Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել 01/23/2025   15:48 Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   15:15 Ազատ և վայրի՝ Չալոյի և Լեքսիի պատմությունը․ FPWC-ն վայրի բնություն է վերադարձրել 2 արջի (տեսանյութ) 01/23/2025   15:08 Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին. bողոքի ակցիա՝ ՀՀ-ում ընթացող NB8 պատվիրակության համաժողովին ընդառաջ. ուղիղ 01/23/2025   14:46 Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը. ԱԽՔ 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   14:36 Հայաստանը խաղաղության պայմանագրի 2 հոդվածների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել. ԱԽՔ 01/23/2025   14:33 Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է 01/23/2025   14:23 Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:21 Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի գործընկեր Ժեենբեկ Կուլուբաևն ընդլայնված կազմով հանդիպում են անցկացնում 01/23/2025   14:16 Լեռնային Ղարաբաղի հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ. դա միանշանակ է. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:14 Օրվա իշխանությունները աշխարհաքաղաքական զարգացումներին հակառակ քայլեր են անում. Մինասյան (տեսանյութ) 01/23/2025   14:11 Մտահոգիչ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինտենսիվ զորավարժությունները, ռազմական տեխնիկայի տեղափոխումը Բաքու. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:01 Ես ինչո՞վ եմ հերոս՝ աշխատում եմ, հարկ պետք է մուծեմ, ես ի՞նչ հերոսություն եմ անում. ակցիայի մասնակից 01/23/2025   13:54 Հայաստանն առ այս պահը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին. Պեսկով 01/23/2025   13:53 Մարդկանց գրպանը որ մտնում են, դրանից ժողովրդի վիճակը չի լավանում. ակցիայի մասնակից 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   13:21 Երևանում մեկնարկել է Հայաստանի ու Ղրղզստանի արտգործնախարարների առանձնազրույցը 01/23/2025   13:17 Փաշինյանն ուզում է բյուջե լցնել, բայց այսպես մանր ու միջին բիզնեսը կփակվի. ակցիայի մասնակից 01/23/2025   13:00 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   12:48 Միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են Ադրբեջանի իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը. ԱՀԾ 01/23/2025   12:35 Փաշինյանը Արմեն Գևորգյանին նշանակել է ՔԿ նախագահի տեղակալ 01/23/2025   12:35 Հայտարարագրման ինստիտուտի ներդրումից մինչև հունվարի 15-ը արդեն 61.000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել. Գաբրիելյան 01/23/2025   12:30 Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 01/23/2025   12:21 Արտուշ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ 01/23/2025   12:18 Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ. ուղիղ 01/23/2025   11:40 Ակնկալում եմ, որ ԵՄ-ին անդամակցության հարցի նախաձեռնողներն անկեղծ կասեն, որ «հույսի վաճառքով» են զբաղված. Մամիջանյան 01/23/2025   11:35 «Մի գիշերվա մեջ» ԵԱՏՄ-ին անդամակցության որոշում չի եղել. Հայկ Մամիջանյան 01/23/2025   11:31 ԱՄՆ-ում Հայաստանի «գերպրոֆեսիոնալ» դեսպան Մակունցը արդեն պետք է փոխված լիներ. Մամիջանյան 01/23/2025   11:29 ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի  արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցը 01/23/2025   11:17 Մի գիշերվա մեջ որոշում գոյություն չունի. գիտենք՝ ինչ կլիներ ՀՀ տնտեսության հետ, եթե ժամանակին Սերժ Սարգսյանը չորոշեր անդամակցել Մաքսային միությանը. Մամիջանյան 01/23/2025   11:17 «Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ 01/23/2025   11:11 Մարդիկ սնանկանում են, փոքր ու միջին բիզնեսը վերանում է, իշխանությունը խոշոր բիզնեսի շահն է առաջ տանում. Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում 01/23/2025   11:07 Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին. ՊԵԿ 01/23/2025   11:02 Խորհրդարանական խմբակցությունները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 01/23/2025   10:55 4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին. Ալեն Սիմոնյան 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   10:40 Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դրամի ֆինանսական միջոցներ 01/23/2025   10:36 Կաթնամթերք արտադրողներն առաջարկում են կաթի, թթվասերի, կաթնաշոռի համար վճարումների ավելի նվազ ժամկետ սահմանել 01/23/2025   10:28 Նիկոլ Փաշինյանը մեկնել է մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին` իր հետ տանելով կնոջը (տեսանյութ) 01/23/2025   10:22 Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը. ուղիղ 01/23/2025   10:19 Հայաստանում կա փակ ավտոճանապարհ 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի

Բռնաբարության և ավազակային հարձակման մեջ մեղադրվող ոստիկանը փորձում է համոզել, թե տուժողն ինքն է 07/31/2014   20:03  |  Քրեական խրոնիկոն

Ավազակային հարձակման, տուժող կնոջն ու նրա անչափահաս դստերն առևանգելու, կնոջը բռնաբարելու, ընդհանուր առմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանն իր ցուցմունքում հայտարարեց, որ իր դեմ հարուցված գործը կեղծ է, իսկ ինքն ու իր ընտանիքը՝ փաստորեն տուժողներ են:

Նա, մասնավորապես, հայտարարեց, որ գործով տուժող կինը դատական նիստերից հետո հարձակվում է իր ընտանիքի անդամների վրա  ու սպառնում: Ինչո՞ւ ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկում, ասաց նա, հավելելով, որ եթե այդպիսիք չկիրառվեն, ապա ինքը պատասխան չի տալիս իր քայլերի համար:

Նույնաբովանդակ գրավոր դիմումով հանդես էր եկել նաև ամբաստանյալի մայրը՝  հայտնելով, որ «կեղծ գործով» տուժողը «ոչ կանացի բառերով» վիրավորում ու սպառնում  է իրենց՝ պահանջելով կես մլն դոլար, իրենց բնակարանը՝ իր բողոքը հետ վերցնելու դիմաց:  Տուժողն իր հերթին հակադարձեց՝  «ոչ, իրենք են սպառնում»:

Բուն ցուցմունքում ամբաստանյալը մի քանի անգամ ընդգծեց, որ մտերիմ է եղել տուժող կնոջ հետ, նա առաջարկել է իր հետ շփվել համացանցով, որպեսզի ամուսինը չխանդի:

Ամբաստանյալը պնդեց, որ իր աշխատանքի, Արթիկից մեքենայով տուֆ տեղափոխելու, ինչպես նաև իր միջոցով տուժողի տանը շինարարական աշխատանքներին մասնակցած իր ծանոթի աշխատանքի դիմաց գումարը տուժողը չի վճարել: Նախ,  ըստ ամբաստանյալի, տուժողը գումարի որոշ մասի դիմաց տվել է իր հեռուստացույցը, ապա խնդրել է այն չվաճառել, ինքը ողջ գումարը կվճարի ու հեռուստացույցը հետ կվերցնի: 

Ամբաստանյալի ցուցմունքի մնացյալ մասը պարզապես «օճառային օպերա» էր հիշեցնում՝ տուժողն իրեն խնդրել է իր համար մարտական զենք ճարել, ապա տեսնելով, որ Վարագյանը տեղի չի տալիս, հրաժարվել է այդ մտքից: Տուժողն իրեն փորձել է գայթակղել միասին ԱՄՆ մեկնելու  առաջարկով, ապա առաջարկել  է Նունուֆարին, ում տուժողն, ըստ ամբաստանյալի,  պարտք էր 350 հազար դոլար, հեռացնել իր ճանապարհից, այլ խոսքով ասած՝ տուժողն ամբաստանյալին փորձել է ներգրավել որպես մարդասպան: Նունուֆարն, ըստ Վարագյանի, տուժողի կողմից մի քանի անգամ մահափորձերի է ենթարկվել: 

Վարագյանը հայտարարեց, որ ինքը  բացատրական աշխատանքներ է  տարել տուժողի հետ, փորձել  նրան  հանցավոր ճանապարհից «դարձի բերել»: Ապա տուժողը երևի վախենալով, որ իր դեմ ամբաստանյալը բողոք կներկայացնի,  «փափկել է»,   հրավիրել  իրեն հյուրասիրության սեղանի մոտ, ինքը օգտվել է հյուրասիրությունից, արդյունքում ամբաստանյալը չի հիշում ինչպես է հայտնվել տուժողի բազմոցին, ապա իր վարձակալած տանը: Գլխապտույտն ու սրտխառնոցը չեն դադարել նաև հաջորդ օրը աշխատավայրում, այսինքն՝ ոստիկանությունում, որը ամբաստանյալը մերթ ընդ մերթ նախարարություն էր անվանում: Ամբաստանյալը հայտարարեց, որ չի ցանկանում պատասխան տալ գործողությունների համար, որոնք ինքը չի կատարել:

Ըստ ամբաստանյալի, իր տանը տեղի ունեցած խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով, անգամ կիսաշրջված դիրքից ինքը տեսել է, որ ոչ մի ընթերակա չի մասնակցել խուզարկությանը,  «չգիտեմ՝  որտեղից ինչ են հայտնաբերում»:  Ամբաստանյալը հայտարարեց, որ ոչ սերմնահեղուկի, ոչ թքի «անալիզ չեն վերցրել», արյունը, հակառակը, երկու անգամ են վերցրել, իրեն չեն զննել՝ պնդելու համար, որ իր մարմնի որոշ ինտիմ հատվածներ սափրված են եղել, ինքն իր պարագայում անընդունելի է համարում սափրվելը, ինքը համասեռամոլ չէ, ոչ էլ վիրահատության ենթակա անձ:

Ամբաստանյալը սկսեց խոսել ոստիկանների կողմից իր նկատմամբ գործադրված բռնությունների ու խոշտանգումների մասին: Իրեն երեք օր առանց հացի, ջրի են պահել, զրկված է եղել անգամ  զուգարան գնալու հնարավորությունից: Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը «Մարդու իրավունքների պաշտպանին էր պահանջում», սակայն   Մարդու իրավունքների պաշտպանի փոխարեն իրավապահները հանդիպում   են կազմակերպել հանրային պաշտպանի հետ:

Ըստ Վարագյանի, իր վրա նաև հոգեբանական ճնշում է եղել, իրավապահները սպառնում էին իր հորը նույնպես բերել, «գլխին սարքել»՝ գրպանը թմրանյութ գցելու միջոցով: 

Բռնությունների մասին  խոսելու ընթացքում ամբաստանյալի մոտ խորը խռովքի ու հուզմունքի պահեր նկատվեցին, դատարանը ստիպված եղավ ընդմիջել դատական նիստը:

Ապա ավելի ուշ, հաշվի առնելով, որ աշխատանքային օրվա ավարտին քիչ ժամանակ էր մնում, դատարանը հետաձգեց դատական նիստը՝ հաջորդ դատական նիստում Է.Վարագյանը կշարունակի իր ցուցմունքները:

 

 


Հարակից հրապարակումներ`

21:48 24/07/2014  |  Քրեական խրոնիկոնԲռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանը մեղադրում է տուժողին ու վկային
18:10 10/07/2014  |  Քրեական խրոնիկոն Տուժողը քաղհայց ներկայացրեց առևանգելու եւ բռնաբարելու մեջ մեղադրվող ոստիկան-ամբաստանյալի դեմ
21:30 03/07/2014  |  Քրեական խրոնիկոնՏուժողն ու ոստիկան ամբաստանյալը որևէ սեռական կապ չեն ունեցել. տուժողն ամուսնացած ու շատ բարոյական կին է. վկա
17:26 10/06/2014  |  Քրեական խրոնիկոնԲռնաբարության ու ավազակության մեջ մեղադրվող ոստիկանին կպաշտպանի նոր պաշտպան
16:29 02/06/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը հրաժարվել է բռնաբարության և ավազակության մեջ մեղադրվող ոստիկանի պաշտպանությունն իրականացնելուց
18:38 27/05/2014  |  Քրեական խրոնիկոնՈստիկան Էդգար Վարագյանին ծեծի ենթարկելու գործի կարճման որոշումը մնաց անփոփոխ
14:28 08/05/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանները պահանջում են նորից գործ հարուցել ոստիկանների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու առթիվ
18:03 23/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի եւ խցակիցների միջեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վեճ է տեղի ունեցել
19:23 14/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվազակության, բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի փաստաբանն առանձին հանդիպել է վկային
23:07 05/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկանի խոշտանգումը հիմնավորող ապացույցներ ձեռք բերել ՀՔԾ-ն չի կարողացել

Արխիվ

[]