ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վճռաբեկ դատարանը դադարեցրել է «Եհովայի վկայի» քրեական հետապնդումը 07/15/2014 01:42 | ԳՈՐԾ #
Վճռաբեկ դատարանը կարճել է քրեական գործի վարույթը և դադարեցրել զինվորական ծառայությունից խուսափելու համար 2 տարվա 6 ամսվա ազատազրկման դատապարտված Սամվել Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Բարձրագույն դատական ատյանի որոշմամբ, բեկանվել է ամբաստանյալ Սամվել Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մայիսի 17-ի որոշումը:
Ըստ Ս.Աբրահամյանին առաջադրված մեղադրանքի, նա 2010 թվականի մայիսի 10-ին անցել է կցագրում Կոտայքի տարածքային զինկոմիսարիատում և նախազորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար: 2012 թվականի փետրվարի 15-ին Ս.Աբրահամյանն անցել է զորակոչային հանձնաժողով, որտեղ նախազորակոչային բժշկական հանձնաժողովը վերջինիս ճանաչել է պիտանի զինվորական ծառայության համար: 2012 թվականի մայիսի 18-ին Ս.Աբրահամյանը ներկայացրել է դիմում՝ ուղղված ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի տարածքային զինվորական կոմիսարին այն մասին, որ ինքը հանդիսանում է «Եհովայի վկա» աղանդավորական կազմակերպության անդամ և ըստ հավատքի՝ իր խիղճը դաստիարակել է Աստվածաշնչի սկզբունքների համաձայն, այն է` չպետք է զենք կրի և վարժվի պատերազմի ու հրաժարվել է ծառայել ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև հրաժարվել է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված այլընտրանքային ծառայությունից:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարվել են բովանդակային բնույթի այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցրել են քրեաիրավական նորմի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակության և դրանով արգելված արարքների ծավալի ու շրջանակի փոփոխության: Արդյունքում տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում այն անձանց մասով, ովքեր մինչ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը մեղադրվել կամ դատապարտվել են կրոնական համոզմունքների հիմքով զինվորական և այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՀ օրենքով լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ օրենքում: Նշված փոփոխությունների արդյունքում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի օրենքի 3-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով. «Կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին»:
Վճռաբեկ դատարանն փաստել է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններևլրացումներ կատարվելուց հետո՝ 2013 թվականի հուլիսի 23-ին, ամբաստանյալ Ս.Աբրահամյանն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Աբովյան քաղաքի զինվորական կոմիսարիատ: Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին» որոշմամբ Ս.Աբրահամյանի դիմումը բավարարվել է, նա այլընտրանքային աշխատանքային ծառայության է նշանակվել «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում որպես բակի հավաքարար:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Ս.Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվել է կրոնական համոզմունքների պատճառով և՛ զինվորական, և՛ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Նշված արարքը կատարվել է մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը: Ս.Աբրահամյանն «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում է ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, որը բավարարվել է, և լիազոր մարմինը որոշում է կայացրել նրան այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին: Այսինքն՝ սույն գործով պահպանված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված պայմանները: Իսկ «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՀ օրենքներով կատարված փոփոխությունների և լրացումների պայմաններում Ս.Աբրահամյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը կիրառելի է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ