ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օֆշորի գործում քրեական տարրեր չկան. փաստաբան 07/15/2014 22:15 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Օֆշորային սկանդալ պայմանական անվանումն ստացած գործարար Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործում քրեական տարրեր չկան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
«Լիազորագրով գույք է գրավադրվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարք կատարելու, բնականաբար, կան համապատասխան փաստաթղթերը` պայմանագրեր, լիազորագիր և մնացած գործառույթները, որոնք վկայում են այն մասին, որ իրականում պետք է խոշոր բիզնես կայանար, տեղի ունենար գործարք: Այսինքն քրեական տարր չեմ տեսնում որպես պաշտպանական կողմ»,- ասաց փաստաբանը` միաժամանակ կարծիք հայտնելով, որ իր վկայակոչած պայմանագրերը քաղաքացիաիրավական գործարքներ են:
Իսկ թե ինչու է այդ պարագայում, քրեական գործ հարուցվել, Յուրիկ Խաչատրյանն իր մեկնաբանությունն ունի: «Քրեական գործով է քննվում, որովհետև արդեն իսկ հարուցված է եղել որպես քրեական գործ` Աշոտ Սուքիասյանի բացակայության պայմաններում»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության վարույթում քննվող քրեական գործը հարուցվել էր շուրջ 1 տարի առաջ` 2013 թվականի հունիսին: Գործի շրջանակներում նաև որոշում էր կայացվել կալանավորել Աշոտ Սուքիասյանին և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` խոշոր չափի խարդախության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու հիմքով: 2014թ-ի սկզբին Աշոտ Սուքիասյանը հայտնաբերվեց Վրաստանի իրավապահների կողից և արտահանձնվեց ՀՀ-ին:
Ամեն ինչ սկսվեց «Հետք» պարբերականում հրապարակված լրագրողական հետաքննությունից, որի հեղինակները բացահայտում էին, որ գործարար Փայլակ Հայրապետյանի հետ կնքված գործարքի արդյունքում գրավադրված գույքի դիմաց ստացած շուրջ 10 միլիոն դոլարը Աշոտ Սուքիասյանը փոխանցել է օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների հաշիվներին: Լրագրողը բացահայտում էր նաև, որ հիշյալ կազմակերպության բաժնետերերից են նաև այդ ժամանակ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանն ու Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը: Ավելի ուշ Սուքիասյանը հայտարարել էր, թե այդ օֆշորային կազմակերպությունների հիմնադիրն ինքն է, իսկ վարչապետի ու Կճոյանի անունները գրանցել է առանց նրանց գիտության ու համաձայնության` իր բիզնեսն ապահովագրելու համար:
Անդրադառնալով այս հարցին` Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը նշեց. «առանց շոուների եթե նայենք սովորական, հասարակ գործ է, որը որևէ բարդություն չի ներկայացնում իրենից` պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, և ով ինչ վնաս է կրել»: Հարցին, թե ինչն է հատկապես «շոու» համարում, փաստաբանը պատասխանեց. «ԶԼՄ-ների բարձրացրած ամբողջ աղմուկը, որի նպատակը ոչ թե իրականությունը պարզելն էր, այլ, հեղինակավոր անձանց անուններ տալով, անընդհատ վարկաբեկել, անընդհատ կապել սույն գործի հետ»: Յուրիկ Խաչատրյանի կարծիքով, մերկապարանոց հայտարարություններ անելուց առաջ նախ հարկ է սպասել վարույթն իրականացնող մարմնի վերջնական գնահատականին: «Եթե մի անձ իրեն հարգում է և համոզիչ է ուզում լինել, պետք է նաև համապատասխան վարույթ իրականացնող մարմնի կողմից վերջնական կայացված որոշման հիման վրա խոսի: Եթե հիմա ես էլ ինչ ուզեմ ասեմ, լեզվին ոսկոր չկա, բայց հո ասելով չի, ամեն մեկն իր ասածի համար վերջում պատասխան պետք է տա: Պատասխան տալն էլ փաստերով է, եթե ասածը չի հիմնավորվում, տարբեր միջոցներ կան նաև Քաղաքացիական դատարան դիմելու` պատվի, արժանապատվություն վիրավորելու, այդ թվում նաև` Աշոտ Սուքիասյանի, եթե նման հիմքերը վերջնական պարզվեն»,-հայտարարեց փաստաբանը:
Իսկ ինչ վերաբերում է փաստերին, ապա Յուրիկ Խաչատրյանը հայտնեց, որ իր նշած բոլոր փաստերը նախաքննության ընթացքում սահմանված կարգով ներկայացրել է վարույթ իրականացնող մարմնին, և հույսով է, որ քննիչը նաև այդ փաստերի հիման վրա կկայացնի վերջնական որոշումը:
«Եթե այդ որոշումը մեզ չբավարարի, մենք կդիմենք արդեն Գլխավոր դատախազին»,-եզրափակելով մեզ հետ զրույցը` ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից