ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համբուրված անչափահասի հորից ոստիկանության անչափահասների գծով բաժանմունքի պետը կաշառք է պահանջել. դատախազը պնդում է մեղադրանքը 07/29/2014 23:39 | Քրեական խրոնիկոն
Դատախազը պահանջում է 7-ական տարվա ազատազրկման դատապարտել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետին ու տեսուչին, ովքեր մեղադրվում են համբուրված անչափահասի հորից կաշառք պահանջելու մեջ:
Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով` հիմնավորված համարելով կաշառք պահանջելու եւ անչափահասին ապօրինի ազատությունից զրկելու համար ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը: Քրեական գործի նյութերի համաձայն` անչափահասներ Կարինեն և Տիգրանը, (անունները փոխված են) տանը մենակ լինելով, համբուրվել են: Հետագայում անչափահաս տղան և նրա հայրը բաժին են հրավիրվել, որտեղ ոստիկանները նրանց «բացատրել են», թե անչափահասի հետ համբուրվելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ գործին ընթացք չտալու համար տղայի հորից պահանջել են 2000 ԱՄՆ դոլար կաշառք` սպառնալով հակառակ դեպքում քրեական հետապնդում սկսել:
Իսկ մինչ անչափահասի հայրը կհայթայթեր պահանջված գումարը` Սամվել Հակոբյանը և Ֆելիքս Մկրտչյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ավելի քան 8 ժամ ապօրինի ազատությունից զրկել են անչափահասին` նրան պահելով ոստիկանության բաժնում: Տղային բաց են թողել միայն այն բանից հետո, երբ պարզել են, որ հայրը չի կարող այդ օրը բերել պահանջված կաշառքը: Իսկ փետրվարի 6-ին, երբ հայրն ի վերջո հայթայթել է պահանջած գումարի մի մասն ու այն հանձնել Սամվել Հակոբյանին, հենց տեղում` նրա աշխատասենյակում էլ վերջինը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Մեղադրողը նաև նշեց, որ ամբաստանյալները, հանդիսանալով պետական իրավապահ մարմնի ներկայացուցիչներ և կոչված լինելով պայքարել հանցագործությունների և հատկապես կոռուպցիոն դրսևորումների դեմ, իրենք են գնացել հանցավոր ճանապարհով և գործի բացահայտումից հետո էլ զղջալու փոխարեն խուսափել են քննությանն աջակցելուց և տված ցուցմունքներով փորձել են խեղաթյուրել իրականությունը: Գործով ամբաստանյալների պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել:
Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 309-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ֆելիքս Մկրտչյանին, բացի թվարկվածներից, նաև 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով:
Տուժողն ավելի ներողամիտ գտնվեց. նա պնդեց իր նախաքննական ցուցմունքները և դատարանին խնդրեց ամբաստանյալների նկատմամբ մեղմ գտնվել:
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 11-ին, որի ժամանակ պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից