
«Հարց է առաջանում, իսկ ու՞ր մնացին մյուս 12 ընդհարման դեպքերի արդյունքում ադրբեջանական կողմի կրած կորուստները… Ու՞ր մնաց նույն՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ՊԲ-ի կողմից իրականացված կանխարգելիչ գործողության արդյունքում ադրբեջանական բանակի տված 3 զոհի և 4 վիրավորի փաստը, որի մասին հենց նույն Բաքվի քարոզչամեքենան խոստովանել է օգոստոսի 2-ին տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ… Կամ ինչու՞ է Ադրբեջանը «մոռանում», իր կողմից անընդհատ նշվող 13 թվին ավելացնել նույն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ կրած 6 զոհի և 7 վիրավորի քանակական տվյալները, որոնց մասին ևս առանձին հրապարակումներ են եղել հենց ադրբեջանական մամուլում…
Կարելի է այս հարցերի շարքը շարունակել և մատնացույց անել մյուս 10 ընդհարումների ժամանակ ադրբեջանական կողմի ունեցած կորուստների փաստացի վիճակագրությունը…
Զարմանալի է, որ Բաքվի ագիտպրոպը գրեթե ամեն օր առանձին-առանձին իր քարոզչամիջոցներով ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան ընդհարումների ժամանակ կրած սեփական կորուստների մասին հաղորդագրություններ, սակայն չգիտես ինչու՝ այդ չարաբաստիկ 13 զոհերի թիվը տակավին շարունակում է մնալ անփոփոխ ու քարացած: Չլինի՞ ադրբեջանական քարոզչությունը թևակոխել է մարտավարության այնպիսի փուլ, որը նպատակաուղղված է սեփական հանրությանը հիամարացնելու ճանապարհով՝ պարտակել տարածաշրջանի «ամենահզոր» հորջորջվող բանակի անճարակությունը»,-մասնավորապես արձանագրում է ԼՂՀ ՊՆ-ն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ