Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Ազատությունից զրկելու մեխանիզմների առումով մենք պետք է ունենանք չափազանց մեծ հստակություն և որոշակիություն». Արման Թաթոյան (Տեսանյութ) 07/29/2014   12:14  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Հայաստանից ստացված դիմումների ու նաև դրանց հիման վրա մեր երկրի դեմ կայացված վճիռների մի ստվար մասը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին ազատությունից զրկելու դեպքերին:
 
ՄԻԵԴ- ի պահանջով ՀՀ օրենսդրության մեջ պետք է սահմանվեն անձին ազատությունից զրկելու` բերման ենթարկելու, ձերբակալելու, հստակ կարգավորումներ, այդ թվում նաև` ժամանակային սահմանափակումներ: 
 
Նոր Քրեական դատավարության օրենսգրքում փորձ է արվել ներառել Եվրոպական դատարանի և եվրոպական այլ կառույցների այդ պահանջները: Արդյունքում՝ օրենսգրքի նախագծում առկա են նոր հասկացություններ ու կարգավորումներ, որոնք նախկինում չեն եղել ՀՀ քրեական ու քրեադատավարական օրանսդրություններում:
 
Ուստի՝ ՄԻԵԴ-ի վճիռներին ու դրանց կատարմանը նվիրված շարքի հերթական հրապարակումը «Փաստինֆո»-ն որոշեց նվիրել հենց այդ նոր հասկացությունների բացահայտմանը: Որքանո՞վ այս նոր կարգավորումները թույլ կտան կանխարգելել անձին ազատությունից զրկելու պարագայում նրա իրավունքների հնարավոր խախտումները:
 
Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանի հետ:
 
- Այսօր դատական, հատկապես` հասարակական հնչեղություն ստացած գործերով նիստերում խնդիր է դարձել նիստին ներկաների պահվածքը, վերաբերմունքը դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ: Այս առումով ի՞նչ նոր լուծումներ է առաջարկում նոր Քրեական դատավարության օրենսգիրքը:
 
- Այո', լինում են դեպքեր, երբ վարույթի մասնակիցների կողմից դրսևորվում են իրավունքի չարաշահումների կամ պարտականությունները չկատարելու դեպքեր, և վարույթ իրականացնող մարմինը պետք է դրան ողջամտորեն արձագանքելու հնարավորություն ունենա, որը պետք է նաև համաչափ լինի վարույթի մասնակցի համապատասխան վարքագծին, հետևանքներին: Գործող ՔԴՕ-ն ունի որոշակի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելել, արգելել ոչ իրավաչափ վարքագիծը, բայց դրանք համակարգային լուծումներ չեն պարունակում:
 
Օրինակ` մինչդատական փուլերի առումով մենք չունենք որևէ կարգավորում, և այս առումով խնդրահարույց է դառնում այդ համապատասխան անձանց վարքագծի ապահովումը: Իհարկե', պետք է լինեն նաև համակարգային կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն հենց պատական մարմիններին,այսինքն` վարույթն իրականացնող մարմինները նույնպես պետք է դրսևորեն համապատասխան վարքագիծ:
 
Քանի որ գործող ՔԴՕ-ում առկա լուծումները, մասնավորապես` խոսքը վերաբերում է հենց դատական սանկցիաներին, հատվածական են, ըստ էության, և ամբողջությամբ չեն ներառում քրեական դատավարության բոլոր փուլերը և այդ առումով նաև չեն հավակնում լուծելու քրեական դատավարության  առջև ծառացած համակարգային խնդիրները, Քրեական դատավարության  նոր օրենսգրքի նախագծում խնդիր դրվեց հիմնարար լուծում տալու այս հարցին, և առաջնահերթ նախագծում սահմանվեց մի սկզբունք, որը կոչվում է «ոչ իրավաչափ վարքագծի արգելքը», այսինքն` նախատեսվում է, որ արգելվում է իրավունքների չարաշահում, որը կարող է հանգեցնել անձի իրավունքների կամ արդարադատության շահերի վնասման:  
 
Ընդ որում, նախատեսվում է հիմնարար պարտականություն վարույթի մասնավոր մասնակիցների կամ վարույթին օժանդակող անձանց համար իրենց իրավունքներից օգտվելու կամ պարտականությունները կատարելու բարեխղճորեն: Իսկ թե ովքեր են վարույթի մասնավոր մասնակիցները կամ օժանդակող անձինք, հստակ սահմանվում է նախագծով. վարույթի մասնավոր մասնակիցներ են մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, նրա պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, նրանց օրինական ներկայացուցիչները և լիազոր ներկայացուցիչը:
 
 Վարույթին օժանդակող անձինք են համարվում վկան, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, ընթերական, և այս առումով այս սուբյեկտները նույնպես պարտավոր են համապատասխան վարքագիծ դրսևորել:
 
-  Եվ ինչպե՞ս կարող են նրանց իրավունքները սահմանափակվել հենց դատարանի կողմից:
 
- Իրավունքների սահմանափակում չասեմ, այլ` ոչ իրավաչափ վարքագծի արգելքը կամ կանխարգելումը, ըստ նախագծի, կարող է տեղի ունենալ ոչ միայն դատարանի կողմից, այլև՝ վարույթն իրականացնող մարմնի, այսինքն` տարածվում է քրեական դատավարության բոլոր փուլերում` ընդգրկելով նաև մինչդատական վարույթը, և այդ առումով նաև համապատասխան իրավունքներ է ձեռք բերում, ասենք` քննիչը կամ դատախազը այն փուլում, որ փուլում նրանք հանդես են գալիս  որպես վարույթն իրականացնող մարմին:
 
Որպեսզի մի փոքր առարկայական և մանրամասն ներկայացնեմ խնդիրը, ասեմ, որ սկզբունքի մակարդակով նախատեսվում է հնարավորություն, իրավունքների չարաշահում թույլ տված, կամ պարտականությունները չարամտորեն չկատարած անձանց նկատմամբ այդ անձանց վարքագծին համաչափ դատավարական սանկցիա կիրառել, որը չանելը կհանգեցնի վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելուն:
 
Ընդ որում, դատավարական հարկադրանքի միջոցների բաժնում առանձին գլուխ ունենք նախատեսած, որը հենց կոչվում է «դատավարական սանկցիաներ»: Գործող օրենսգրքում դրանք կոչվում են «դատական սանկցիաներ»: Կարծես թե հենց անվանումը կանխորոշում է դրա կիրառության շրջանակները:
 
Ինքնին դատավարական սանկցիաներ կիրառելու հիմքն այն է, երբ վարույթի մասնավոր մասնակիցը կամ այլ անձ, իրավունքները չարաշահելու կամ պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու միջոցով, խոչընդոտ է ստեղծում վարույթի բնականոն ընթացքի համար, ինչպես նաև` անհարգալից վերաբերմունք` դատարանի նկատմամբ:
 
Դատավարական սանկցիաները դասակարգում են սպառիչ տեսակներ. Նախազգուշացում, դատական տուգանք, դատական նիստերի դահլիճից հեռացնել, ունենք նոր դատավարական սանկցիաներ, որոնք կոչվում են իրավունքի իրականացման սահմանափակում, կարճաժամկետ ձերբակալում, դատարան ներկայացնելու կարգադրագիր, և այս յուրաքանչյուր դատավարական սանկցիայի տեսակի համար արդեն նախագիծը նախատեսել է իրավաչափության հստակ պայմաններ, կիրառության հիմքերը, ինչպես նաև՝ այն սահմանափակումները, որը յուրաքանչյուր սանկցիա իր հետ առաջ է բերում: Ընդ որում, դատավարական սանկցիայի կիրառության նպատակը պարտադիր պետք է լինի հենց վարույթի բնականոն ընթացքը ապահովելը:
 
Օրենքը մի քանի դեպքերում երաշխիքային մակարդակով հստակ սահմանում է, որ կիրառվող դատավարական սանկցիան պետք է համաչափ լինի այն վարքագծի բնույթին և հետևանքներին, որը կանխարգելելու համար այն կիրառվում է: Բացի այդ, դատավարական սանկցիայի կիրառումը չի կարող նաև ազատել պատասխանատվության այլ տեսակների ենթարկելուց, ասենք` կարգապահական պատասխանատվություն և այլն:
 
- Քանի որ նոր սանկցիաների մասին նշեցիք, որոնք նորություն են ու երբևէ  չեն կիրառվել  հայաստանյան իրավունքում, խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, ո՞ր դեպքերի համար և ինչպիսի՞  նոր սանկցիաներ ունենք նախագծում:
 
- Առաջինն ուզում եմ առանձնացնել իրավունքի իրականացման սահմանափակումը: Իրավունքի իրականցման սահմանափակումը վարույթի մասնակցի կամ վկայի` օրենքով նախատեսված իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում, համապատասխան որոշմամբ, դրանց իրականացման ժամանակային կամ քանակական սահմանափակման սահմանումն է: Այս ասնկցիան կարող է կիրառվել՝ միաժամանակ հավաստելով օրենքով նախատեսված պայմանների իրականացումը:
 
Մասնավորապես` մենք պետք է ունենանք ՔԴՕ-ով նախատեսված իրավունքների շրջանակ: Ընդ որում, պետք է ունենանք պարբերաբար չարաշահում այդ իրավունքների, և այդ սանկցիան կարող է կիրառվել բացառապես որոշմամբ: Ունենք նաև հստակ իրավունքների շրջանակ` որ դեպքերում կարող է այս սանկցիան կիիրառվել. պաշտպանից հրաժարվելը, միջնորդությունը հարուցելը, բացարկ հայտնելը, ապացույցներ վարույթին կցելու և հետազոտելու համար միջնորդություններ ներկայացնելը, վարույթի նյութերին ծանոթանալը և դրանցից տեղեկություններ դուրս գրելը, բացման խոսքով, եզրափակիչ խոսքով, նաև` եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալը:
 
Ես ուզում եմ հատուկ նշել, որ սա չպետք է շփոթել վարույթից հեռացնելու հետ կամ բուն իրավունքը բացառելու հետ, որովհետև կան նման պատկերացումներ, թե այս սանկցիան սրան է վերաբերում: Հենց ինքը հոդվածը սահմանում է, որ այս սանկցիայի կիրառումը չի կարող հանգեցնել բուն իրավունքը բացառելուն: Օրինակ` եթե մենք սանկցիա կիրառում ենք նրա համար, որ անընդհատ չարաշահվում է բացարկ հայտնելու կամ միջնորդություն հարուցելու իրավունքը, բնականաբար, սա չի նշանակում, թե այս սանկցիան կիրառելով՝ մենք անձին ընդհանրապես զրկում ենք քրեական վարույթի ընթացքում միջնորդություն հարուցելու իրավունքից: Պարզապես խոսքը վերաբերում է կոնկրետ իրավիճակում, կոնկրետ հիմքերով այդ իրավունքի չարաշահումը կանխելու համար, որը նաև վտանգում վարույթի բնականոն ընթացքը, համապատասխան սանկցիա կիրառելուն:
 
Ես ուզում եմ հատուկ համեմատություն անցկացնել վարույթից հեռացնելու դատավարական սանկցիայի հետ: Այստեղ ևս կա շփոթություն, և հաճախ մեկնաբանություններ եմ տեսնում այն մասին, որ, օրինակ, եթե պաշտպանին հեռացնելու հետ կապված սանկցիա եք կիրառում, ապա ընդհանրապես պաշտպանին հեռացնում ենք վարույթից: Ամենևին էլ այդպես չէ: Վարույթից հեռացնելը կիրառվում է շատ սահմանափակ շրջանակի սուբյեկտների նկատմամբ. Առջինը` պետք է ունենանք փաստաբան, մեկ օրինական ներկայացուցիչ, կամ հանրային մեղադրող, այս երեք սուբյեկտների կողմից է, որ իրավունքների չարաշահման կամ պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում կարող է կիրառվել:
 
Օրինակ, եթե այս սուբյեկտներից որևէ մեկը երկու անգամ առանց հարգելի պատճառի չի ներկայանում դատական նիստին կամ իր համար պարտադիր վարույթային գործողության կատարմանը, եթե 3 անգամ դատավարական սանկցիայի ենթարկվելուց հետո շարունակում է պարտականություններից չարամտորեն խուսափել, մենք իրավունք ունենք կիրառել այս սանկցիան: Ընդ որում, մինչդատական վարույթի ընթացքում եթե կիիրառում ենք համապատասխան սանկցիա, ապա դա կարող է կատարվել, իհարկե, քննիչի որոշմամբ, բայց` բացառապես դատախազի համաձայնությամբ:
 
Ընդ որում, կան նաև բողոքարկման հնարավորություններ. կարող է բողոքարկվել վերադաս դատախազին, եթե նրա կողմից էլ է մերժվում՝ արդեն դատական կարգով, իսկ հետո նաև՝ հատուկ վերանայման կարգով: 
 
- Նոր օրենսգիրքը նաև «կարճաժամկետ ձերբակալում» տերմինն է նախատեսում, ի՞նչ առնչություն և ի՞նչ տարբերություն ունի այս գործողությունը ներկայիս «բերման ենթարկելու» հետ:
 
- Խոսքը վերաբերում է այն իրավիճակներին, երբ վարույթի մասնավոր մասնակիցը` բացառությամբ պաշտպանի կամ լիազոր ներկայացուցչի, ինչպես նաև` վկան, փորձագետը կամ թարգմանիչը պարբերաբար չարամտորեն խուսափում են իրենց վրա դրված պարտականությունների կատարումից, ապա նախագիծը նախատեսում է, որ այս դեպքերում այդ պարտականությունների իրականացումն ապահովելու նպատակով կարող է կիրառվել կարճաժամկետ ձերբակալում:
 
Քննիչը կայացնում է անձին ձերբակալելու մասին որոշում, այդ որոշումը հանձնարարվում է հետաքննության մարմնի կատարմանը, ընդ որում` պարտադիր պետք է որոշման մեջ նշի ձերբակալման հիմքը և պատճառները, դրանից հետո, երբ հետաքննության մարմինը կատարում է որոշումը, նա պետք է անձին քննիչի մոտ բերելուց առաջ պարտադիր ազատությունից զրկելու պահին ծանոթացնի որոշմանը` հանձնի որոշման պատճենը, իսկ քննիչի մոտ բերելուց հետո նույնպես անպայման կազմվում է համապատասխան արձանագրությունը, և անձին ազատ արձակելուց հետո էլ է կազմվում արձանագրություն և հանձնվում է նաև այդ անձին:
 
Ընդ որում, կարճաժամկետ ձերբակալումը կարող է տևել ոչ ավել, քան այն պարտականության կատարումը, որի ապահովման համար կիրառվել է այս սանկցիան, բայց բոլոր դեպքերում` ոչ ավել, քան 12 ժամ:
 
Հիմա օրինակներով ասեմ, թե որ դեպքերում կարող է այս սանկցիան կիրառվել:
 
Ասենք, մենք  կանչում ենք վկային հարցաքննության, բայց նա` առանց հարգելի պատճառի, չի ներկայանում. խուսափում է պարտականության կատարումից: Այս դեպքում, ի տարբերություն գործող օրենսգրքի, որի պարագայում մենք կկիրառենք «բերման ենթարկել» դատավարական հարկադրանքի միջոցը, մենք պարզապես կիրառում ենք «կարճաժամկետ ձերբակալում»:
 
Ամբողջ գաղափարն այն է, որ մենք անձին զրկում ենք ազատությունից, և ունենում ենք կոնկրետ կարգավորումներ՝ ժամային առումով: Օրինակ՝ այսօր մենք գործող ՔԴՕ-ում չունենք նման կարգավորում, թե որքան կարող է պահվել բերման ենթարկված անձը: Մենք ունենք, ասենք, առավելագույնը որքան կարող է տևել հարցաքննությունը, բայց եթե անձը բերվի քննիչի մոտ հարցաքննությունից հետո, որքան կարող է պահվել, ինչ քննչական գործողություն կարող է կատարվել, մենք այլևս չունենք նման կարգավորումներ:
 
Եվ պրակտիկայում կարող է լինել այնպես, որ, ասենք անձին բերեցինք որոշակի քննչական գործողությունների կատարման համար, կարող ենք նրան որոշակի ժամանակահատված պահել, և դա չի էլ համարվի ազատությունից զրկել: Իսկ եվրոպական չափանիշներիկ համաձայն` եթե անձն ստիպված է լինում ենթարկվել ոստիկանության կամքին կամ վարույթ իրականացնող մարմնի կամքին` ազատ տեղաշարժ իրականացնելու առումով, այստեղ գործ ունենք ազատությունից զրկելու հետ:
 
«Կարճաժամկետ ձերբակալման» ինստիտուտը նաև փորձաքննություն է անցել միջազգային կազմակերպությունների կողմից, ունեցել ենք միջազգային փորձագետների գնահատականը, վերջերս ԳԴՀ-ում էինք և մի քանի հարցեր, այդ թվում և այս հարցը բարձր միջազգային գնահատականի արժանացավ, նաև ԵԽ համապատասխան կազմակերպությունների կողմից դրական գնահատականի է արժանացել այս դատավարական սանկցիան: 
 
Նաև ասեմ, որ «կարճաժամկետ ձերբակալում» սանկցիան վերաբերում է բացառապես քննիչին, բայց մենք համանման բովանդակությամբ սանկցիա էլ ունենք դատական փուլերի համար, որը կոչվելու է «դատարան ներկայացնելու կարգադրագիր»: Նմանատիպ, նույն հիմքերով դատարանն արձակելու է կարգադագիր, հանձնարարելու է համապատասխան մարմնին, որպեսզի իրականացնի դա: Պարզապես դատարանի դեպքում մենք անունը չէինք կարող դնել «ձերբակալում»:
 
- Իսկ տարածվելո՞ւ է միայն ամբաստանյալի վրա, թե՞ նաև վկաներին կարող են բերման ենթարկել:
 
- Իհարկե, տարածվելու է նաև վկայի նկատմամբ, տուժողի նկատմամբ, փորձագետի, թարգմանչի, պարզապես որպեսզի շփոթ չառաջանա, թե սա անմիջական ծագած կասկածի հիմքով ձերբակալումն է, մենք նաև համապատասխան կարգավորումներ ունենք, որպեսզի ցույց տանք որ սա բոլորովին այլ բան է: Մենք նաև մեր ԱԺ գործընկերների շատ արդարացի դիտամրկման հիման վրա նախատեսել ենք, որ այս անձինք չեն կարող պահվել ձերբակալվածների պահման վայերում, այսինքն` նաև սրանով է երևում, որ այս անձինք ոչ մի առնչություն չունեն այդ սուբյեկտների հետ: Պարզապես նրանց նկատմամբ կիրառված ներգործության միջոցը կոչվելու է «Կարճաժամկետ ձերբակալում»:
 
- Պարոն Թաթոյան, գաղտնիք չէ, որ մենք մեծ թվով գործեր ունենք՝ հատկապես ազատությունից զրկելու վերաբերյալ, որոնք հասել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ունենք նաև ՀՀ-ի դեմ արդեն իսկ կայացված վճիռներ: Որքանո՞վ են այս կարգավորումները բխում հենց ԵԴ-ի պահանջներից, վճիռների բովանդակությունից:
 
- Այս կարգավորումներն ուղղակիորեն հիմնվում են այդ իրավական չափանիշների վրա և նպատակ ունեն կանխարգելելու հետագայում նման խնդիրների առաջ գալը, նաև՝ մեր քաղաքացիների իրավունքների հնարավոր խախտումները` եվրոպական չափանիշների տեսանկյունից: 
 
Այո', դուք ճիշտ եք, մենք ունենք նման գործեր, և գործերը առնչվում են այն դեպքերին, երբ անձը բերման է ենթարկվում, չունենք պահման հստակ ժամկետներ, այդ անձի իրավունքների շրջանակ, չունենք նաև բողոքարկման երաշխիքներ: Գործող օրենսգիրքը չի նախատեսում այս բոլոր կարգավորումները:
 
Ոստիկանության բաժիններում, կան, այո', գրանցամատյաններ, որտեղ ֆիքսվում է բերման և ազատ արձակման ժամը, կամ, որոշ դեպքերում, կարող են չարաշահումներ լինել, նոր նախագիծը հստակ այս նախապայմանները սահմանում է, և ազատությունից զրկելու մեխանիզմների առումով մենք պետք է ունենանք չափազանց մեծ հստակություն և որոշակիություն: Եվ ազատությունից զրկված անձին մենք պետք է տանք այս երաշխիքները, և երաշխիքների բացակայությունն է, որ մենք խնդիր ենք ունեցել Եվրոպական թե' դատարանում, թե' նաև այլ կազմակերպություններում:
 
Ավելին ասեմ` մենք ԵԴ վճիռների կատարման շրջանակներում արդեն ԵԽ նախարարների կոմիտեին նույնպես առիթ ունեցել ենք տեղեկացնելու այս մասին, որ մենք նման իրավական կարգավորումներ ունենք, այսինքն` մենք ժամերով հստակ սահմանափակել ենք, իրավունքների հստակ շրջանակ ենք նախատեսել, մենք այս սանկցիայի կիրառության առավել հստակ կամ ներգործության միջոցի կիրառության առավել հստակ հիմքեր ենք նախատեսել: Նաև նախատեսել ենք անձի իրավունքների իրականացման երաշխիքներ, առավել հստակեցրել ենք  դատախազական հսկողությունն ու դատական վերահսկողությունն այս սանկցիայի կիրառման նկատմամբ և, բնականաբար, ունենք դրական արձագանք այս իմաստով: 
 
 
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
 
 
 

Արխիվ

[]