ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանական ընդդիմության իրավունքներն ընդլայնման կարիք ունեն. Մասնագիտական հանձնաժողով 07/15/2014 17:49 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մինչև հոկտեմբերի 15-ը ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ մշակող մասնագիտական հանձնաժողովը ՀՀ նախագահին կներկայացնի Հայեցակարգի վերջնական տեքստը, մասնագիտական հանձնաժողովն այդուհետ ևս տասն ամիս ժամանակ ունի բուն բարեփոխումների նախագիծը մշակելու համար: Այս մասին Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցած Հայեցակարգի այսօրվա հերթական հանրային քննարկմանը հայտնեցին մասնագիտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը: Նշվեց, որ Սահմանադրության ընդունման ու փոփոխությունների գործընթացների պատմության մեջ առաջին անգամ հանրության լայն շերտերի հետ քննարկվում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը «այս վաղ փուլում»:
Մասնավորապես, Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ յուրաքանչյուրին ակնհայտ է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Մասնագիտական հանձնաժողովը հնարավորինս մանրակրկիտ ու ամբողջական փորձել է վեր հանել յուրաքանչյուր սահմանադրական ինստիտուտի թերությունները, բացթողումները, ցույց տալ դրանց շտկման ուղիներն ու եղանակները:
Գ.Կոստանյանը հանրության ուշադրությունը հրավիրեց մասնագիտական հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների երեք կարևորագույն ուղղությունների վրա: Մասնավորապես, հանձնաժողովի կողմից առաջնահերթ ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների ու ազատությունների գլխին: Գ.Կոստանյանը նշեց, որ երկրորդ կարևոր խնդիրը պետական կառավարման ձևի փոփոխման խնդիրն է: Ըստ նրա, հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ կա կառավարման ձևի, ինչպես նաև ընտրական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխության անհրաժեշտություն: Նա կարևորեց կուսակցական, այն է՝ քաղաքական համակարգի ամրապնդումն ու կատարելագործումը՝ այդ ասպեկտով Գևորգ Կոստանյանը կարևորեց, որպեսզի կուսակցական համակարգը անձնավորված չլինի ու պայմանավորված չլինի անձերով, որպեսզի, մասնավորապես, քաղաքական խնդիրների հարցում լինի կոլեկտիվ պատասխանատվություն:
Սահմանադրական բարեփոխումների երրորդ կարևորագույն ուղղությունը, ըստ մասնագիտական հանձնաժողովի անդամի, դատական համակարգին է առնչվում: Մասնավորապես, խնդիր կա ունենալ դատական այնպիսի համակարգ, որն ունակ լինի ապահովել դատական պաշտպանություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ըստ Գ.Կոստանյանի, Հայաստանում գործող դատական եռաստիճան համակարգը չի ապահովում անհրաժեշտ որակը թե՛ արդյունավետության, թե՛ քննության ողջամիտ ժամկետների պահպանման և թե՛ իրավունքների վերականգնման տեսանկյունից: Ուստի մասնագիտական հանձնաժողովում քննարկվում է երկաստիճան դատական համակարգի անցնելու հարցը: Գևորգ Կոստանյանի կարծիքով եռաստիճան դատական համակարգի շղթայի մեջ «կորցնում ենք արդարադատության որակը»: Գ.Կոստանյանը նկատեց, որ նաև միջազգային ատյաններում քննության ընթացքում բացահայտվում են ներպետական ակտերով պայմանավորված խնդիրները: Անհրաժեշտություն կա ունենալ անկախ ու անաչառ դատարան ու դատավոր, բարձրացնել Արդարադատության խորհրդի դերը, անկախության երաշխիքները: ԱԽ-ի արդար, անկաշկանդ ու օբյեկտիվ գործունեությունն ապահովելու համար առաջարկվել են կազմի, կառուցվածքի, լիազորությունների փոփոխություններ:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն իր հերթին անդրադարձավ Սահմանադրության ընդունմանն ու փոփոխությունների պատմությանը. 1995 թ. ընդունված Սահմանադրությունը իշխանակենտրոն սահմանադրություն էր, գուցե դա ժամանակի թելադրանքն էր՝ զինադադարը նոր էր կնքվել, նոր իշխանական համակարգ էր ձևավորվում, երկրորդ պլան էր մղվել մարդը՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների առումով, բազմաթիվ սահմանադրաիրավական զարգացումներ են տեղի ունեցել, որոնք ցույց են տվել Սահմանադրության թերությունները: 1995թ. Սահմանադրությամբ իշխանությունը կենտրոնացվել էր մեկ ինստիտուտի՝ նախագահի, ներքո, նախագահը Սահմանադրությամբ հզոր ազդեցության լծակներ ուներ, մասնավորապես, դատական իշխանության վրա:
Խոսելով պառլամենտական կառավարման ձևի դրական կողմերի մասին Վարդան Պողոսյանը, մասնավորապես, կարևորեց խորհրդարանում քաղաքական փոքրամասնություն կազմող ընդդիմության իրավունքների ընդլայման անհրաժեշտությունը, որպեսզի ընդդիմությունը կարողանա իր ձայնը հասցնել թե իշխանություններին և թե հանրությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից