ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիզվառելիքի գործով ամբաստանյալի աթոռին կհայտնվեն միանգամից 13 գյուղապետեր 07/12/2014 16:20 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Արարատի և վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել աղմկահարույց դիզելային վառելիքի գործով հերթական մեղադրական եզրակացությունը: Այս անգամ մեղադրանք է առաջադրվել միանգամից 13 գյուղապետերի:
Հիշեցնենք՝ Արարատի մարզի ավելի քան 2 տասնյակ գյուղերի հողօգտագործողներ դիզելային վառելիքի ու պարարտանյութերի բաշխման պետական ծրագրով ավելի քիչ գումար էին ստացել, քան նշված է եղել փաստաթղթերում: 2013-ին ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության բացահայտած չարաշահումների փաստերն ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն:
Մի քանի ամիս անց՝ 2013թ-ի հոկտեմբերի 1-ին, գործից անջատվել և առանձին վարույթով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է այն բանի համար, որ 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում մարզի մի շարք համայնքների ղեկավարների և «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է հողօգտագործողներին 2012թ. աշնան և 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերով պետական բյուջեից հատկացված 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումար:
Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Վիրաբյանը կազմել, ստորագրել, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն ու մատակարար ընկերությանն է ներկայացրել մարզի համայնքներին դիզելային վառելանյութի բաշխման կեղծ ցուցակներ, որոնցում 872.450 լիտրով ավելացրել է փաստացի պահանջարկը:
Բացի այդ, Վիրաբանի ցուցումով, համայնքների ղեկավարները «Ֆլեշ» ՍՊԸ առանձին ծառայողների հետ կազմել են նաև համայնքներին դիզելային վառելանյութ իրացնելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր և հանձնման-ընդունման կեղծ ակտեր:
Այս ամենի արդյունքում՝ Տ.Վիրաբյանը համայնքների ղեկավարների և «Ֆլեշ»-ի աշխատակիցների հետ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի պետական գումարը և այն բաժանել միմյանց միջև:
Եվ ահա շուրջ 1 տարի անց ՀՔԾ-ն ավարտել է նաև Արարտի մարզի 13 համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բոլոր 13 գյուղապետերին առաջադրվել է նույն մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար, այսինքն` մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել են իրենց վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն և շահադիտական նպատակով կազմել ու հանձնել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
Մեղադրական եզրակցության համաձայն՝ բոլոր գյուղաապետերը, «պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նպատակով պաշտոնեական կեղծիքներ կատարելով, ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տ.Վիրաբյանի և «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, խմբով յուրացման եղանակով հափշտակել են ՀՀ հողօգտագործողներին 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության՝ 2013թ. հունվարի 24-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված, իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով սուբսիդիայի գումարը»:
Տարբեր են միայն հափշտակված գումարների չափերը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանն այդ եղանակով հափշտակել է 5.250.000 ՀՀ դրամ, Լանջանիստ համայնքի ղեկավար Հովհաննես Դավթյանը` 8.400.000, Արարատի մարզի Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանը` 7.146.600, Լանջազատ համայնքի ղեկավար Հրայր Հակոբյանը և Նշավան համայնքի ղեկավար Մկրտիչ Ներսիսյանը` 6.300.000-ական, Շաղափ համայնքի ղեկավար Կարապետ Կարապետյանը` 9.450.000, Դիմիտրով համայնքի ղեկավար Արման Իոնանովը, Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը, Արաքսավան համայնքի ղեկավար Ատոմ Թադևոսյանը և Արևշատ համայնքի ղեկավար Գոգոլ Նիկոլյանը` 4.200.000-ական, Արևաբույր համայնքի ղեկավար Մարտին Ավետիսյանը` 4.173.750, Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը` 12.039.300, Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը` 10.200.000 ՀՀ դրամ պետական բյուջեից ստացված սուբսիդիայի գումարներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան