Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Տուժողին ձերբակալելու խոստումը կատարված է. տուժողը ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորվել 08/05/2014   16:23  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժնում քննվող գործի շրջանակում կալանավորվել է Բաբկեն Բուդաղյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով՝ կեղծ փողեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ իրացնելը:
Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունում: 
 
Նշենք, որ հիշյալ հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Այս փաստն ինքնին նաև հետաքրքրական է այն պատճառով, որ սույն գործով մեղադրյալը մեկ այլ աղմկահարույց գործով տուժող է: 
 
Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ  խոշոր չափերով կաշառք ստանալը, քրեական գործը հարուցվել էր 900 հազար դրամ տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանի դիմումի հիման վրա, ըստ որի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունքի աշխատակից Ալեքսանդր Խաչատրյանը համաներում կիրառելու համար իրենից գումար է պահանջել. վերջինս իր աշխատասենյակում բռնվել է` Բուդաղյանից 400 հազար դրամ վերցնելու պահին:
 
Պաշտպանական կողմը՝ ի դեմս փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանի և Գիվի Հովհաննիսյանի, բարձրաձայնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունքի ղեկավար Սահակ Հարությունյանն անմեղ է, իսկ Ալեքսանդր Խաչատրյանի մեղադրանքը սխալ է որակված. նրան պետք է առաջադրվեր խարդախության փորձի, այլ ոչ թե՝ կաշառք ստանալու մեղադրանք:      
 
Դատաքննության ավարտական փուլում  գտնվող գործով Սահակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դիմում-բողոքներ է հղել ՀՀ նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին: Մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտպանը խնդրել է գործը վերցնել իր հսկողության տակ, կանխել պաշտոնատար անձանց կողմից անօրինական գործողությունների կատարումն ու գործով մասնակցող մեղադրողին հորդորել իր լիազորությունների շրջանակում, դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հրաժարվել «անհիմն մեղադրանքը դատարանում պաշտպանելուց»: 
 
Ըստ Ի.Պետրոսյանի՝ իր պաշտպանյալը բացարձակապես անտեղյակ է եղել այդ դեպքից, ավելին՝ դեպքից դեռևս երեք օր առաջ մեկնել է Շիրակի մարզի Լանջիկ գյուղ՝ մասնակցելու իր հորեղբոր հոգեհանգստին ու հուղարկավորությանը: 
 
Սահակ Հարությունյանի մասով միակ «ապացույցը» Բաբկեն Բուդաղյանի ցուցմունքն է, որը, ըստ պաշտպանի, կորզվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, քննիչի կողմից կատարված մի շարք անօրինական գործողությունների արդյունքում:
 
Մասնավորապես, ըստ պաշտպանական կողմի՝ այն բանից հետո, երբ Բուդաղյանը հայտնել է, որ Սահակ Հարությունյանն իրենից գումար չի պահանջել, նրա նկատմամբ հետապնդումներ են սկսվել, նա մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ աչքի տակի մեծ կապտուկով, ՀՔԾ քննիչի մոտ ցուցմունք է տվել Սահակ Հարությունյանի դեմ, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որտեղ, սակայն, 5 տարբեր նիստերի ընթացքում Բուդաղյանը ցուցմունքներ է տվել, որ Սահակ Հարությունյանն իրենից գումար չի պահանջել: 
 
Այն բանից հետո, երբ մեղադրողն ու տուժողը չէին ներկայացել հերթական դատական նիստին, հաջորդ նիստին հրապարակվել է Բուդաղյանի դիմումը՝ հետևյալ բովանդակությամբ. «Դատարանում ես ճիշտ ցուցմունքներ չեմ տվել, խնդրում եմ ինձ վերջնականորեն հարցաքննել և ներողամիտ գտնվել իմ հանդեպ»:
 
Բուդաղյանը, սակայն, անմիջապես դատարանում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Այդ դիմումն ինձ թելադրել են և ստիպել են գրել ՀՔԾ քննիչ Ա.Մինասյանը, 6-րդ վարչության պետ Եղիշե Պետրոսյանը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ինձ քննիչ Շուշանյանը կձերբակալի մեկ այլ գործով և այն բերել ու դատարան եմ ներկայացրել նույն Ե.Պետրոսյանի ուղեկցությամբ՝ հուլիսի 3-ին»:
 
Այնուհետև տուժողը լրացուցիչ ցուցմունք է տվել՝ նորից պնդելով, որ իրեն տարել ու այդ դիմումը գրել են տվել, այն ճիշտ չէ, Սահակ Հարությունյանն իրենից գումար չի պահաջել:
 
 
 

Արխիվ

[]