Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com

Արշակ Պետրոսյան. «Ամեն ինչ անելու ենք հաջողության հասնելու համար» 07/29/2014   23:59  |  Մարզական

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթական տրամադրությամբ է մեկնում Նորվեգիայի Տրոմսյո քաղաք, որտեղ օգոստոսի 1-ին մեկնարկելու է Համաշխարհային 41-րդ օլիմպիադան: Օդանավակայան գնալուց առաջ «Փաստինֆո»-ին տված բացառիկ հարցազրույցում այդ մասին հայտարարեց մեր թիմի գլխավոր մարզիչ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

-Նախապատրաստական միակ հավաքն անցկացրել եք Աղվերանում: Ինչպե՞ս ընթացավ այն:

-Առաջնորդվեցինք վաղուց փորձված ծրագրով՝ շախմատային տեսական պարապմունքները համադրելով ֆիզիկական պատրաստականության բարելավմանը միտված աշխույժ խաղերով: Սովորաբար, տղաներն օրվա առաջին կեսին ֆուտբոլ էին խաղում կամ այցելում լողավազան, իսկ երեկոյան պարապմունքներն ամբողջությամբ նվիրում էինք շախմատին: Առհասարակ, նախընտրում ենք զբաղվել խաղային տարբեր մարզաձեւերով, բայց այս անգամ առաջին տեղում ֆուտբոլն էր: Տղաները հաճույքով էին խաղում նաեւ սեղանի թենիս:

-Աշխարհի առաջնության տպավորության տա՞կ էին:

-Միգուցե (ծիծաղում է): Եվ ասեմ, որ երբեմն լուրջ բանավեճ էր ծավալվում Բրազիլիայում անցկացված ստուգատեսի շուրջ: Մասնակից թիմերի վերաբերյալ տղաների նախասիրությունները տարբերվում են: Մի մասը եվրոպական հավաքականների երկրպագու է, մյուսներն էլ հավանում են Բրազիլիայի եւ Արգենտինայի թիմերին: Ճիշտ է, այս անգամ բրազիլացիներն ուրախանալու տեղիք չտվեցին:

-Ինչպե՞ս եք գնահատում մեր շախմատիստների մարզավիճակը:

-Հիմա դժվար է խոսել այդ մասին: Դրա վերաբերյալ ճշգրիտ պատկերացում կարելի է կազմել միայն մեկնարկային մի քանի տուրից հետո: Այս պահին կարելի է ասել, որ բոլորն էլ նորմալ մարզավիճակում են, մնացածը կերեւա խաղի ընթացքում: Բավականին դժվար պայքար է սպասվում, քանզի, ինչպես միշտ, ուժեղ մրցակիցների պակաս չենք ունենալու: Ամեն ինչ անելու ենք հաջողության հասնելու համար:

-Արդեն հրապարակել եք թիմի կազմը՝ ըստ խաղատախտակների: Ի՞նչ սկզբունքով եք կատարել ընտրությունը:

-Գլխավորապես ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում տղաների ունեցած անհատական գործակցի հիման վրա եմ որոշել մեր շախմատիստների տեղն ըստ խաղատախտակների: Բացի այդ, նկատի եմ ունեցել միջազգային վերջին մրցումներում նրանց գրանցած արդյունքները: Ինքնին հասկանալի է, թե ինչու է առաջին խաղատախտակին հանդես գալու Լեւոն Արոնյանը: Միջազգային ասպարեզում անցած ամիսներին բավականին լավ արդյունքներ է գրանցել նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը, կարծում եմ, արժանի է 2-րդ խաղատախտակին ներկայանալուն: Այնուհետեւ գալիս են Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:

-Դա վերջնակա՞ն դասավորություն է, թե մրցակցի ուժից ելնելով՝ կարող է սրբագրվել:

-Ինքնըստինքյան այդպես է լինելու, քանզի մեր պահեստային խաղացողը Տիգրան Քոթանջյանն է, որը նույնպես ուժեղ շախմատիստ է: Իսկ տվյալ հանդիպման կազմը, ճիշտ նկատեցիք, որոշելու ենք մրցակցի ուժից ելնելով: Բացի այդ, ընտրելիս հաշվի ենք առնում տվյալ շախմատիստի սկզբնախաղային վարպետությունը: Դա արդեն մեր ներքին խոհանոցն է:

-Հետեւե՞լ եք, թե ինչ փոփոխություններ կան մեր հիմնական մրցակիցների կազմում:

-Անշուշտ, բոլորին էլ շատ լավ ենք ճանաչում: Ռուսաստանի հավաքականը հզոր կազմ ունի, սակայն նրանց դեմ վերջին երկու խաղերը վատ չենք անցկացրել: Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթել ենք, իսկ համաշխարհային ստուգատեսում՝ ոչ-ոքի խաղացել, բայց մոտ էինք հաղթելուն: Ուժեղ թիմերի միջեւ պայքարն, ինքնին հասկանալի է, անչափ լարված է լինում եւ, սովորաբար, վճռորոշ է դառնում շախմատիստներից մեկի սխալը: Նման հանդիպումներում խոշոր հաշիվ հազվադեպ է գրանցվում: Պատահում է, որ մրցամարտում հաղթում է այն թիմը, որի խաղացողները սկզբնախաղից հետո շահեկան դիրքեր չեն ունենում: Լինում է եւ հակառակը: Այնպես որ կանխատեսումներ անելը շատ դժվար է, որովհետեւ ամեն ինչ հնարավոր է:

-Ի՞նչ տրամադրությամբ եք մեկնում Նորվեգիա:

-Շատ լավ: Մեկնում ենք երկու օր շուտ, որպեսզի հասցնենք ընտելանալ տեղի՝ անհամեմատ զով եղանակին:

-Մեկնելուց առաջ ինչ-որ արարողակարգ ունե՞ք, որին անպայման հետեւում եք:

-Բոլոր շախմատիստներն էլ սնահավատ են: Հենց այդ հանգամանքից ելնելով էլ չեմ բացահայտի մեր արարողակարգը: Առայժմ թող գաղտնի մնա: Ասեմ միայն, որ դա մինչեւ այժմ գործել է…

 

Հեղինակ` Հրայր Նազարյան


Արխիվ

[]