Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավոր ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է հաշվետվություն՝ հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ 08/01/2014   15:22  |  ԼՐԱՀՈՍ

 
Ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից առանձնացված ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հսկողական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժինը:
 
Շարունակվում են շրջանառությունների եւ գների թերհայտարարագրումների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես.
 
1. 8 հարկ վճարողի մոտ իրականացված չափագրումների արդյունքում արձանագրվել են ապրանքային մնացորդների եւ գների խախտման դեպքեր, այդ թվում` «ՌԱՖ ՕՋԱԽ», «ՎԱՌՆԱ ՏՐԵՅԴ», «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ», «ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊԸ-ներում: Հարկ է առանձնացնել, որ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ում իրականացվել է չափագրում, որի ընթացքում կատարվել է 436.5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական 
հաշվարկ` նյութերին տալով համապատասխան ընթացք: «ԲՐԵԻՆԴ» ՍՊԸ-ում իրականացված չափագրման արդյունքում հայտնաբերվել են շեղումներ, որոնց վերաբերյալ նախնական հաշվարկի համաձայն առաջադրվել է 5.9մլն դրամի հարկային պարտավորություններ: 
 
2. 7 հարկ վճարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հայտարարագրած տվյալներում իրական գների եւ ձեռքբերվածի (հավելաճի) ակնհայտ տարբերություններ, «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի խախտումներ (զեղչի հայտարարություն չեն ներկայացրել, սակայն կիրառում են զեղչեր), այդ թվում` «ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ԲԵՍԹՌԻԹԵՅԼ», «ՍՓԵՆԻՇՌԻԹԵՅԼ», «ԲԻԱՐՖԵՅՇԸՆՌԻԹԵՅԼ» ՓԲԸ-ները եւ այլն:
 
3. Ցանկում ներառված հարկ վճարողներց 10-ի մոտ իրականացվել են ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել է 12.5 մլն դրամի տուգանք (այդ թվում` «ՏՈՍՊ» ԲԲԸ-ում, «ՆԱԽՇԻՆ», «ՀԶՈՐ ԱՐԳԻՇՏԻ» եւ «ՀՐԱԿՆԱՏ» ՍՊԸ-ներում եւ այլն): Մանրածախ առեւտրի ցանցում խոշոր հարկ վճարողների մոտ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման ստուգումների արդյունքում արձանագրված տուգանքները կազմել են. «Արսուգրիգ» ՍՊԸ-ում՝ 600 հազար դրամ, «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ում՝ 5.3մլն դրամ, «Բիզնես Լիդեր Հոլդինգ»
ՍՊԸ-ում՝ 3.2մլն դրամ, «Նոր Զովք» ՍՊԸ-ում՝ 2.4մլն դրամ:
 
4. Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու 8 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 21 չգրանցված աշխատողներ եւ արձանագրվել են 2 միլիոն 160.1 հազար դրամի հարկային պարտավորություններ (այդ թվում՝ «ՔՐԻՍՏԻՆԵ» եւ «ԷՅՋԻ ՀՈԼԴԻՆԳ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ներում` 6-ական չգրանցված աշխատող եւ այլն):
 
Երրորդ տասնօրյակում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 43 հսկողական միջոցառում, որոնցից բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության արդեն ավարտված 7 ստուգումների արդյունքում արձանագրվել է 253.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված տնտեսվարող սուբյեկտներից ամենախոշոր հարկային պարտավորությունն 
 
արձանագրվել է «ԱԼՄԵՈ» ՍՊԸ-ի մոտ. ստուգման ընթացքում ընկերության կողմից հաշվապահական փաստաթղթեր չեն ներկայացվել՝ արդյունքում հարկերը հաշվարկվել են անուղղակիորեն կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները: Կառավարության 18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ սահմանված կարգի 4-րդ բաժնի դրույթների պահանջներին համապատասխան՝ ընկերության նկատմամբ հաշվարկվել է 229.6մլն դրամի հարկային պարտավորություններ, իսկ «ՌՈԲԵՐՏՈ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի մոտ` 7.0 միլիոն դրամի եւ այլն: 96 հարկ վճարողների մոտ իրականացվող հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են: 2014 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նկատվել է դուրս գրված հարկային հաշիվների աճ 48.3%-ով (86 հազար 486 հատով), որի ընդհանուր գումարը կազմել է 8մլրդ 184.0մլն դրամ, այսինքն դուրս գրված հարկային հաշիվների շրջանառության աճը կազմել է 20.4%: 
 
5. Մշտական հսկողության տակ են առնվել առավել խոշոր եւ թիրախային 45 ներմուծող եւ արտադրող հարկ վճարողներ, որոնց մոտ հսկողական միջոցառումների արդյունքում 2014 թվականի հուլիսի ընթացքում՝ հունիս ամսվա համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 56.2%-ով կամ 92 հազար 212 հատով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 16.4% կամ 1մլրդ 985.6մլն դրամ: Հուլիսի ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակների անհամեմատ աճ (155%-ով կամ 155 հազար 994 հատով), որոնցում արտացոլված շրջանառության գումարի 
աճը կազմել է 20.4% կամ 2մլրդ 388.1մլն դրամ:
 
6. Միաժամանակ, հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ:
 
Այսպես. 
Ֆինանսների նախարարության Օպերատիվ հետախուզության վարչության կողմից այս տարվա հուլիսին ավելացված արժեքի հարկ վճարողների մոտ իրականացվել են 79 օպերատիվ- հետախուզական միջոցառումներ` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, միաժամանակ՝ հսկողություն է իրականացվել 76 շրջանառության հարկ վճարողների նկատմամբ, որի արդյունքում արձանագրվել է 40.6մլն դրամի տուգանք: Հուլիսի երրորդ տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ դուրս գրվող հարկային հաշիվներն աճել են 3930 հատով, համեմատաբար մեծ աճ է արձանագրվել հետեւյալ կազմակերպությունների մոտ.
 
«ԱՐՄԲԻԸՐ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1430 հատով
 
«ԷՅԷՅԷՖՓԻՍԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1315 հատով
 
«ԱԼԵՔՍ ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել են 450 հատով
 
«ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 323 հատով
 
Նշված ժամանակահատվածում էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրման նվազում է արձանագրվել «ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում` 304 հատով, «ՍԱՐԳԻՍ ԿԱՌՈԼԻՆԱ» ՍՊԸ-ում` 229 հատով, «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ում` 99 հատով, «ՅՈՒՄԱՆ» ՍՊԸ-ում` 57 հատով: 
 
Ռիսկային համարվող 22 հարկ վճարողների մոտ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ 7 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրված խախտման դեպքերով կազմված նյութերն ուղարկվել են քննչական մարմին: 
 
Առանձնացված առավել խոշոր եւ ռիսկ պարունակող 51 տնտեսվարողների մոտ դեռեւս շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
 
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հուլիսի 1-ից սկսվել է էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ ամենօրյա հսկողություն՝ հատկապես դրանց անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ: Հուլիսի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4276 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: 
 
Այսպիսով՝ նախորդ տասնօրյակի համեմատ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերը կրճատվել են 2808-ով (կամ 39.7%-ով), իսկ դրանցում արտացոլված շրջանառությունների գումարային արտահայտությամբ նվազումը կազմել է շուրջ 1մլրդ դրամ:
 
Ֆինանսների նախարարության կողմից 23.07.2014թ. կիրառության մեջ է դրվել «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» կարգը, որով ՀՏ(ՏՀՏ)-ներին հանձնարարվել է ամենօրյա մոնիտորինգ իրականացնել էլեկտրոնային հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ՝ վեր հանելով պատճառները: Չհիմնավորված պատճառներով հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերում հարկ վճարողները կհայտնվեն ռիսկային ցուցակներում եւ նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան հսկողական միջոցառումներ:
 
ՀՀ ֆինանսների նախարարությունը, կարեւորելով նշված խնդիրը, յուրաքանչյուր հաշվետու տասնօրյակի կտրվածով կներկայացնի հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն: Ի լրումն արդեն հրապարակված տվյալների, 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի եւ ԱԱՀ-ի ճշտված հաշվարկներով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել 38.0մլն դրամի, մասնավորապես «ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ն շահութաբերության ցուցանիշի բարելավման արդյունքում 28.0մլն դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն է ավելացրել, առաջադրված փաստաթղթաշրջանառության բարելավման` մասնավորապես գների կարգավորման խնդրի մասով, ճշտված հաշվետությունների ներկայացման արդյունքում հայտարարագրել է 135.0մլն դրամի լրացուցիչ շրջանառություն, որի արդյունքում հաշվարկել է 9.6մլն դրամ լրացուցիչ հարկ: 
 
Փաստաթղթաշրջանառության կարգավորման նպատակով նախատեսվում է ոլորտային ուղղվածությամբ հսկողական միջոցառումների իրականացում, մասնավորապես` արեւածաղկի, ձիթապտղի, բուսաճարպային, եգիպտացորենի յուղ (ձեթ), մարգարին արտադրող եւ ՀՀ տարածք ներմուծող խոշոր հարկ վճարողների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ իրացված ապրանքների ամբողջական շղթայի փաստաթղթավորման հարցում:
 
Դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների ամենօրյա շարունակական դիտարկումներից եւ վերլուծություններից բացի նախատեսվում է վերը նշված ապրանքատեսակների մասով, օգոստոսի սկզբից, մանրածախ առեւտրի օբյեկտներում իրականացնել հսկողական միջոցառումներ, մասնավորապես արտաքին դիտարկումներ` կապված խոշոր հարկ վճարողների կողմից մատակարարված ապրանքների մասով հարկային հաշիվների առկայության հետ:
 
Ստորև կարող եք ծանոթանալ  առանձնացված առավել խոշոր եւ ռիսկ պարունակող 51 տնտեսվարողների և 10.0մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկերին.
 
 
 
 

 


Արխիվ

[]