Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Պաշտպանը միջնորդում է Գյումրու հակամարտության գործով կայացնել արդարացման դատավճիռ 07/22/2014   14:45  |  Քրեական խրոնիկոն

 
Գյումրու հակամարտության գործով այսօրվա նիստում հերթը պաշտպանական ճառերինն էր. Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդում է իր պաշտպանյալին անմեղ ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այսինքն՝ մեկ անձի սպանության և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, մեղադրանքներում, նրա նկատմամբ այդ հոդվածներով կայացնել արդարացման դատավճիռ:
 
Ըստ պաշտպանի՝ երկարատև դատաքննության ընթացքում նախաքննության ժամանակ ձեռք բերված մի շարք տվյալներ հերքվեցին, մեղադրական եզրակացության մեջ արտացոլված որոշ վարկածներ չգտան իրենց հաստատումը: Այդուհանդերձ, մեղադրողների ճառից ստեղծվեց այն տպավորությունը, որ ամբողջ դատաքննությունն ավելորդ մի ձևականություն էր և կարելի էր պարզապես հրապարակել նախաքննական նյութերը և դրանց հիման վրա կայացնել դատավճիռ: 
 
Մասնավորապես, համադրելով վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքները՝ դրանց իրար չհամապատասխանելու դեպքում մեղադրողները  պարզապես հայտարարում էին, որ դատաքննական ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը՝ վկան «նպատակ է հետապնդում օգնել Վահե Ղուկասյանին ազատվել քրեական պատասխանատվությունից»: 
 
Դա այն դեպքում, որ այդ վկաներից յուրաքանչյուրը` թե նախաքննության ժամանակ և թե դատաքննության ընթացքում, հայտնել է, որ առհասարակ չի ճանաչել Վահե Ղուկասյանին և նրա հետ չունի ոչ բարեկամական և ոչ էլ թշնամական հարաբերություններ: 
 
Մեղադրողների ճառն, ըստ պաշտպանական կողմի, աչքի է ընկել իր միակողմանիությամբ նաև մեկ այլ պատճառով. չփարատված ցանկացած կասկած մեղադրողները մեկնաբանել են ի վնաս Վահե Ղուկասյանի: Մասնավորապես, այդ եղանակով մեղադրողները վարվել են անչափահաս վկա Քնարիկ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքների հետ:
 
Վկան դատարանում չի հարցաքննվել, հետազոտվել են նրա նախաքննական ցուցմունքները, որոնք վճռորոշ դեր ունեն Վահե Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքի տեսանկյունից: Այսպես, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի մեղադրանքը Վահե Ղուկասյանին առաջադրված է այն բանի համար, որ նա կրակել է Հարություն Խաչատրյանի ուղղությամբ` իրական վտանգի տակ դնելով նաև Քնարիկ Խաչատրյանի կյանքը: 
 
Այս առումով մեղադրողները հիմնվել են դեպքից ավելի քան մեկ ամիս անց Քնարիկ Խաչատրյանի կողմից տրված ցուցմունքի վրա, որտեղ նա նշել է, որ գմփոցի ձայնը լսելու և հոր ընկնելու պահին ինքը գտնվել է հոր կողքին:
 
Մինչդեռ, առաջին անգամ հարցաքննվելիս, Քնարիկ Խաչատրյանը բոլորովին այլ կերպ է նկարագրել գործի համար վճռորոշ նշանակություն ունեցող փաստը՝ կապված այն բանի հետ, թե որտեղ է ինքը եղել հրաձգությունը սկսվելու պահին: Նա նշել է.  «…Շեկոն կանգնեցրեց ավտոմեքենան, ես իջա և գնացի դեպի շենքի անկյունում գտնվող խանութը` պաղպաղակ գնելու: Ճանապարհին ես հանկարծ լսեցի կրակոցի ձայներ, երևի 2 հատ …»:
 
Այս ցուցմունքը Քնարիկ Խաչատրյանը տվել է դեպքի օրը` դեպքից մի քանի ժամ անց՝ իր մոր և մանկավարժի ներկայությամբ: Այսպիսով, փաստաբանի գնահատմամբ, առաջին ցուցմունքը տալու պահին դեպքը անհամեմատ ավելի թարմ էր աղջկա հիշողության մեջ, և նրա ընկալման վրա դեռևս չէին ազդել իր հորից լսածները: Այս ցուցմունքը` որպես դեպքից անմիջապես հետո, առանց կողմնակի միջամտությունների տրված, ավելի արժանահավատ է, քան հետագայում, դեպքից ավելի քան մեկ ամիս հետո տրված ցուցմունքը: 
 
Պաշտպանը գործի նյութերի ուսումնասիրության հիման վրա հանգել է այն եզրակացության, որ կամ տուժող Հարություն Խաչատրյանի մարմնում գնդակը մասնատվել է տուժողի բերանի խոռոչում, կամ այն արդեն իսկ մասնատված է եղել նախքան տուժողին դիպչելը:
 
«Երկրորդ դեպքում գործ ունենք գնդակի հետացատկի (ռիկոշետի) հետ, այսինքն` գնդակը, դիպչելով որևէ կարծր առարկայի, մասնատվել է, փոխել ուղղությունը, և դրա մի մասը դիպչել է տուժողին՝ պատճառելով նրան վերը նշված մարմնական վնասվածքները»:
 
Եթե տուժողն իր բերանից հանել է մեկ կտոր, իսկ մյուսը հայտնաբերվել է նրա  բերանում, ապա մնացած երկու բեկորները պետք է գնդակից անջատված լինեին` չդիպչելով տուժողին, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գնդակը դիպչել է ինչ-որ կարծր առարկայի և մասնատվել է` նախքան դրա մասը (մասերը) տուժողին դիպչելը: Սրանով, ըստ պաշտպանի, հաստատվում է Վահե Ղուկասյանի ցուցմունքն առ այն, որ տուժող Հարություն Խաչատրյանին դեպքի վայրում չի նկատել, նրա ուղղությամբ չի կրակել:
 
Պնդելով մեղադրանքը՝ մեղադրողները, ըստ պաշտպանի, հաշվի չեն առել, որ տուժող Հարություն Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ Վահե Ղուկասյանին նախկինում չի ճանաչել, Վահեի, նրա շրջապատի հետ և Ղուկասյանների հետ առհասարակ որևէ թշնամություն չի ունեցել: Նա նույնիսկ հայտնել է, որ չի պատկերացնում, որ Վահեն իր վրա կրակած լինի, ասել է, որ այդպիսի բան չի կարող պատահել:
 
«Նման պայմաններում այն վարկածը, որ Վահե Ղուկասյանը շրջել է Գյումրի քաղաքով` Հարություն Խաչատրյանին հայտնաբերելու և սպանելու նպատակով, զուրկ է որևէ հիմքից»,- գտնում է Հայկ Ալումյանը: 
 
Արտյոմ Կարապետյանի սպանությունը Վահե Ղուկասյանին մեղսագրելու համար մեղադրանքի կողմը պետք է կարողանար ապացուցել, որ առաջինը կրակ է բացել Վահե Ղուկասյանը: Վերջինս  պնդել  է, որ երբ ինքն անզեն դուրս է եկել ավտոմեքենայից, ապա առաջինը կրակ է բացել Արտյոմ Կարապետյանը, որից հետո միայն ինքը վազել է դեպի իր ավտոմեքենան, վերցրել ինքնաձիգը և պատասխան կրակ է բացել:
 
Մեղադրողները պնդել են, որ սկզբում Վահե Ղուկասյանը կրակ է բացել Հարություն Խաչատրյանի ուղղությամբ, որից հետո միայն Արտյոմ Կարապետյանը դուրս է եկել ավտոմեքենայից և պատասխան կրակ բացել Վահեի ուղղությամբ: Սակայն այս վարկածը նույնպես, ըստ պաշտպանի, չի դիմանում ոչ մի տրամաբանական վերլուծության:
 
Այսպես, Արտյոմ Կարապետյանի (վարորդի) դուռը գտնվել է Վահե Ղուկասյանից հակառակ ուղղությամբ: Բացելով դուռը՝ Արտյոմ Կարապետյանը հայտնվում էր ավտոմեքենայի հակառակ կողմում, այսինքն` Վահեի Կրակոցներից նա պաշտպանված էր ավտոմեքենայի կորպուսով: Եթե նրա՝ ավտոմեքենայից դուրս գալու պահին Վահե Ղուկասյանն արդեն կրակում էր ինքնաձիգից (ինչպես որ դա նկարագրում են մեղադրողները), ապա ցանկացած մեկը, պատասխան կրակ բացելու համար, կդիրքավորվեր ավտոմեքենայի հետևում և կկրակեր պաշտպանված դիրքից:
 
Մինչդեռ, ինչպես երևում է դեպքի վայրի զննության արձանագրությունից  և վկաների  ցուցմունքներից, Արտյոմ Կարապետյանը կրակոցներ է արձակել՝ գտնվելով ավտոմեքենայից դեպի Վահե Ղուկասյանի ուղղությամբ, այսինքն` շրջանցելով ավտոմեքենան, գնացել է դեպի Վահեն: 
 
Պաշտպանը հիշեցրեց, որ դեպքի մասնակիցներից ոչ ոք Վահե Ղուկասյանի ցուցմունքը չի հերքել և ոչ ոք չի հաստատել մեղադրական վարկածը. Արտյոմ Կարապետյանը մահացել է՝ առանց գիտակցության գալու, իսկ Հարություն Խաչատրյանը և նրա դուստրը ընդհանրապես չեն տեսել փոխհրաձգությունը: 
 
Պաշտպանը նշում է, որ Վահե Ղուկասյանի ստացած մարմնական վնասվածքը` հետույքի աջ կեսի շրջանի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորման ձևով, հասցվել է գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցով:
 
«Պատկերացնելու համար այս վնասվածքի վտանգավորությունը նշենք, որ Արտյոմ Կարապետյանի ատրճանակի փողաբերանը տասներորդական միլիմետր այս կամ այն կողմ պահելու դեպքում Վահե Ղուկասյանը կարող էր ընդմիշտ մնալ սայլակին գամված հաշմանդամ կամ մահանար: Վահե Ղուկասյանի «մեղքը», ըստ էության, կայանում է նրանում, որ պաշտպանվելիս նա Արտյոմ Կարապետյանից ավելի դիպուկ է կրակել»,- նշեց պաշտպանը: 
 
Տվյալ դեպքում պաշտպանը, վերլուծելով ապացույցները, հանգում է հետևության, որ Վահե Ղուկասյանն Արտյոմ Կարապետյանին մահ է պատճառել վերջինիս զինված հարձակումից պաշտպանվելու պարագաներում: Այդպիսի գործողությունը Վահե Ղուկասյանի համար չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն: 
 
 
 

 


Հարակից հրապարակումներ`

18:13 02/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրու «հակամարտության» գործով դատախազն անտեսեց դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները՝ Հայկ Ալումյան
16:09 02/07/2014  |  Քրեական խրոնիկոնԴատախազը պահանջում է 22 տարվա ազատազրկում՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդու համար
17:44 17/04/2014  |  ԼՐԱՀՈՍՎ.Ղուկասյանի գործով վկաները բերման են ենթարկվում. ԳԱԼԱ
08:56 10/04/2014  |  Մամուլ«Արթիկ» ՔԿՀ պետը՝ Վահե Ղուկասյանին. «Եթե քեզ մոտ գան քո գողական ընկերները, ապա դա վատ կլինի քեզ համար»
13:27 18/03/2014  |  Քրեական խրոնիկոն«Շեկոյի» սպանության մեջ մեղադրվող Վահե Ղուկասյանի ինքնազգացողությունը նորմալ է. ՔԿՎ
10:20 15/03/2014  |  ՄամուլՂուկասյանները մեծ կերուխում են սարքե՞լ «Արթիկ» ՔԿՀ-ում՝ Վահե Ղուկասյանի պատվին
10:30 14/03/2014  |  ՄամուլՀայկ Ալումյանը՝ Վահե Ղուկասյանի գործի մասին. «Չի կարելի մեղադրել մարդուն՝ ավելի դիպուկ լինելու համար»
09:28 14/03/2014  |  ՄամուլՎահե Ղուկասյանի գործով դատական նիստին տուժողը ներկա չի՞ լինի
09:02 07/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիի «հակամարտության» գործով նշանակվել է դատական քննություն
09:55 25/02/2014  |  ՄամուլԸստ գյումրեցիների՝ Վարդան Ղուկասյանն «իրենով» է արել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը և դատավորներին

Արխիվ

[]