ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Աբաղյան. «Մեր երկիրն այնքան ծանր վիճակում է, որ դժվար է բեկում ակնկալել մարզական ոլորտում» 07/17/2014 00:24 | Մարզական
Հայ ձյուդոիստները հետզհետե ավելի հազվադեպ են հայտնվում տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների պատվո պատվանդանին: Բացառություն չէր նաև վերջերս Աթենքում տեղի ունեցած աշխարհամասի պատանեկան ստուգատեսը, որին մասնակցած մեր մարզիկներն առաջին իսկ փուլերից վերածվեցին հանդիսատեսի: Ինչո՞վ բացատրել նման արդյունքները: Իրավիճակը վերլուծեցինք պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աբաղյանի հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում ձեր սաների ելույթները:
-Շատ վատ: Եթե առաջնորդվենք նախկինում ընդունված գնահատման սանդղակով, ապա երկու կնշանակեի: Որն է պատճա՞ռը: Դեռ Հայաստանի պատանեկան առաջնությունից հետո ասել էի, որ 1997 թվականին ծնված մեր մարզիկները թույլ են: Ու պետք է նշել, որ հնարավորություն էլ չունենք վիճակը շտկելու համար: Փաստորեն թերի ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որից առաջ ընդմիջումներով 26-օրյա հավաք ենք անցկացրել: Հայաստանի առաջնությունը տեղի է ունեցել փետրվարին, որից հետո երկու շաբաթ մարզվել ենք Աբովյանում, այնուհետև մասնակցել Եվրոպայի գավաթի երեք փուլերի ու մինչ Աթենք մեկնելը գտնվել ենք 12-օրյա հավաքի: Դա խիստ անբավարար է ու նույնիսկ դժվարանում եմ ասել, թե կարելի է արդյոք դա նախապատրաստություն համարել: Ամեն ինչ պայմանավորված է ֆինանսների սղությամբ: Բայց միայն դա չէ պատճառը: Բանն այն է, որ այդ երեխաները գերազանցապես մարզվում են իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ, որոնք, իմ կարծիքով, պրոֆեսիոնալ մոտեցում չեմ դրսևորում: Մյուս կողմից չեմ էլ կարող մեղադրել գործընկերներիս, քանզի նրանք այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ նույնիսկ անհարմար է ինչ-որ բանի մասին խոսել: Կարծում եմ, ձյուդոն Հայաստանում սիրողական մակարդակի է հասել:
-Ստացվում է կախարդական շրջան, որից դուրս գալու ուղի չի՞ նշմարվում:
-Այդպես է ստացվում: Հասկանո՞մ եք, պետք են նվիրյալներ, որոնք կարող են օրական 5-6 ժամյա մարզումների տրամադրել երեխաներին: Ձյուդոն այնքան է զարգացել, որ մենք նման պատրաստականությամբ անելիք չունենք միջազգային ասպարեզում: Իմ մեղքն էլ կա, քանզի չկարողացա մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի ղեկավարությանը հասցնել այն իրողությունը, որ պատանեկան սպորտը սկսվում է դեռահասներից: Այս երեխաները պետք է ոչ թե 26 օր մարզվելով պատրաստվեին Եվրոպայի առաջնությանը, այլ նախապատրաստությունը սկսեին դեռ երեք տարի առաջ: Սակայն հասկանալի է, որ դա մեզ համար բարդ է: Այնպես որ երեխաները մեծամասամբ մարզվում են տեղերում, մինչդեռ պետք է լիներ հակառակը՝ ավելի շատ լինեին մեր տրամադրության տակ: Անձնական մարզիչները կարողացել են նրանց հասցնել հանրապետության չեմպիոնի մակարդակի: Դրանից հետո սկսվում է հավաքականի մարզիչների աշխատանքը, բայց մենք էլ ի վիճակի չենք հավաքներ ապահովել նրանց համար:
-Այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ ՀՁՖ ղեկավարությունը՝ հայտարարելով, որ Հայաստանում ձյուդոն զարգանում է:
-Ի՞նչ նկատի ունեք զարգանալ ասելով՝ միայն միջազգային խոշորագույն ստուգատեսներից մեդալ բերե՞լը: Ձյուդոն մեր երկրում զարգանում է այն առումով, որ մյուս մարզաձևերի համեմատ լայն մասսայականություն է վայելում: Բայց մարզիչներին պետք է արժանի աշխատավարձ վճարել: Հրազդանի մարզադպրոցում իմ կողքին աշխատում են երիտասարդ մարզիչներ, որոնք վարձատրվում են նվազագույն աշխատավարձի չափով: Միթե՞ կարելի է ակնկալել, որ նրանք սիրտ ու հոգի կներդնեն աշխատանքում: Իսկ Արմեն Նազարյանի ու Հովհաննես Դավթյանի նման բնատուր ուժով և ճարպկությամբ օժտված առանձին անհատներ միշտ էլ կլինեն: Նրանց համար նույնիսկ պետք էլ չէ շատ հավաքներ կազմակերպել: Բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ նման երեխաները համակարգված աշխատանքի շնորհիվ չէ, որ հաջողության են հասնելու: Վաղուց հայտնի է, որ մեծ սպորտը մեծ ներդրումներ է պահանջում: Այո՛, հանրապետությունում բացվում են ձյուդոի խմբեր, որոնց ֆեդերացիան ապահովում է մասնագիտական հանդերձանքով: Երեխաները մարզվում են ու ներքին ասպարեզում մրցում իրար հետ, բայց միջազգային մրցաշարերում բոլորովին անմրցունակ են: Պարբերաբար լինելով արտասահմանում, տեսնելով և համեմատելով՝ կարող եմ ասել, որ շատ թույլ ենք: Հենց այդ պատճառով էլ պարտվեցինք:
-Բայց 90-ականների վերջերին ձևավորվեց ուժեղ ձյուդոիստների մի սերունդ. պայմաննե՞րն էին ավելի լավը, թե՞ երեխաներն էին ավելի տաղանդավոր:
-Արմեն Նազարյանը, ինչպես նշեցի, բնատուր տաղանդ ունի, բայց նրա կողքին մարզվեցին և աճեցին այլ մարզիկներ, ինչպես, օրինակ, Վարուժան Իսրայելյանը, որը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության և ուսանողական խաղերի արծաթե մրցանակակիր դարձավ: Եթե հարցն ինձ վերագրեմ, ապա այն ժամանակ ավելի երիտասարդ էի, ապացուցելու բան ունեի: Բայց ինչի՞ մասին ենք խոսում, երբ 90-ականների վերջին միայն մեր մարզադպրոցի խմբերում 100-150 երեխա էր հավաքվում, ու ստիպված էինք երեք հերթով պարապել: Այսօր մարդիկ զանգվածաբար հեռանում են Հայաստանից, ու 10-15 երեխա էլ չի հավաքվում: Ահա և ձեր հարցի պատասխանը, որը, սակայն, ավելի լայն վերլուծության թեմա է: Մեր խնդիրներն ընդամենը մեծ շղթայի օղակ են: Քանակն է ծնում որակ: Որքան տարի է անցել, իսկ մենք դեռ շարունակում ենք ապավինել արդեն 33 տարեկան դարձած Նազարյանին և Դավթյանին: Հետևից եկող չկա: Եվ դա լուրջ խնդիր է:
-Ստացվում է՝ հայրենական ձյուդոյի ապագան վտանգվա՞ծ է:
- Տեսեք, թե արդեն քանի տարի չունենք աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ: 2013-ին Հարություն Դերմիշյանին հաջողվեց 5-րդ տեղը գրավել աշխարհի պատանեկան առաջնությունում և տարիքային այդ խմբի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Իսկ այս տարի մեր մարզիկները նույնիսկ մոտ էլ չէին այդ արդյունքին: Ընդ որում, հույս էլ չկա, որ հաջորդ տարի իրավիճակը կփոխվի: Հատկանշական է, որ Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում էին 43 երկրների մարզիկներ, որոնցից միայն 10-ի պատվիրակները մեդալ նվաճեցին: Այդ երկրներից են Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ֆրանսիան, Իտալիան, որոնց ֆեդերացիաների բյուջեի հետ մեր ֆեդերացիային հատկացվող գումարները համեմատելը պարզապես անհարմար է: Նույն վրացական և ադրբեջանական ֆեդերացիաները տարեկան միայն պետությունից (իսկ կան նաև հովանավորներ) ստանում են 3 միլիոն դոլար: Մեր ֆեդերացիայի ընդհանուր բյուջեն 200 հազար դոլար է, որը բաշխվում է պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականների միջեւ: Մնացածը կարող եք ինքներդ վերլուծել: Մեր երկիրն այնքան ծանր վիճակում է, որ դժվար է բեկում ակնկալել մարզական ոլորտում: Չէ՞ որ սպորտն անմիջականորեն կապված է երկրի տնտեսական վիճակի հետ…
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից