Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում դեպոնացման ինստիտուտը կլրամշակվի (Տեսանյութ) 07/28/2014   13:21  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ամբողջությամբ ավարտվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի քննարկումները:
 
Աժ պատգամավորների ներկայացրած առաջարկություններն այժմ ամփոփվում են աշխատանքային խմբի կողմից: Ուստի՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին խնդրեցինք ամփոփել ԱԺ-ում կայացած շուրջ կես տարվա քննարկումների արդյունքները:
 
«Քրեական դատավարության օրենսգիրքը շատ մանրամասն քննարկվեց ԱԺ-ում` սկսած այս տարվա հունվար ամսից: Հոդված առ հոդված մենք քննարկելով գնացել ենք առաջ: Քննարկումները շատ կառուցողական էին, արդյունավետ, որովհետև դրանց հիման վրա մենք արդեն ունենք ինստիտուտներ, որոնք ենթարկվելու են փոփոխության»,- ասաց Արման Թաթոյանը` հավելելով. «Կարևոր հարցն այն է, որ հիմա ամփոփենք, վերջացնենք և կարողանանք նաև մյուս շահագրգիռ մարմինների հետ էլ վերջնական քննարկում իրականացնել»:
 
Հարցին, թե պատգամավորներն ինչպե՞ս գնահատեցին Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, Արման Թաթոյանը պատասխանեց. «Գնահատականը, իհարկե, դրական էր, որովհետև սկզբունքային լուծումներ են, ճիշտ է` նոր, բայց այդ սկզբունքային լուծումներն ուղղված են մեր միջազգային պարտավորությունների կատարմանը, և, որ շատ ավելի կարևոր է, անձի իրավունքների ապահովմանը` քրեական վարույթում:
 
Այն չարաշահումները, որ այսօր հնարավոր է տեղի ունենան պրակտիկայում՝ գործող օրենսգրքի թերի կարգավորումների արդյունքում, խնդիր ունենք վերացնելու: Այստեղ խնդիր կա նաև ամփոփելու Վճռաբեկ դատարանի դատական պրակտիկայի ձևավորած չափանիշները, Սահմանադրական դատարանի ձևավորած չափանիշները և մեկտեղել մեկ միասնական հարկի տակ»:  
 
Արման Թաթոյանից նաև հետաքրքրվեցինք, թե կա՞ն արդյոք նախագծում սկզբունքներ, որոնք ընդհանրապես անընդունելի էին պատգամավորների համար:
 
«Չեմ կարծում, թե կային սկզբունքներ, որոնք ընդհանրապես անընդունելի էին, պարզապես կան սկզբունքային հարցեր, որոնց վերաբերյալ մեր ԱԺ գործընկերներն ունենան այլ դիրքորոշում: Մենք դրանք քննարկել ենք, ներկայացրել մեր հիմնավորումները, թե ինչու ենք այդպես նախատեսել, և, իհարկե, ունենք նաև մեր գործընկերների հիմնավորումները»,- ասաց Արման Թաթոյանը, այդուհանդերձ, չթաքցնելով, որ որոշ հարցերի շուրջ իրենք համաձայնել են պատգամավորների տեսակետին, կատարել համապատասխան փոփոխություններ:
 
«Օրինակ` հենց  դատավարական սանկցիաների հետ կապված: Մենք ունենք դատավարական սանկցիա` «դատական նիստերի դահլիճից հեռացնելը»: Եթե այս սանկցիան մեղադրյալի նկատմամբ կիրառվում է առաջին և երկրորդ անգամ, դատական վարույթը հետաձգվում է, եթե երրորդ անգամ շարունակվում է դատական սանկցիայի կիրառության հիմքը պահպանվել, ապա դատական նիստը շարունակվում է առանց մեղադրյալի ներկայության: Հետագայում արդեն դատական ակտի հրապարակման ժամանակ անազատության մեջ գտնվող մեղադրյալի ներկայությունը դառնում է պարտադիր: Մեր գործընկերների կողմից առաջարկություն ներկայացվեց` ևս մեկ հնարավորություն տալ մեղադրյալին ներկա գտնվելու, օրինակ` վերջին խոսքի ժամանակ, և մենք այստեղ որևէ խնդիր չենք տեսնում»,- նշեց մեր զրուցակիցը:
 
Արման Թաթոյանը տեղեկացրեց նաև, որ ԱԺ պատգամավորների կողմից բավական շատ մտահոգություններ են ներկայացվել՝ հատկապես մեղադրյալի ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի վերաբերյալ, և այս համատեքստում ևս բավականին փոփոխություններ կան նախանշված: «Սկզբունքային լուծումը պահպանվում է, բայց այնպիսի մեխանիզմ է լինելու, որ մեր գործընկերների մտահոգությունները կարողանանք փարատել: Սկզբունքային հարց է նաև այն, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող անձին միմիայն հիմնավոր կասկածի հիմքով մենք կարողանանք կալանավորել: Այստեղ ևս ունենք որոշակի լուծումներ, որոնք վերաբերում են դատարանի դերի ակտիվացմանը, որպեսզի հնարավոր չարաշահումներ չլինեն»,- ասաց փոխնախարարը:
 
Արման Թաթոյանն ասաց նաև, որ նախնական պայմանավորվածության համաձայն, ՔԴՕ նախագծի ամփոփումը կավարտվի օգոստոսի վերջին, նախագիծը` փոփոխություններով, ևս մեկ անգամ կներկայացվի ԱԺ, որտեղ ևս մեկ անգամ կքննարկվեն պատգամավորների առաջարկներն ու հեղինակների դիրքորոշումները դրանց շուրջ: Նման արդյունավետ աշխատանքի դեպքում, ըստ փոխնախարարի, ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում նախագիծն արդեն կարող է դրվել ընթերցումների:
 
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
 
 

Արխիվ

[]