Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Գրիշա Վիրաբյանի գործով դատարանը թույլ է տվել դատական սխալ. Վերաքննիչ դատարանը փաստում է 07/25/2014   13:43  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՀ վերաքննիչ դատարանը ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի բողոքի գործով մասնակիորեն բավարարել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հ.Մովսեսյանի վերաքննիչ բողոքը: 
 
Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել  է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 22-ի` «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու բողոքը քննության առնելու վերաբերյալ» որոշումը, որով ամբողջությամբ բավարարվել էր դիմող Գրիշա Վիրաբյանի բողոքը:
 
Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, ՀՀ դատախազությանը պարտավորեցրել է վերացնել «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ Հ.Բաբայանի՝  2004թ. օգոստոսի 30-ին կայացված որոշմամբ թույլ տրված` Գրիշա Վիրաբյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
 
Գրիշա Վիրաբյանի գործը վերաբացվել էր Եվրադատարանի վճռի հիման վրա. Վճռաբեկ դատարանը, նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով, որոշել էր վերաբացել գործը, և այդ մասով բեկանել իր նախկին որոշումը, ինչպես նաև՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, որով օրինական ու հիմնավորված էր համարել քննիչի՝ քրեական գործ չհարուցելու որոշումը: 
 
Գրիշա Վիրաբյանը 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էր ենթարկվել Ոստիկանություն, որտեղ էլ ենթարկվել էր դաժան ծեծի ու խոշտանգումների:
 
Եվրադատարանն իր վճռում արձանագրել էր խտրականության բացառման իրավունքի խախտում այն հիմքով, որ քննիչը պատշաճ քննության առարկա չի դարձրել Գրիշա Վիրաբյանի` քննության ժամանակ հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ իրեն խոշտանգել են՝ իր քաղաքական հայացքների, քաղաքացիական ակտիվության համար:
 
Գործը քննվել էր որպես սովորական քրեական գործ, որ հարուցված էր ոստիկանին հարվածելու հիմքով: Մինչդեռ, ըստ Եվրադատարանի, խտրականության գործերով պետք է քննությունը տարվի մայր գործով քննությունից առանձին, եթե քաղաքացին ասում է, որ իրեն խոշտանգել են և խոշտանգել են իր հայացքների կամ կրոնական համոզմունքների համար, ապա քննիչը պետք է այդ փաստերն ստուգի: Եվ քանի որ քննիչն այդ փաստերը չէր ստուգել, դրանց կարևորություն չէր տվել, Եվրադատարանն արձանագրել էր, որ արդյունավետ քննություն չէր ապահովվել խտրականության բացառման հիմքով:
 
Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դիմող Գ.Վիրաբյանի բողոքն ամբողջությամբ համարելով հիմնավորված՝ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտմամբ որոշում է կայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատախազի՝ 30.08.2004թ. որոշումը վերացնելու մասին` արդյունքում կայացնելով ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ, որն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներով ձևավորված իրավական մոտեցումներին:
 
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, հիշյալ որոշումը կայացնելով, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից եւ թույլ տվել դատական սխալ, ինչի արդյունքում խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:
 
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարել փաստել, որ Առաջին ատյանի դատարանին հասցեագրված իր բողոքով Գ.Վիրաբյանը դատարանին խնդրել էր պարտավորեցնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությանը փոփոխություն մտցնել համայնքների դատախազի՝ 30.08.2004թ. որոշման մեջ և քրեական գործը կարճել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով, հակառակ դեպքում քրեական գործն ուղարկել դատարան, որտեղ հրապարակային բաց դատի պայմաններում ևս կապացուցի իր արդարությունը:
 
Բողոքաբերի այս պահանջը, վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի բխում գործող ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջներից, ինչպես նաև՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատարանին վերապահված լիազորությունների շրջանակից, հետևաբար՝ Գ.Վիրաբյանի բողոքն ամբողջությամբ բավարարելով՝ Առաջին ատյանի դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետևության:
 
Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև դատախազի վերաքննիչ բողոքի պատճառաբանությանն առ այն, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը 11.08.2004թ. որոշում է կայացրել քրեական գործի մասով՝ Արարատի մարզային ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների վերաբերյալ վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության և վնաս պատճառված արարքը քրեական օրենսգրքով օրինաչափ համարվելու պատճառով, իսկ նշված որոշումը վերացնելու և Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին Գ.Վիրաբյանի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմնի՝ 26.08.2004թ. որոշմամբ ամբողջովին մերժվել է:
 
Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը քննիչի հիշյալ որոշումներին համապատասխան գնահատական չի տվել, որի պայմաններում անհնարին է դառնում ապահովել Եվրոպական դատարանի՝ 02.10.2012թ. վճռում նշված խախտումների վերացումը վարույթն իրականացնող մարմնի կողմից: Վերաքննիչ դատարանը  գտել է, որ դատախազի վերաքննիչ բողոքի այս պատճառաբանությունն անհիմն է ու չփաստարկված և չի բխում գործող օրենսդրության պահանջներից, հետևաբար՝ այդ մասով վերաքննիչ բողոքը բավարարելու բավարար հիմք հանդիսանալ չի կարող: Եւ արձանագրել, որ քրեական գործի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից 11.08.2004թ. և 26.08.2004թ. կայացված ու դատախազի կողմից վերաքննիչ բողոքում վկայակոչված վերը հիշատակված որոշումները քրեադատավարական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չեն բողոքարկվել: Հետևաբար՝ Գ.Վիրաբյանի կողմից դատախազի 30.08.2004թ.որոշման դեմ բերված բողոքի քննության շրջանակներում Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր անդրադառնալ նշված որոշումների օրինականության ու հիմնավորվածության հարցին և դրանց կապակցությամբ որևէ գնահատական տալ:
 
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարել  արձանագրել, որ վիճարկվող որոշումը կայացնելիս, Առաջին ատյանի դատարանը, inter alia վկայակոչել ու ղեկավարվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9.-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, մինչդեռ հիշյալ իրավանորմը սույն գործով վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ, քանի որ սահմանում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատական ակտերի վերանայման կարգը, իսկ նման լիազորություն Օրենսդիրը վերապահել է բացառապես վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին:
 
 

Արխիվ

[]