Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Գեղեցկադեմ կնոջը գայթակղել են «նկար հանողի» աշխատանքով, սակայն պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ 07/21/2014   19:57  |  ԼՐԱՀՈՍ

Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի հերթական գործով այսօր ավարտվեց դատաքննությունը և հաջորդ դատական նիստում ճառով հանդես կգա մեղադրող Արմեն Մարուխյանը:

Գործով մեղադրվում են Աղունիկ Այվազյանը և Ծովիկ Ավետիսյանը, ովքեր արդեն իսկ դատապարտյալներ են և թրաֆիքինգի վերաբերյալ գործով 2013թ. մայիսի  2-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար՝   11 տարվա 7 ամսվա և տասուկես տարվա ազատազրկման:

Ներկա գործի շրջանակում  առաջադրված մեղադրանքի համաձայն, նրանք «մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում»:

Աղունիկ Այվազյանին և Ծովիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  երկու կամ ավելի անձանց նկատմամբ շահագործման նպատակով հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը:

Գործով տուժողները երեքն են՝  Մարտակերտի, Ալավերդու ու Գյումրու բնակչուհիներ: Նրանցից մեկին՝ Գյումրու բնակչուհուն,  ներգրավել են՝ գայթակղելով  Իսպանիայում  «նկար հանողի» աշխատանքով: Չգիտես ինչու ոչ թե նկարահանվելու,  այլ «նկար հանողի» աշխատանք կատարելու համար անհրաժեշտ էին  գեղեցկադեմ աշխատողներ: Իսպանիան դարձել է Արաբական Միացյալ Էմիրություններ և «նկար հանելու փոխարեն» նրան պարտադրվել է զբաղվել մարմնավաճառությամբ:  

Ըստ տուժողի, ինքը եթե իմանար, որ մարմնավաճառությամբ պետք է զբաղվի, չէր համաձայնի,  նա, ի դեպ, չի համաձայնել, սակայն իրեն անելանելի վիճակի մեջ են դրել՝ վերցրել անձնագիրը, պարտադրել, որպեսզի աշխատի, վերադարձնի իր վրա ծախսված գումարը, ինքն էլ գտնվելով օտար երկրում, լեզվին չտիրապետելով, հարկադրված է եղել երկու տարի շարունակ զբաղվել մարմնավաճառությամբ:

Ինքը միակ մարմնավաճառուհին չէր՝ տուժողի տեղեկություններով, աղջիկ ներգրավելը նույնպես իր գինն ուներ՝ 1500 դոլար: Մարմնավաճառուհիներն ամեն օրվա համար  «գործատուներին» պարտավոր էին վճարել 600 դոլար, որոշ աղջիկների չէր  հաջողվում  գումարը վճարել և նրանց որպես պատիժ 3-4 օրով փակում էին սենյակում:

Դատարանում հրապարակվեցին մյուս երկու տուժողների նախաքննական ցուցմունքները, նրանց երկուսին էլ խոստացել են տուն մաքրողի կամ երեխա պահողի աշխատանք, սակայն Էմիրություններում պարտադրել են զբաղվել մարմնավաճառությամբ:

Դատապարտյալները հրաժարվեցին ցուցմունքներ տալուց ու հարցերին պատասխանելուց, սակայն Աղունիկ Այվազյանը հայտարարեց, որ «ես ինձ շատ մեղավոր եմ ճանաչում, որ  13 տարի ինքս ինձ չխղճալով՝  ենթարկվեցի շանտաժների», իսկ Ծովիկ Ավետիսյանը հայտնեց, որ մասնակի է իրեն մեղավոր ճանաչում՝ ինքնաթիռի տոմս  է  գնել, չի մտածել, որ  հանցագործություն է կատարում, այլապես չէր հայտնվի դատարանում, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ ընդունում է մեղադրանքը:   

Ի դեպ, կազմակերպված խումբը գլխավորելու մեջ մեղադրվող անձը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ,  ընդհանուր առմամբ դատապարտվել է 9 անձ, որից 5-ը որպես կազմակերպված խմբի անդամներ, իսկ մնացածը՝ որպես նրանց «ղեկավարության» ներքո գործող անձինք:

 

 

 

 

 

 


Հարակից հրապարակումներ`

00:07 12/07/2014  |  Քրեական խրոնիկոնԹրաֆիքինգի գործով ամբաստանյաները հրաժարվեցին դիրքորոշում հայտնել իրենց առաջադրված մեղադրանքի վերաբերյալ
11:55 30/06/2014  |  Միջազգային լրահոս Ավստրալիայում եպիսկոպոսը մեղադրվում է անչափահասին սեռական շահագործման ենթարկելու մեջ
13:01 10/06/2014  |  Միջազգային լրահոսՖիլադելֆիայում տղամարդը բռնաբարել է երիտասարդ կնոջը, ով դիմել էր աշխատանքի համար
20:26 31/05/2014  |  Քրեական խրոնիկոնՏասնմեկուկես տարվա ազատազրկում՝ թրաֆիքինգի համար
15:46 24/05/2014  |  Քրեական խրոնիկոն33-ամյա երեւանցին կնոջը պարտադրել է խմբակային սեքս
16:41 17/04/2014  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը բարելավում է թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մեխանիզմները
12:56 12/04/2014  |  Միջազգային լրահոսԱնգլիայում մարմնավաճառ մայրը սեռական ոտնձգությունների է ենթարկել իր երեխաներին
12:54 09/04/2014  |  Միջազգային լրահոս23-ամյա արգենտինուհուն առևանգելու և սեռական շահագործման ենթարկելու գործով դատապարտվել է 10 մարդ
11:12 07/04/2014  |  Միջազգային լրահոսԻտալացի դիվանագետը ձերբակալվել է՝ երեխաների թրաֆիքինգով զբաղվելու համար
14:20 02/04/2014  |  Քրեական խրոնիկոնԴատարանը թրաֆիկինգի գործով չի կատարում իր իսկ որոշումը

Արխիվ

[]