ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/23/2024 08:27
Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
11/23/2024 08:23
Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
11/23/2024 08:21
Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
11/23/2024 08:19
Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
11/23/2024 08:17
ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
11/23/2024 08:13
Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
11/23/2024 08:11
Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
11/23/2024 08:08
Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
11/23/2024 08:03
Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
11/22/2024 23:56
Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին
11/22/2024 23:53
Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն
11/22/2024 23:46
Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան
11/22/2024 23:43
Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո
11/22/2024 23:39
Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ
11/22/2024 23:29
ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում
11/22/2024 23:27
Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
11/22/2024 23:23
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները
11/22/2024 23:07
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
11/22/2024 23:01
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
11/22/2024 22:57
Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով
11/22/2024 22:54
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին
11/22/2024 22:46
Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց
11/22/2024 22:45
Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով
11/22/2024 22:39
Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով
11/22/2024 22:31
Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան
11/22/2024 22:19
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում
11/22/2024 22:11
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
11/22/2024 22:01
Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
11/22/2024 21:39
Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը
11/22/2024 21:24
Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար
11/22/2024 21:12
«Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին
11/22/2024 21:01
Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
11/22/2024 20:49
Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել
11/22/2024 20:35
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
11/22/2024 20:20
Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
11/22/2024 20:19
Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան
11/22/2024 20:14
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
11/22/2024 20:02
10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները
11/22/2024 19:49
Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել
11/22/2024 19:38
Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում
11/22/2024 19:27
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով
11/22/2024 19:20
Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել
11/22/2024 19:07
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
11/22/2024 18:59
Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները
11/22/2024 18:51
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
11/22/2024 18:46
Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում
11/22/2024 18:40
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
11/22/2024 18:36
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
11/22/2024 18:25
Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան
11/22/2024 18:19
Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024 18:36
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
11/21/2024 21:29
Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/22/2024 17:59
«Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի
11/22/2024 15:19
Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ
11/21/2024 13:58
ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան
11/21/2024 21:51
Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
11/21/2024 18:45
Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան
11/21/2024 16:37
Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/21/2024 20:20
Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/21/2024 14:49
Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
11/22/2024 15:04
Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից
11/21/2024 12:29
Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին
11/22/2024 10:50
Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com
11/22/2024 08:09
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
11/21/2024 20:36
Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)
11/21/2024 20:35
Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը
11/22/2024 20:19
Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան
11/22/2024 08:19
3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
11/22/2024 23:07
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
11/21/2024 16:15
Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային
Ամուսնալուծված ընտանիքների երեխաների իրավունքները պարզաբանում է փաստաբանը (Տեսանյութ) 07/14/2014 15:56 | ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
Ինչպե՞ս է որոշվում երեխային ալիմենտ վճարելու չափը, երեխայի ծնողներից մեկն իրավունք ունի՞առանց մյուս թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել: Ամուսնալուծված ընտանիքների երեխաների իրավունքները «Փաստինֆո»-ի խնդրանքով պարզաբանում է փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը:
-Ինչպե՞ս է որոշվում երեխային ալիմենտ վճարելու չափը և նվազագույնն ինչքա՞ն է կազմում:
-Ալիմենտ վճարելու հարաբերությունները սահմանված են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածով: Օրենքը սահմանել է ալիմենտ որոշելու երկու տարբերակ: Առաջինը, երբ ծնողը ստանում է կայուն եկամուտ, մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխաների համար՝ մեկ երրորդը և երեք և ավելի երեխաների համար՝ ոչ ավելին քան կեսը։ Սակայն նախատեսված է նորմ, որ ալիմենտի գումարը չի կարող պակաս լինել 10 000 ՀՀ դրամից։
Մեծացվելը հասկանալի է՝ երեխայի շահերից ելնելով. ալիմենտի չափը կարող է մեծացվել, բայց ալիմենտը, բնականաբար, երբեք չի կարող լինել ծնողներից մեկի հարստանալու միջոց։ Այն ընդամենը ապրուստի միջոց է և եթե ծնողներից մեկի գույքային դրությունը կամ եկամուտը այնպիսին է, որ դրանից անգամ ածանցվող մեկ քառորդն ահռելի գումար է կազմում՝ ալիմենտի նպատակներին ոչ համապատասխան, ապա այդ համամասնությունը նույնպես կարող է փոխվել:
Օրենքն ունի այն տրամաբանությունը, որ անհրաժեշտ է ալիմենտի չափը որոշելուց հնարավորինս ապահովել երեխայի գույքային դրության անփոփոխությունը, կենսապայմանների անփոփոխությունը:
Այսինքն՝ երեխան պետք է հնարավորինս «անցավ» անցնի ծնողների առանձին ապրելու պահը, երեխայի վրա, ինչպես նաև նրա կենսապայմանների վրա այդ փոփոխությունը պետք է օրենքի տեսանկյունից հնարավորինս չազդի:
Իսկ երկրոդ ձևն ալիմենտի չափը կայուն դրամական գումարով սահմանելն է: Սա այն դեպքում է կիրառվում, երբ չկա որոշակի կանոնավոր կայուն եկամուտ, կամ կայուն եկամտով ալիմենտի չափ սահմանելը դժվար է. այս դեպքում վաստակից ածանցված ալիմենտ սահմանելը դժվար է, սահմանվում է կայուն դրամական գումարով ալիմենտը, իսկ այդ չափը որոշում է դատարանը: Մեր դատական պրակտիկան ձևավորված այն ուղղությամբ է գնացել, որ ներկայումս 20 000-30 000 հազար ՀՀ դրամից պակաս այդ գումարը չի կազմում, այսինք՝ նվազագույնը մեկ երեխայի համար այդքան վճռվում է:
-Չվճարելու դեպքում ի՞նչ է «սպառնում» անձին:
- Օրենքը նախատեսում է ալիմենտ չվճարելու մի քանի հետևանքներ: Դրանցից առաջինը ծնողական իրավունքից զրկելն է: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածը սահմանում է ծնողական իրավունքից զրկելու դեպքերը և հենց տվյալ հոդվածի առաջին մասի «ա» կետով սահմանված է. ծնողը, ով խուսափում է ալիմենտ վճարելուց, այդ ծնողի ծնողական իրավունքները կարող են դադարեցվել և զրկվել այդ իրավունքներից: Բնականաբար դա չի կարող նշանակել ալիմենտ վճարելու պարտավորությունից ազատում, այսինքն՝ նա ալիմենտ վճարելու պարտավորություն շարունակում է ունենալ՝ ծնողական իրավունքներից զրկվելու պարագայում: Իսկ մյուսը քրեական պատասխանատվություն է. քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ ապրուստի միջոց տրամադրելուց չարամիտ խուսափելու համար և, ըստ էության, նախատեսում է 3 և ավելի ամիս ապրուստի միջոց չտրամադրելու համար քրեական պատասխանատվություն:
- Ո՞ր դեպքերում կարող են ծնողները զրկվել ծնողական իրավունքից
- ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսվում է իրավական հետեւանք՝ ալիմենտը վճարելուց խուսափելու դեպքում։ Որոշ գործոնների պարագայում ծնողը կարող է զրկվել ծնողական իրավունքից, մասնավորապես՝ ծնողի կողմից ծննդատնից երեխային վերցնելուց հրաժարվելու, երեխայի նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու, թմրամոլության, ալկոհոլիզմով տառապելու հետևանքով երեխայի վրա բացասական ազդեցություն թողնելու, երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու եւ բազմաթիվ այլ դեպքերում հնարավոր է, որ ծնողը զրկվի ծնողական իրավունքներից:
- Ամուսինների համատեղ և առանձին ապրելու պարագայում ծնողներից որևէ մեկը կարո՞ղ է առանց մյուսի թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել:
-Այո՛, ծնողներից մեկը կարող է առանց մյուսի թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել: Երեխային հանրապետությունից դուրս տանելու միակ նախապայմանը երեխայի անձնագիր ունենալն է, անձնագիր ունենալով՝ կարող է անարգել հատել ՀՀ սահմանը, երկրից դուրս գալ: Իսկ ՀՀ-ում մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է ծնողներից մեկի դիմումով:
Օրենքը միայն մի դեպք է նախատեսում, երբ մյուս ծնողը կարող է որոշակիորեն խոչընդոտել այդ անձնագիր ստանալու գործընթացին: Մասնավորապես՝ դա կարող է լինել այն դեպքում, երբ ծնողներից մեկը, ով չի ցանկանում, որ երեխան հանրապետությունից դուրս գնա, հայտարարություն ներկայացնի ոստիկանություն՝ անձնագիր ստանալուն իր անհամաձայնության մասին. այս դեպքում երեխային անձնագիր տրամադրելը մերժվում է:
Հնարավոր, որ ծնողների մեջ վեճ լինի՝ երեխայի բնակության վայրի վերաբերյալ, այսինքն՝ նրանք չեն կարողանում փոխադարձ համաձայնությամբ որոշել, թե երեխան, որ ծնողի հետ պետք է բնակվի եւ այս դեպքում կարող է կողմերից մեկի հայցի ապահովման կարգով մյուս ծնողին արգելվել երեխային հանրապետության տարածքից դուրս տանել։ Բայց, բնականաբար, այդ գործի վարույթի ավարտմամբ ավարտվում է նաև հայցի ապահովումը և վերանում արգելքը:
Այս ամենը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս տանելուն և չի վերաբերում մուտքի արտոնագրի թույլտվությանը, քանի որ յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու կանոնները։ Դա նշանակում է, որ կարող են լինել երկրներ, որոնք մուտքի թույլտվություն տալու համար պահանջեն երկու ծնողի նոտարական վավերացմամբ հաստատված գրավոր համաձայնություն:
Շենգեն համաձայնագրի երկրներում այդպես է. այդ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ է, որպեսզի երեխայի 2 ծնողն էլ նոտարական վավերացմամբ հաստատված գրավոր համաձայնություն տան:
Այս հարցին պետք է ուշադրություն դարձնել այն երկրներ մեկնելիս, որտեղ մուտքի թույլտվությունն ստացվում է՝ հենց այդ երկրի տարածք մուտք գործելու ժամանակ։ Նախքան մեկնելը պետք է երկրների օրենսդրությունը ուսումնասիրել, քանի որ հնարավոր է, որ տվյալ երկիրն ունենա օրենսդրական նման պահանջ՝ 2 ծնողի գրավոր համաձայնության վերաբերյալ։
- Անաշխատունակ, սակայն չափահաս երեխան ալիմենտ ստանալու իրավունք ունի՞, թե՝ ոչ։
-Այո՛, ընտանեկան օրենսգրքով նախատեսված է նորմ, որի համաձայն ծնողը պարտավոր է ապրուստի միջոցներ տրամադրել իր չափահաս, սակայն անաշխատունակ երեխային:
Նշենք նաև, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս` ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից։
-Ի՞նչ իրավունքներ ունի երեխան՝ ծնողների ամուսնալուծվելու դեպքում, արդյոք նա ունի՞ բնակտարածության իրավունք։
- Օրենքը չի կարևորում ծնողների ամուսնալուծված լինելու հանգամանքը։ Երբ ծնողներն առանձին են ապրում, օրենքը նախատեսել է երեխայի համար որոշակի իրավունքներ։
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը նախատեսում է, որ երեխան իրավունք ունի բնակվել իր ծնողի սեփականությամբ կամ վարձակալության իրավունքով պատկանող բնակարանում: Դա իրավունք է, որը երեխան կարող է իրականացնել ցանկացած պարագայում՝ անգամ տվյալ ծնողի համաձայնության բացակայության դեպքում, նա անգամ կարող է նման պահանջով դատարան դիմել և ստանալ տվյալ բնակարանում ապրելու իրավունք:
Այս իրավունքը պետք է տարբերել, քանի որ նմանատիպ իրավունք կա նաև քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով, որը ունի «Բնակելի տարածության օգտագործման իրավունք» ձևակերպումը, բայց դա ավելի շատ իրային իրավունք է, որը ծագում է որոշակի ձևականությունների պահպանման արդյունքում, պահանջվում է նոտարական վավերացմամբ պայմանագիր՝ բնակարանի սեփականատիրոջ և բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձի միջև և նախատեսում է այդ իրավունքի դադարեցման որոշակի ընթացակարգ, այսինքն՝ փոխհատուցում վճարելու պարտականություն՝ որոշակի պայմաններով:
Երեխայի՝ ծնողի բնակարանում ապրելու իրավունքը նման երաշխիքներ չունի և, բնականաբար, դադարում է անձի չափահաս դառնալու փաստով և որևիցե փոխհատուցում կամ այլ իրավունք չի ենթադրում։ Այստեղ կա ավելի նվազ ապահոված իրավունք, քան քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված իրավունք է:
-Կարո՞ղ է երեխան որոշել, թե ում հետ շարունակի ապրել և ով լինի իր խնամակալը՝ ծնողների ամուսնալուծվելու դեպքում:
- Եթե ծնողների մեջ չկա վեճ, ապա երեխան կարող է բնակվել այն ծնողի բնակարանում, որտեղ նա կորոշի: Իսկ եթե ծնողների մեջ կա վեճ՝ երեխայի բնակության վայրի վերաբերյալ, ապա այս դեպքում բազմաթիվ հանգամանքներ են հաշվի առնվում՝ սկսած այդ երեխայի լավագույն կենսապայմաններից, նրա շարունակական կրթությունը ապահովվելուց, նրա մյուս հարազատների՝ եղբայրների քույրերի հետ կապը ապահովվելուց:
Այսինքն՝ եթե ծնողների մեջ վեճ կա՝ երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ, ապա երեխայի կարծիքը մղվում է երկրոդ պլան. նրա կարծիքը հաշվի է առնվում այն դեպքում, երբ լրացել է նրա 10 տարեկանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
[]