Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի

Ամուսնալուծված ընտանիքների երեխաների իրավունքները պարզաբանում է փաստաբանը (Տեսանյութ) 07/14/2014   15:56  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻ


Ինչպե՞ս է որոշվում երեխային ալիմենտ վճարելու չափը, երեխայի ծնողներից մեկն իրավունք ունի՞առանց մյուս թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել: Ամուսնալուծված ընտանիքների երեխաների իրավունքները «Փաստինֆո»-ի խնդրանքով պարզաբանում է փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը:

 
-Ինչպե՞ս է որոշվում երեխային ալիմենտ վճարելու չափը և նվազագույնն ինչքա՞ն է կազմում:
 
-Ալիմենտ վճարելու հարաբերությունները սահմանված են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածով: Օրենքը սահմանել է ալիմենտ որոշելու երկու տարբերակ: Առաջինը, երբ ծնողը ստանում է կայուն եկամուտ, մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխաների համար՝ մեկ երրորդը և երեք և ավելի երեխաների համար՝ ոչ ավելին քան կեսը։ Սակայն նախատեսված է նորմ, որ ալիմենտի գումարը չի կարող պակաս լինել 10 000 ՀՀ դրամից։
 
Մեծացվելը հասկանալի է՝ երեխայի շահերից ելնելով. ալիմենտի չափը կարող է մեծացվել, բայց ալիմենտը, բնականաբար, երբեք չի կարող լինել ծնողներից մեկի հարստանալու միջոց։ Այն ընդամենը ապրուստի միջոց է և եթե ծնողներից մեկի գույքային դրությունը կամ եկամուտը այնպիսին է, որ դրանից անգամ ածանցվող մեկ քառորդն ահռելի գումար է կազմում՝ ալիմենտի նպատակներին ոչ համապատասխան, ապա այդ համամասնությունը նույնպես կարող է փոխվել:
 
Օրենքն ունի այն տրամաբանությունը, որ անհրաժեշտ է ալիմենտի չափը որոշելուց հնարավորինս ապահովել երեխայի գույքային դրության անփոփոխությունը, կենսապայմանների անփոփոխությունը:
 
Այսինքն՝ երեխան պետք է հնարավորինս «անցավ» անցնի ծնողների առանձին ապրելու պահը, երեխայի վրա, ինչպես նաև նրա կենսապայմանների վրա այդ փոփոխությունը պետք է օրենքի տեսանկյունից հնարավորինս չազդի:
 
Իսկ երկրոդ ձևն ալիմենտի չափը կայուն դրամական գումարով սահմանելն է: Սա այն դեպքում է կիրառվում, երբ չկա որոշակի կանոնավոր կայուն եկամուտ, կամ կայուն եկամտով ալիմենտի չափ սահմանելը դժվար է. այս դեպքում վաստակից ածանցված ալիմենտ սահմանելը դժվար է, սահմանվում է կայուն դրամական գումարով ալիմենտը, իսկ այդ չափը որոշում է դատարանը: Մեր դատական պրակտիկան ձևավորված այն ուղղությամբ է գնացել, որ ներկայումս 20 000-30 000 հազար ՀՀ դրամից պակաս այդ գումարը չի կազմում, այսինք՝ նվազագույնը մեկ երեխայի համար այդքան վճռվում է:
 
-Չվճարելու դեպքում ի՞նչ է «սպառնում» անձին:
 
- Օրենքը նախատեսում է ալիմենտ չվճարելու մի քանի հետևանքներ: Դրանցից առաջինը ծնողական իրավունքից զրկելն է: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածը սահմանում է ծնողական իրավունքից զրկելու դեպքերը և հենց տվյալ հոդվածի առաջին մասի «ա» կետով սահմանված է. ծնողը, ով խուսափում է ալիմենտ վճարելուց, այդ ծնողի ծնողական իրավունքները կարող են դադարեցվել և զրկվել այդ իրավունքներից: Բնականաբար դա չի կարող նշանակել ալիմենտ վճարելու պարտավորությունից ազատում, այսինքն՝ նա ալիմենտ վճարելու պարտավորություն շարունակում է  ունենալ՝ ծնողական իրավունքներից զրկվելու պարագայում: Իսկ մյուսը քրեական պատասխանատվություն է. քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ ապրուստի միջոց տրամադրելուց չարամիտ խուսափելու համար և, ըստ էության, նախատեսում է 3 և ավելի ամիս ապրուստի միջոց չտրամադրելու համար քրեական պատասխանատվություն:
 
- Ո՞ր դեպքերում կարող են ծնողները զրկվել ծնողական իրավունքից
 
- ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսվում է իրավական հետեւանք՝ ալիմենտը վճարելուց խուսափելու դեպքում։ Որոշ գործոնների պարագայում ծնողը կարող է զրկվել ծնողական իրավունքից, մասնավորապես՝ ծնողի կողմից ծննդատնից երեխային վերցնելուց հրաժարվելու, երեխայի նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու, թմրամոլության, ալկոհոլիզմով տառապելու հետևանքով երեխայի վրա բացասական ազդեցություն թողնելու, երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու եւ  բազմաթիվ այլ դեպքերում  հնարավոր է, որ ծնողը զրկվի ծնողական իրավունքներից:
 
- Ամուսինների համատեղ և առանձին ապրելու պարագայում ծնողներից  որևէ մեկը կարո՞ղ է առանց մյուսի թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել:
 
-Այո՛, ծնողներից մեկը կարող է առանց մյուսի թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել: Երեխային հանրապետությունից դուրս տանելու միակ նախապայմանը երեխայի անձնագիր ունենալն է, անձնագիր ունենալով՝ կարող է անարգել հատել ՀՀ սահմանը, երկրից դուրս գալ: Իսկ ՀՀ-ում մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է ծնողներից մեկի դիմումով:
 
Օրենքը միայն մի դեպք է նախատեսում, երբ մյուս ծնողը կարող է որոշակիորեն խոչընդոտել այդ անձնագիր ստանալու գործընթացին: Մասնավորապես՝ դա կարող է լինել այն դեպքում, երբ ծնողներից մեկը, ով չի ցանկանում, որ երեխան հանրապետությունից դուրս գնա, հայտարարություն ներկայացնի ոստիկանություն՝ անձնագիր ստանալուն իր անհամաձայնության մասին. այս դեպքում երեխային անձնագիր տրամադրելը մերժվում է:
 
Հնարավոր, որ ծնողների մեջ վեճ լինի՝ երեխայի բնակության վայրի վերաբերյալ, այսինքն՝ նրանք չեն կարողանում փոխադարձ համաձայնությամբ որոշել, թե երեխան, որ ծնողի հետ պետք է բնակվի եւ այս դեպքում կարող է կողմերից մեկի հայցի ապահովման կարգով մյուս ծնողին արգելվել երեխային հանրապետության տարածքից դուրս տանել։ Բայց, բնականաբար, այդ գործի վարույթի ավարտմամբ ավարտվում է  նաև հայցի ապահովումը և վերանում արգելքը:
 
Այս ամենը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս տանելուն և չի վերաբերում մուտքի արտոնագրի թույլտվությանը, քանի որ յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու կանոնները։ Դա  նշանակում է, որ կարող են լինել երկրներ, որոնք մուտքի թույլտվություն տալու համար պահանջեն երկու ծնողի նոտարական վավերացմամբ հաստատված գրավոր համաձայնություն:
 
Շենգեն համաձայնագրի երկրներում այդպես է. այդ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ է, որպեսզի երեխայի 2 ծնողն էլ նոտարական վավերացմամբ հաստատված գրավոր համաձայնություն տան:
 
Այս հարցին պետք է ուշադրություն դարձնել այն երկրներ մեկնելիս, որտեղ մուտքի թույլտվությունն ստացվում է՝ հենց այդ երկրի տարածք մուտք գործելու ժամանակ։ Նախքան մեկնելը պետք է երկրների օրենսդրությունը ուսումնասիրել, քանի որ հնարավոր է, որ տվյալ երկիրն ունենա օրենսդրական նման պահանջ՝ 2 ծնողի գրավոր համաձայնության վերաբերյալ։
 
- Անաշխատունակ, սակայն չափահաս երեխան ալիմենտ ստանալու իրավունք ունի՞, թե՝ ոչ։
 
-Այո՛, ընտանեկան օրենսգրքով նախատեսված է նորմ, որի համաձայն ծնողը պարտավոր է ապրուստի միջոցներ տրամադրել իր չափահաս, սակայն անաշխատունակ երեխային:
 
Նշենք նաև, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս` ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից։
 
-Ի՞նչ իրավունքներ ունի երեխան՝ ծնողների ամուսնալուծվելու դեպքում, արդյոք նա ունի՞ բնակտարածության իրավունք։
 
- Օրենքը չի կարևորում ծնողների ամուսնալուծված լինելու հանգամանքը։ Երբ ծնողներն առանձին են ապրում, օրենքը նախատեսել է երեխայի համար որոշակի իրավունքներ։
 
«Երեխայի  իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը նախատեսում է, որ երեխան իրավունք ունի բնակվել իր ծնողի սեփականությամբ կամ վարձակալության իրավունքով պատկանող բնակարանում: Դա իրավունք է, որը երեխան կարող է իրականացնել ցանկացած պարագայում՝ անգամ տվյալ ծնողի համաձայնության բացակայության դեպքում, նա անգամ կարող է նման պահանջով դատարան դիմել և ստանալ տվյալ բնակարանում ապրելու իրավունք:
 
Այս իրավունքը պետք է տարբերել, քանի որ նմանատիպ իրավունք կա նաև քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով, որը ունի «Բնակելի տարածության օգտագործման իրավունք» ձևակերպումը, բայց դա ավելի շատ իրային իրավունք է, որը ծագում է որոշակի ձևականությունների պահպանման արդյունքում, պահանջվում է նոտարական վավերացմամբ պայմանագիր՝ բնակարանի սեփականատիրոջ և բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձի միջև և նախատեսում է այդ իրավունքի դադարեցման որոշակի ընթացակարգ, այսինքն՝ փոխհատուցում վճարելու պարտականություն՝ որոշակի պայմաններով:
 
Երեխայի՝ ծնողի բնակարանում ապրելու իրավունքը նման երաշխիքներ չունի և, բնականաբար, դադարում է անձի չափահաս դառնալու փաստով և որևիցե փոխհատուցում կամ այլ իրավունք չի ենթադրում։  Այստեղ կա ավելի նվազ ապահոված իրավունք, քան քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված իրավունք է:
 
-Կարո՞ղ է երեխան որոշել, թե ում հետ շարունակի ապրել և ով լինի իր խնամակալը՝ ծնողների ամուսնալուծվելու դեպքում:
 
- Եթե ծնողների մեջ չկա վեճ, ապա երեխան կարող է բնակվել այն ծնողի բնակարանում, որտեղ նա կորոշի: Իսկ եթե ծնողների մեջ կա վեճ՝ երեխայի բնակության վայրի վերաբերյալ, ապա այս դեպքում բազմաթիվ հանգամանքներ են հաշվի առնվում՝ սկսած այդ երեխայի լավագույն կենսապայմաններից, նրա շարունակական կրթությունը ապահովվելուց, նրա մյուս հարազատների՝ եղբայրների քույրերի հետ կապը ապահովվելուց:
 
Այսինքն՝ եթե ծնողների մեջ վեճ կա՝ երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ, ապա երեխայի կարծիքը մղվում է երկրոդ պլան. նրա կարծիքը հաշվի է առնվում այն դեպքում, երբ լրացել է նրա 10 տարեկանը։
 
 
 

Հեղինակ` Էլեն Առաքելյան


Արխիվ

[]