ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը փորձում է լարվածությամբ ազդել բանակցային գործընթացի վրա` միակողմանի զիջումներ ստանալու նպատակով. Պնախարար 07/15/2014 15:19 | ԼՐԱՀՈՍ
«Ադրբեջանը միշտ էլ փորձել է ակտիվ լինել, միշտ էլ փորձել է լարվածություն ստեղծել առաջին գծում` ներքաղաքական և միջազգային խնդիրներ իրականացնելու համար` փորձելով ազդել այն կառույցների վրա, ովքեր որ զբաղվում են ղարաբաղյան խնդրով` չհասկանալով, որ ՀՀ-ն, ԼՂՀ-ն, մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել»,- պատասխանելով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ռազմական գործողությունների ակտիվացման մասին «Փաստինֆո»-ի հարցին` ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն ընդգծեց, որ առաջին անգամ պարտադրված պատերազմից Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել, և Ադրբեջանն այսօր իր գործողություններով փորձում է լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա:
«Երկխոսությունն ու վստահության մթնոլորտի ձևավորումն է այն միակ ճանապարհը, որով մենք կարող ենք ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով հասցնել մինչև վերջ»,- ասաց պաշտպանության նախարարը և հավելեց, որ «միջազգային կառույցները, որոնք զբաղվում են ղարաբաղյան հարցով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Անջեյ Կասպրչիկը, համամիտ են այն առաջարկություններին, որ մենք անում ենք, իսկ վստահության մթնոլորտի մեջ մտնում է այնպիսի միջոցառումների իրականացումը, ինչպիսիք են դիպուկահարների հետ քաշելը, դիվերսիոն հետախուզական գործողություններից զերծ մնալը, խախտումների դեպքում միջազգային հետաքննության անցկացումը»:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ բոլոր այս հարցերը միջազգային միջնորդ կառույցների հետ բոլոր հանդիպումների ժամանակ հայկակական կողմը բարձրացնում է: Անդրադառնալով մոնիթորինգներին, որոնք անց է կացնում անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը և որոնց նպատակն է հետևել, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի, պաշտպանության նախարարը նշեց. «Ցավոք, մենք գործ ունենք մի այնպիսի հարևանի հետ, որը այլ կերպ է մտածում, և մեզ մնում է մեր սկզբունքները պահպանել, մտածել յուրովի և արժանի հակահարված տալ` այդ խախտումները կանխարգելելու համար»:
Լրագրողների հարցերին ի պատասխան` Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ուրուգվայում արած հայտարարությանը, որում նա ցավ էր հայտնել, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին:
Նախարարը հայտնեց, որ ինքը ևս կիսում է նախագահի այդ մտահոգությունը, բայց և կարծիք հայտնեց, որ «մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ գտնվում է ավելի բարձր մակարդակի, քան նրանց հարաբերությունները Ադրբեջանի հետ»:
«Պարզապես ամեն ինչ չէ, որ կարելի է հանրությանը ներկայացնել»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
- 11/24/2024 14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից