ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանի դիրքորոշումների կտրուկ փոփոխությունը ստվերային, թաքնված «գործընթացների» հետևանք է. «Հին Էրիվանի» ներկայացուցիչներ 07/29/2014 21:34 | ԼՐԱՀՈՍ
«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործի մի քանի դրվագներում դատավոր Ա. Սուքոյանի կողմից օրենքի ուղղակի պահանջները անտեսելը, դրսևորած գործողությունները, արված հայտարարությունները և հայտնած կարծիքները կասկած են առաջացրել, որ դատավորը «Հին Էրիվանի» նկատմամբ ունի կանխակալ բացասական և պարտատեր Յունիբանկի նկատմամբ՝ դրական նախատրամադրվածություն: Այս մասին այսօր դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մեջ նշել են «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ Դավիթ Դանիելյանը և Նիկոլայ Հակոբյանը:
Կողմի համոզմամբ, ակնհայտ է, որ դատավորի դիրքորոշումների մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ: Մասնավորապես, 23.05.2014թ. դատական նիստի ժամանակ դատավորը հնարավոր չէր համարում առանց փորձաքննության եզրակացության ստացման Ընկերության առարկությունների քննարկումը, 02.07.2014թ. դատական նիստին արդեն այդ եզրակացության ստացումը համարվում է ոչ էական և հնարավոր է համարվում առարկությունների քննարկումը առանց դրա, 23.05.2014թ. դատական նիստի ընթացքում դատարանը համոզմունք ուներ, որ գործի վարույթը ինքը պետք է կասեցնի (ընդ որում, իր իսկ նախաձեռնության) և հստակ դիրքորոշում էր հայտնել, որ ինքը կկասեցնի գործի վարույթը, եթե մինչև 02.07.2014թ դատական նիստը եզրակացությունը պատրաստ չլինի, իսկ 02.07.2014թ դատական նիստի ժամանակ չգիտես ինչու այդ համոզմունքը վերանում է և պարզվում է, որ դատարանը ոչ միայն չի կասեցնում գործի վարույթը, այլև այդ կապակցությամբ «Հին Էրիվանի» ներկայացրած միջնորդությունը համարում է անհիմն:
«Նման հակասական դիրքորոշումները, դրանց կտրուկ փոփոխությունը վկայում են, որ առկա են ստվերային, թաքնված «գործընթացներ», որոնք ազդում են դատավարության վրա և, ըստ այդմ, էլ դատավորը ցանկանում է արագ ավարտել գործի քննությունը»,- նշվում է միջնորդության մեջ:
Ընկերության սնանկության գործով կառավարչի բացակայության պատճառով հետաձգման որոշում կայացնելուց 10 րոպե առաջ դատարանը գտնում էր, որ իր համար բացարձակապես էական չէ կառավարչի ներկայությունը, իսկ երբ արդեն լսում է Բանկի ներկայացուցչի կարծիքը, որ իրենք չեն առարկում, կայացնում է իր դիրքորոշմանը հակառակ որոշում՝ արձանագրելով, որ կառավարչի ներկայությունը պետք է ապահովել:
«Դատավարական իրադարձությունների նման հաջորդականությունից տպավորություն է ստեղծվում, որ դատարանը դատավարությունը կազմակերպում է այնպես որ «այն համապատասխանի բանկի դիրքորոշումներին և ցանկություններին»»,- գտնում են «Հին Էրիվանի» ներկայացուցիչները:
Օրենքի իմպերատիվ պահանջները չկատարումը, դրանք ոչ էական համարելը, կողմի կարծիքով, վկայում է այն մասին, դատավորի վրա ազդում են կամ նա ունի գործը օրենքով սահմանված կարգով քննելու օրինական շահից տարբերվող այլ շահեր, որոնք իրենց հայտնի չեն: «Նշվածը թույլ է տալիս մեզ ունենալ հիմնավորված կասկած դատավորի անաչառության վերաբերյալ, քանզի դատավորը դատավարությունը պետք է կազմակերպի ոչ թե ըստ նպատակահարմարության կամ որևէ մեկի ցանկության, այլև օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ, ինչը չի կատարվել»,- նշվում է միջնորդության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից