Թեմաներ
Կիրակի 01 / 05 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/04/2025   21:57 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ Ռուբեն Մելիքյան 01/04/2025   21:55 Երկուշաբթի լույս չի լինի նշված հասցեներում 01/04/2025   21:43 «Էն սուրճ եփողներին զգուշացնում եմ՝ վեր ընկեք տեղներդ». Սարգսյանը՝ Մալյանին 01/04/2025   21:24 Բայդենը Քլինթոնին, Սորոսին և Մեսսիին կպարգևատրի նախագահական մեդալով 01/04/2025   21:00 Երևանում փեսան գողացել է զոքանչի ոսկեղենն ու այդ գումարով խաղադրույք կատարել. shamshyan.com 01/04/2025   20:38 Հալեպահայերը դեռ զգուշավոր են ու երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս. Sputnik 01/04/2025   20:22 Փաշինյանն ապահերոսացման գործընթաց է սկսել, Միքայել Արզումանյան, Տիրան Խաչատրյան․ ԶՈւ-ի դեմ արշավ է. Մանուկյան 01/04/2025   20:21 Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվեց ևս 2 ժամով 01/04/2025   20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս 01/04/2025   20:02 Ալիևի ամանորյա ուղերձի «առյուծի բաժինը» սպառնալիքներ էին. ենթադրում եմ՝ դրանք հնչում էին «իրական» Հայաստանի հասցեին. ադրբեջանագետ 01/04/2025   19:48 Գաբրիել Չենբերջյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը զուրկ է իրավական և փաստական հիմքերից. փաստաբաններն ահազանգում են 01/04/2025   19:35 Գործը 5 հատոր է, 1200 էջ, չենք հասցրել ծանոթանալ․ Տիրան Խաչատրյանի փաստաբանները միջնորդելու են հետաձգել կալանքի քննությունը 01/04/2025   19:29 Ավտովթար՝ Երևանում. Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին 01/04/2025   19:19 Շվեյցարական բանկը մեղադրվում է նացիստների հետ սերտ կապերը թաքցնելու մեջ 01/04/2025   19:04 Երևանում ավտոմեքենաները քշել են միմյանց վրա ու հընթացս օդ կրակել. shamshyan.com 01/04/2025   19:04 Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկը դադարել է 01/04/2025   18:34 Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է մեկ ժամով 01/04/2025   18:24 Մաքսային ծառայությունը 33 տարեկան է 01/04/2025   18:10 2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր 01/04/2025   17:50 Հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Սորոսից և ով ծրար էր փոխանցում Արսեն Խառատյանի տուն. Մալյան 01/04/2025   17:39 Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի այդքան գովազդված տրանսպորտային «չարեփոխումը»․ քաղաքացիներն ահազանգում են քաղաքային տրանսպորտի կաթվածահար լինելու մասին 01/04/2025   16:57 Շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է զոհվել. ողբերգական միջադեպ՝ Չինաստանում 01/04/2025   16:38 Հրդեհ՝ Վանաձորի Գործարանային փողոցում 01/04/2025   16:07 Բաքվում ավտոբուսը բախվել է բեռնատարի. կան վիրավորներ ու զոհ 01/04/2025   15:55 Տիրան Խաչատրյանի կալանքի վերաբերյալ նիստը տեղի կունենա 18:00-ին. փաստաբան 01/04/2025   15:36 Վրաստանն արտաքսում է ցույցերին մասնակցած 25 օտարերկրացիների 01/04/2025   15:17 Տիրան Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն․ փաստաբան 01/04/2025   15:07 Գուրգեն Աֆրիկյանը նշանակվելու է ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ 01/04/2025   14:52 Ձերբակավել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը 01/04/2025   14:40 ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորությամբ. Բլինքեն 01/04/2025   14:12 Նպատակային դրամական աջակցության համար դիմելու կարիք չկա․ շրջանակն արդեն ընտրված է․ Սոցապ նախարարություն 01/04/2025   13:59 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկում է ունեցել. (տեսանյութ) 01/04/2025   13:45 Ջերմաստիճանը նախ կբարձրանա՝ 6-8 աստիճանով, ապա՝ կնվազի 7-10 աստիճանով. սպասվում է ձյուն 01/04/2025   13:41 «Երեխայիս գնդի հրամանատարը շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան՝ երեխաս էլ նրան է հարվածել». ահազանգ զինվորի հորից. shamshyan.com 01/04/2025   13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo 01/04/2025   12:56 Վաշինգտոնում հրաձգության հետևանքով հինգ մարդ վիրավորվել է 01/04/2025   12:36 Եթե քաղաքական կամ այլ գործիչների կյանքի տեսիլքը մի քանի աթոռն ունենալն է, դա դառնալու է կործանման պատճառ․ Սրբազան 01/04/2025   12:22 Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում մտցված սահմանափակումները հանվել են 01/04/2025   12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի 01/04/2025   11:44 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել. Panorama.am 01/04/2025   11:33 Թրամփն ասել է՝ ով է փոխարինելու Մեթյու Միլլերին 01/04/2025   11:20 Արաբկիրի շենքերից մեկի բակում գործող մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com 01/04/2025   11:13 Ընտրության ժամը․ Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ․ ուղիղ 01/04/2025   11:01 Երևանի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել 01/04/2025   10:45 Պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ. Փաշինյանը հրապարակել է Հռոմում իրենց համար վարձակալած սենյակից կադրեր 01/04/2025   10:26 Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ 01/04/2025   10:23 Հրդեհ՝ Լուսագյուղի տներից մեկում 01/04/2025   10:18 Այդ ընկալումը կարող է նշանակել, որ մենք կամ հերոսներ չենք ունենալու այլևս, կամ հերոսներ ունենալու համար պետք է պատերազմ. Փաշինյան 01/04/2025   10:10 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել օգնություն 01/04/2025   00:02 Կանանց պատմել են գինեկոլոգիական ամենաառեղծվածային խնդրի մասին
01/03/2025   14:21 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով 01/03/2025   21:25 Իրանի վրա հարձակվելու որոշումն ընդունված է, հարձակումը մոտ է․ Արթուր Խաչիկյան 01/03/2025   13:31 Քաղաքացին անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը. մինչ իրավապահների ժամանելը նա իրեն ցած է նետել. shamshyan.com 01/04/2025   13:41 «Երեխայիս գնդի հրամանատարը շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան՝ երեխաս էլ նրան է հարվածել». ահազանգ զինվորի հորից. shamshyan.com 01/04/2025   20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս 01/04/2025   21:55 Երկուշաբթի լույս չի լինի նշված հասցեներում 01/04/2025   13:45 Ջերմաստիճանը նախ կբարձրանա՝ 6-8 աստիճանով, ապա՝ կնվազի 7-10 աստիճանով. սպասվում է ձյուն 01/03/2025   15:07 Մոսկվա-Երևան չվերթի օդանավում մահացած տղամարդը երկքաղաքացի էր. մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել 01/03/2025   10:28 Թուրքիայում բերման է ենթարկվել Ամանորի գիշերը քրիստոնեկան եկեղեցիների ընկերակցության վրա հարձակում գործած երեք կասկածյալ 01/04/2025   13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo 01/04/2025   14:52 Ձերբակավել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը 01/04/2025   21:43 «Էն սուրճ եփողներին զգուշացնում եմ՝ վեր ընկեք տեղներդ». Սարգսյանը՝ Մալյանին 01/04/2025   17:50 Հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Սորոսից և ով ծրար էր փոխանցում Արսեն Խառատյանի տուն. Մալյան 01/04/2025   21:00 Երևանում փեսան գողացել է զոքանչի ոսկեղենն ու այդ գումարով խաղադրույք կատարել. shamshyan.com 01/03/2025   17:03 Գործարարին սպանած «Ձմեռ պապը» հայտնաբերվել է և կալանավորվել 01/03/2025   10:41 Հրաշամանուկ Միքայելը մինչ Ամանորը այցելել է Եռաբլուր ու ներողություն խնդրել մեր հերոսներից. (տեսանյութ) 01/03/2025   23:31 Նշվել են գրիպի գերիշխող տարբերակի ախտանիշները 01/03/2025   22:11 Եթովպիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել 01/03/2025   12:46 Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է շենքի վրա. կան զոհեր ու վիրավորներ 01/03/2025   21:48 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ

ՄԻՊ-ը վիճարկում է վարչական ակտերի դատարանի շրջանցմամբ ԴԱՀԿԾ կատարման գնալու սահմանադրականությունը 07/16/2014   15:56  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Սահմանադրական դատարանը հունիսի 15-ի աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի հերթական դիմումի հիման վրա գործը: 
 
Այս անգամ Կարեն Անդրեասյանը վիճարկում է ՀՀ վարչական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում և մի շարք հարակից օրենքներում այս տարվա հունվարից ուժի մեջ մտած փոփոխությունները, որոնցով վարչական ակտերն անմիջապես, շրջանցելով դատարանը, կարող են գնալ կատարման՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
 
Դրանից հետո այդ ակտերը դառնում են անբողոքարկելի: Փաստորեն, նախկինում գործող դատական կարգով բռնագանձման միջանկյալ օղակը դուրս է թողնվել գործընթացից: 
 
«Պաշտպանի կարծիքով՝ սա հակասում է անձի արդար դատաքննության իրավունքին, որովհետև Սահմանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար կարող է դիմել դատարան և յուրաքանչյուր ոք, իր գործի քննության շրջանակներում, իրավունք ունի դիմելու անկախ և անկողմնակալ դատարանին: 
 
Ստացվում է, որ անձի սեփականություն հանդիսացող դրամական միջոցները, որոնք գտնվում են բանկային տարբեր հաշիվների վրա, առանց դատական որոշման արգելանքի տակ են դրվում և հետագայում բռնագանձվում:
 
Նման գործողությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումների  իմաստով հանգեցնում է սեփականությունից անձի զրկման, իսկ Սահմանադրությամբ հստակ ամրագրվում է, որ անձին սեփականությունից կարելի է զրկել՝ միայն դատական նախատեսված կարգով և դեպքերում:
 
Արդյունքում՝ արգելանք դնելը և հետագայում գումար բռնագանձելն այս դեպքում շրջանցում են դատական մարմինները և կատարվում են արտադատական ճանապարհով, ինչը, մեր կարծիքով, հակասում է Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածներին»,-«Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը: 
 
Ըստ Տ.Խաչատրյանի` նոր կարգավորմամբ, փաստորեն, վարչական մարմինները, իսկ դա տվյալ դեպքում ոչ միայն Ճանապարհային ոստիկանությունն է՝ իր տուգանքների ակտերով, այլև քաղաքապետարանն է, որը «կարմիր գծերում» սխալ կայանելու համար ակտեր է ուղարկում, և մի շարք վարչական այլ մարմիններ ուղարկում են դրամական պահանջների` իրենց որոշումներն անմիջապես ԴԱՀԿ ծառայություն, որպեսզի նրանք հարկադիր կատարեն:
 
ՍԴ ներկայացված դիմումի շրջանակներում ՄԻՊ-ը բարձրացրել է նաև ծանուցման հետ կապված մի շարք խնդիրներ: Մասնավորապես, ՄԻՊ-ի կողմից վիճարկվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է, որ ՀՀ ոստիկանության անունից քննվող՝ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են հանձնված (ստացված) նաև, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր կողմից նշված հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն կամ հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը:
 
«Վիճարկում ենք, թե ինչքանով է սա համապատասխանում վարչարարության սկզբունքներին, Սահմանադրությանը, որովհետև վարչական մարմինը, երբ ակտն ինչ-ինչ պատճառներով հանձնված չի, համարում է, որ պատշաճ ծանուցում եղել է և ուժի մեջ է մտնում ակտը, որից հետո արդեն սկսում է տուգանքի օրերի հաշվարկը»,-ընդգծեց ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:
 
Նշենք, որ ՍԴ-ի կողմից քննության ընդունված գործով ՄԻՊ-ը վիճարկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 44-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 298-րդ հոդվածի 3-րդ մասի, 305-րդ հոդվածի 4-րդ մասի և 283-րդ հոդվածի 6-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 223-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը:
 
Գործի դատաքննությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին:
 
 

Արխիվ

[]