ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոլանդացիների բրոնզե սփոփանքը (Տեսանյութ) 07/13/2014 02:52 | Մարզական
Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության նախավերջին խաղում Հոլանդիայի հավաքականն արժանացավ բրոնզե մեդալի` 3:0 հաշվով հաղթելով բրազիլացիներին:
Հիրավի չար բախտ է հետապնդում Բրազիլիայի հավաքականին սեփական հողում. երկու անգամ ընդունելով համաշխարհային ստուգատեսը, երկու անգամ էլ հիասթափություն են պատճառում իրենց երկրպագուներին: Բայց, եթե 1950 թվականին նրանք գրավել են գոնե 2-րդ տեղը, ապա այժմ միայն 4-րդն են: Ինչ վերաբերում է մայրաքաղաք Բրազիլիայում տեղի ունեցած հաշվետու հանդիպմանը, ապա ճակատագրի հեգնանքով տանտերերի համար այն սկսվեց նույնքան անհաջող, որքան Գերմանիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչը: Արդեն 3-րդ րոպեին Տյագո Սիլվան ստիպված էր կանոնների խախտումով կասեցնել բրազիլացիների տուգանային հրապարակ ներխուժած Արիեն Ռոբենի առաջխաղացումը: Դրա համար ալժիրցի մրցավար Ջամել Հայմուդին, բնականաբար, չշոյեց Սիլվայի գլուխը, այլ դեղին քարտ ցույց տվեց նրան և նշանակեց 11-մետրանոց հարված: Ի դեպ, սա բրազիլացիների ավագի արդեն 3-րդ դեղին քարտն էր այս առաջնությունում (նախորդ երկուսի պատճառով նա բաց թողեց կիսաեզրափակիչ խաղը): Իսկ 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ռոբին վան Պերսին:
Չհասցրեցին տանտերերն ուշքի գալ, երբ 17-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց նրանց դարպասում: Այս անգամ՝ ջերմ ողջույն Դեյլի Բլինդից Դավիդ Լուիսին: Բրազիլիայի առջև վերստին ուրվագծվեց ջախջախման ուրվականը: Սակայն, հոլանդական «մեքենայի» շարժչի հզորությունը չձգեց գերմանականի մակարդակին: Բրազիլիայի հավաքականը, ոչ առանց մրցակցի թողտվության, հետզհետե հավասարեցրեց խաղը և անցավ արագ կոմբինացիոն գործողությունների: Նրանց կատարմամբ այդպիսի խաղ տեսանք առաջին խաղակեսի վերջում և երկրորդի առաջին 30 րոպեներին: Սակայն, առջևի գծում բրազիլացիներին պակասում էր ստեղծագործական ջիղը: Որքան է՞ր զգացվում Նեյմարի բացակայությունը: Իսկ վերջինս միայն բարոյապես էր աջակցում թիմակիցներին՝ պահեստայինների նստարանից:
Աստիճանաբար բրազիլացիների ուժն ու եռանդը մարեց և հոլանդացիները վերստին աշխուժացան: Այնքան, որ հանդիպման արդեն փոխհատուցված ժամանակի 2-րդ րոպեին նրանք արագ հակագրոհ անցկացրին, որի արդյունքում Ջորջինիո Վեյնալդումը (նկատեցի՞ք բրազիլականի ձգող անուն-ազգանուն է) սահմանեց վերջնարդյունքը:
Այդպիսով, Հոլանդիան նախորդ առաջնության արծաթե մեդալները փոխարինեց բրոնզով, իսկ Բրազիլիան՝ 7-րդ տեղը 4-րդով: Ու երկուսն էլ մնացին հիասթափված:
Ի դեպ, հոլանդացիները գոնե թեթևակի սփոփվեցին, ու, տեսնելով, թե որքան անկեղծ ուրախությամբ էին նշում խփած գոլերը, հասկանում ես, որ անտեղի և անիմաստ են 3-րդ տեղի համար հանդիպումները վերացնելու մասին խոսակցությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից