ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բռնաբարության և ավազակային հարձակման մեջ մեղադրվող ոստիկանը փորձում է համոզել, թե տուժողն ինքն է 07/31/2014 20:03 | Քրեական խրոնիկոն
Ավազակային հարձակման, տուժող կնոջն ու նրա անչափահաս դստերն առևանգելու, կնոջը բռնաբարելու, ընդհանուր առմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանն իր ցուցմունքում հայտարարեց, որ իր դեմ հարուցված գործը կեղծ է, իսկ ինքն ու իր ընտանիքը՝ փաստորեն տուժողներ են:
Նա, մասնավորապես, հայտարարեց, որ գործով տուժող կինը դատական նիստերից հետո հարձակվում է իր ընտանիքի անդամների վրա ու սպառնում: Ինչո՞ւ ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկում, ասաց նա, հավելելով, որ եթե այդպիսիք չկիրառվեն, ապա ինքը պատասխան չի տալիս իր քայլերի համար:
Նույնաբովանդակ գրավոր դիմումով հանդես էր եկել նաև ամբաստանյալի մայրը՝ հայտնելով, որ «կեղծ գործով» տուժողը «ոչ կանացի բառերով» վիրավորում ու սպառնում է իրենց՝ պահանջելով կես մլն դոլար, իրենց բնակարանը՝ իր բողոքը հետ վերցնելու դիմաց: Տուժողն իր հերթին հակադարձեց՝ «ոչ, իրենք են սպառնում»:
Բուն ցուցմունքում ամբաստանյալը մի քանի անգամ ընդգծեց, որ մտերիմ է եղել տուժող կնոջ հետ, նա առաջարկել է իր հետ շփվել համացանցով, որպեսզի ամուսինը չխանդի:
Ամբաստանյալը պնդեց, որ իր աշխատանքի, Արթիկից մեքենայով տուֆ տեղափոխելու, ինչպես նաև իր միջոցով տուժողի տանը շինարարական աշխատանքներին մասնակցած իր ծանոթի աշխատանքի դիմաց գումարը տուժողը չի վճարել: Նախ, ըստ ամբաստանյալի, տուժողը գումարի որոշ մասի դիմաց տվել է իր հեռուստացույցը, ապա խնդրել է այն չվաճառել, ինքը ողջ գումարը կվճարի ու հեռուստացույցը հետ կվերցնի:
Ամբաստանյալի ցուցմունքի մնացյալ մասը պարզապես «օճառային օպերա» էր հիշեցնում՝ տուժողն իրեն խնդրել է իր համար մարտական զենք ճարել, ապա տեսնելով, որ Վարագյանը տեղի չի տալիս, հրաժարվել է այդ մտքից: Տուժողն իրեն փորձել է գայթակղել միասին ԱՄՆ մեկնելու առաջարկով, ապա առաջարկել է Նունուֆարին, ում տուժողն, ըստ ամբաստանյալի, պարտք էր 350 հազար դոլար, հեռացնել իր ճանապարհից, այլ խոսքով ասած՝ տուժողն ամբաստանյալին փորձել է ներգրավել որպես մարդասպան: Նունուֆարն, ըստ Վարագյանի, տուժողի կողմից մի քանի անգամ մահափորձերի է ենթարկվել:
Վարագյանը հայտարարեց, որ ինքը բացատրական աշխատանքներ է տարել տուժողի հետ, փորձել նրան հանցավոր ճանապարհից «դարձի բերել»: Ապա տուժողը երևի վախենալով, որ իր դեմ ամբաստանյալը բողոք կներկայացնի, «փափկել է», հրավիրել իրեն հյուրասիրության սեղանի մոտ, ինքը օգտվել է հյուրասիրությունից, արդյունքում ամբաստանյալը չի հիշում ինչպես է հայտնվել տուժողի բազմոցին, ապա իր վարձակալած տանը: Գլխապտույտն ու սրտխառնոցը չեն դադարել նաև հաջորդ օրը աշխատավայրում, այսինքն՝ ոստիկանությունում, որը ամբաստանյալը մերթ ընդ մերթ նախարարություն էր անվանում: Ամբաստանյալը հայտարարեց, որ չի ցանկանում պատասխան տալ գործողությունների համար, որոնք ինքը չի կատարել:
Ըստ ամբաստանյալի, իր տանը տեղի ունեցած խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով, անգամ կիսաշրջված դիրքից ինքը տեսել է, որ ոչ մի ընթերակա չի մասնակցել խուզարկությանը, «չգիտեմ՝ որտեղից ինչ են հայտնաբերում»: Ամբաստանյալը հայտարարեց, որ ոչ սերմնահեղուկի, ոչ թքի «անալիզ չեն վերցրել», արյունը, հակառակը, երկու անգամ են վերցրել, իրեն չեն զննել՝ պնդելու համար, որ իր մարմնի որոշ ինտիմ հատվածներ սափրված են եղել, ինքն իր պարագայում անընդունելի է համարում սափրվելը, ինքը համասեռամոլ չէ, ոչ էլ վիրահատության ենթակա անձ:
Ամբաստանյալը սկսեց խոսել ոստիկանների կողմից իր նկատմամբ գործադրված բռնությունների ու խոշտանգումների մասին: Իրեն երեք օր առանց հացի, ջրի են պահել, զրկված է եղել անգամ զուգարան գնալու հնարավորությունից: Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը «Մարդու իրավունքների պաշտպանին էր պահանջում», սակայն Մարդու իրավունքների պաշտպանի փոխարեն իրավապահները հանդիպում են կազմակերպել հանրային պաշտպանի հետ:
Ըստ Վարագյանի, իր վրա նաև հոգեբանական ճնշում է եղել, իրավապահները սպառնում էին իր հորը նույնպես բերել, «գլխին սարքել»՝ գրպանը թմրանյութ գցելու միջոցով:
Բռնությունների մասին խոսելու ընթացքում ամբաստանյալի մոտ խորը խռովքի ու հուզմունքի պահեր նկատվեցին, դատարանը ստիպված եղավ ընդմիջել դատական նիստը:
Ապա ավելի ուշ, հաշվի առնելով, որ աշխատանքային օրվա ավարտին քիչ ժամանակ էր մնում, դատարանը հետաձգեց դատական նիստը՝ հաջորդ դատական նիստում Է.Վարագյանը կշարունակի իր ցուցմունքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել