Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորթնտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև

Կարեն Աբաղյան. «Մեր երկիրն այնքան ծանր վիճակում է, որ դժվար է բեկում ակնկալել մարզական ոլորտում» 07/17/2014   00:24  |  Մարզական

Հայ ձյուդոիստները հետզհետե ավելի հազվադեպ են հայտնվում տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների պատվո պատվանդանին: Բացառություն չէր նաև վերջերս Աթենքում տեղի ունեցած աշխարհամասի պատանեկան ստուգատեսը, որին մասնակցած մեր մարզիկներն առաջին իսկ փուլերից վերածվեցին հանդիսատեսի: Ինչո՞վ բացատրել նման արդյունքները: Իրավիճակը վերլուծեցինք պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աբաղյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում ձեր սաների ելույթները:

-Շատ վատ: Եթե առաջնորդվենք նախկինում ընդունված գնահատման սանդղակով, ապա երկու կնշանակեի: Որն է պատճա՞ռը: Դեռ Հայաստանի պատանեկան առաջնությունից հետո ասել էի, որ 1997 թվականին ծնված մեր մարզիկները թույլ են: Ու պետք է նշել, որ հնարավորություն էլ չունենք վիճակը շտկելու համար: Փաստորեն թերի ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որից առաջ ընդմիջումներով 26-օրյա հավաք ենք անցկացրել: Հայաստանի առաջնությունը տեղի է ունեցել փետրվարին, որից հետո երկու շաբաթ մարզվել ենք Աբովյանում, այնուհետև մասնակցել Եվրոպայի գավաթի երեք փուլերի ու մինչ Աթենք մեկնելը գտնվել ենք 12-օրյա հավաքի: Դա խիստ անբավարար է ու նույնիսկ դժվարանում եմ ասել, թե կարելի է արդյոք դա նախապատրաստություն համարել: Ամեն ինչ պայմանավորված է ֆինանսների սղությամբ: Բայց միայն դա չէ պատճառը: Բանն այն է, որ այդ երեխաները գերազանցապես մարզվում են իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ, որոնք, իմ կարծիքով, պրոֆեսիոնալ մոտեցում չեմ դրսևորում: Մյուս կողմից չեմ էլ կարող մեղադրել գործընկերներիս, քանզի նրանք այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ նույնիսկ անհարմար է ինչ-որ բանի մասին խոսել: Կարծում եմ, ձյուդոն Հայաստանում սիրողական մակարդակի է հասել:

-Ստացվում է կախարդական շրջան, որից դուրս գալու ուղի չի՞ նշմարվում:

-Այդպես է ստացվում: Հասկանո՞մ եք, պետք են նվիրյալներ, որոնք կարող են օրական 5-6 ժամյա մարզումների տրամադրել երեխաներին: Ձյուդոն այնքան է զարգացել, որ մենք նման պատրաստականությամբ անելիք չունենք միջազգային ասպարեզում: Իմ մեղքն էլ կա, քանզի չկարողացա մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի ղեկավարությանը հասցնել այն իրողությունը, որ պատանեկան սպորտը սկսվում է դեռահասներից: Այս երեխաները պետք է ոչ թե 26 օր մարզվելով պատրաստվեին Եվրոպայի առաջնությանը, այլ նախապատրաստությունը սկսեին դեռ երեք տարի առաջ: Սակայն հասկանալի է, որ դա մեզ համար բարդ է: Այնպես որ երեխաները մեծամասամբ մարզվում են տեղերում, մինչդեռ պետք է լիներ հակառակը՝ ավելի շատ լինեին մեր տրամադրության տակ: Անձնական մարզիչները կարողացել են նրանց հասցնել հանրապետության չեմպիոնի մակարդակի: Դրանից հետո սկսվում է հավաքականի մարզիչների աշխատանքը, բայց մենք էլ ի վիճակի չենք հավաքներ ապահովել նրանց համար:

-Այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ ՀՁՖ ղեկավարությունը՝ հայտարարելով, որ Հայաստանում ձյուդոն զարգանում է:

-Ի՞նչ նկատի ունեք զարգանալ ասելով՝ միայն միջազգային խոշորագույն ստուգատեսներից մեդալ բերե՞լը: Ձյուդոն մեր երկրում զարգանում է այն առումով, որ մյուս մարզաձևերի համեմատ լայն մասսայականություն է վայելում: Բայց մարզիչներին պետք է արժանի աշխատավարձ վճարել: Հրազդանի մարզադպրոցում իմ կողքին աշխատում են երիտասարդ մարզիչներ, որոնք վարձատրվում են նվազագույն աշխատավարձի չափով: Միթե՞ կարելի է ակնկալել, որ նրանք սիրտ ու հոգի կներդնեն աշխատանքում: Իսկ Արմեն Նազարյանի ու Հովհաննես Դավթյանի նման բնատուր ուժով և ճարպկությամբ օժտված առանձին անհատներ միշտ էլ կլինեն: Նրանց համար նույնիսկ պետք էլ չէ շատ հավաքներ կազմակերպել: Բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ նման երեխաները համակարգված աշխատանքի շնորհիվ չէ, որ հաջողության են հասնելու: Վաղուց հայտնի է, որ մեծ սպորտը մեծ ներդրումներ է պահանջում: Այո՛, հանրապետությունում բացվում են ձյուդոի խմբեր, որոնց ֆեդերացիան ապահովում է մասնագիտական հանդերձանքով: Երեխաները մարզվում են ու ներքին ասպարեզում մրցում իրար հետ, բայց միջազգային մրցաշարերում բոլորովին անմրցունակ են: Պարբերաբար լինելով արտասահմանում, տեսնելով և համեմատելով՝ կարող եմ ասել, որ շատ թույլ ենք: Հենց այդ պատճառով էլ պարտվեցինք:

-Բայց 90-ականների վերջերին ձևավորվեց ուժեղ ձյուդոիստների մի սերունդ. պայմաննե՞րն էին ավելի լավը, թե՞ երեխաներն էին ավելի տաղանդավոր:

-Արմեն Նազարյանը, ինչպես նշեցի, բնատուր տաղանդ ունի, բայց նրա կողքին մարզվեցին և աճեցին այլ մարզիկներ, ինչպես, օրինակ, Վարուժան Իսրայելյանը, որը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության և  ուսանողական խաղերի արծաթե մրցանակակիր դարձավ: Եթե հարցն ինձ վերագրեմ, ապա այն ժամանակ ավելի երիտասարդ էի, ապացուցելու բան ունեի: Բայց ինչի՞ մասին ենք խոսում, երբ 90-ականների վերջին միայն մեր մարզադպրոցի խմբերում 100-150 երեխա էր հավաքվում, ու ստիպված էինք երեք հերթով պարապել: Այսօր մարդիկ զանգվածաբար հեռանում են Հայաստանից, ու 10-15 երեխա էլ չի հավաքվում: Ահա և ձեր հարցի պատասխանը, որը, սակայն, ավելի լայն վերլուծության թեմա է: Մեր խնդիրներն ընդամենը մեծ շղթայի օղակ են: Քանակն է ծնում որակ: Որքան տարի է անցել, իսկ մենք դեռ շարունակում ենք ապավինել արդեն 33 տարեկան դարձած Նազարյանին և Դավթյանին: Հետևից եկող չկա: Եվ դա լուրջ խնդիր է:

-Ստացվում է՝ հայրենական ձյուդոյի ապագան վտանգվա՞ծ է:

- Տեսեք, թե արդեն քանի տարի չունենք աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ: 2013-ին Հարություն Դերմիշյանին հաջողվեց 5-րդ տեղը գրավել աշխարհի պատանեկան առաջնությունում և տարիքային այդ խմբի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Իսկ այս տարի մեր մարզիկները նույնիսկ մոտ էլ չէին այդ արդյունքին: Ընդ որում, հույս էլ չկա, որ հաջորդ տարի իրավիճակը կփոխվի: Հատկանշական է, որ Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում էին 43 երկրների մարզիկներ, որոնցից միայն 10-ի պատվիրակները մեդալ նվաճեցին: Այդ երկրներից են Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ֆրանսիան, Իտալիան, որոնց ֆեդերացիաների բյուջեի հետ մեր ֆեդերացիային հատկացվող գումարները համեմատելը պարզապես անհարմար է: Նույն վրացական և ադրբեջանական ֆեդերացիաները տարեկան միայն պետությունից (իսկ կան նաև հովանավորներ) ստանում են 3 միլիոն դոլար: Մեր ֆեդերացիայի ընդհանուր բյուջեն 200 հազար դոլար է, որը բաշխվում է պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականների միջեւ: Մնացածը կարող եք ինքներդ վերլուծել: Մեր երկիրն այնքան ծանր վիճակում է, որ դժվար է բեկում ակնկալել մարզական ոլորտում: Չէ՞ որ սպորտն անմիջականորեն կապված է երկրի տնտեսական վիճակի հետ…


 

Հեղինակ` Հրայր Նազարյան


Արխիվ

[]