ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինվորի ինքնասպանության գործով տուժողի իրավահաջորդները չեն վստահում ոչ դատավորին, ոչ էլ դատախազին 07/11/2014 08:42 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող` ժամկետային զինծառայող Սարգիսին ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական գործով տուժող կողմը չի վստահում ոչ միայն դատավորին, այլև մեղադրող դատախազին:
Ըստ մեղադրական եզրակացության, 2012 թվականի նոյեմբերի 5-ին զինվորը մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն է գործել: Իսկ պատճառը ոչ կանոնագրքային փոխհարաբերություններն են եղել: Նախաքննական մարմինը պարզել է, որ ծառայակիցները տարբեր օրերի պարբերաբար հալածել են Սարգիսին, հարվածել, տվել սեռական բնույթի հայհոյանքներ : Իսկ դեպքի օրը մարտական հերթապահության մեջ ընդգրկված ծառայողները մեկ այլ հենակետից անօրինական կերպով բերված սննդամթերքը մենակ ուտելու համար Սարգիս Ս-ին սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, ստորացրել պատիվն ու արժանապատվությունը, իսկ վաշտի հրամանատարը ոչ միայն կատարվածի մասին չի զեկուցել վերադասին, այլև միջոցներ չի ձեռնարկել անօրինական գործողությունները կանխելու ուղղությամբ:
Արդյունքում կոչումով կրտսեր սերժանտներ Արթուր Մ-ին և Արտաշես Խ-ին մեղադրանք է առաջադրվել զինվորին հալածելու համար, որի հետևանքով վերջինս իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է կատարել: Իսկ նույն զորամասի ավագ լեյտենանտ Գոռ Մ-ին` այն բանի համար, որ, չի կանխել նրանց անօրինական գործողությունները:
Իսկ երկու զինծառայողների` Գառնիկ Գ-ին և Սամվել Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարտական հերթապահության ընթացքում առանց համապատասխան թույլատվության լքել են մարտական հենակետն ու գնացել այլ հենակետ` սննդամթերք բերելու:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն շուրջ 1 տարի ընթանում է այս գործով դատավարությունը:
Հունիսի 16-ին տուժող կողմը` տուժողի իրավահաջորդ Սուզաննա Խչեյանը և փաստաբան Անի Թորոսյանը դատավոր Նապոլեոն Օհանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին` պատճառաբանելով, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է դրսևորում և առավել կարևորություն է տալիս նախաքննության ժամանակ ձեռք բերած ապացույցներին: «Երբ նախորդ դատական նիստին ներկայացվեց միջնորդություն լրացուցիչ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, դատարանը մերժեց միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ եթե դատարանը խորհրդակցական սենյակում գտնի, որ անհրաժեշտ է վերսկսել գործի քննությունը, ապա համապատասխան որոշում կկայացնի»,- ասաց փաստաբանը: Իսկ մեղադրողներ Սերգեյ Խաչատրյանն ու Գագիկ Մայիլյանն առարկեցին ներկայացրած միջնորդությունների դեմ` նշելով, որ դատարանի կողմից կանխակալ վերաբերմունքի ցուցաբերում չի եղել, առավել ևս, տուժող և պաշտպանական կողմերի ներկայացված միջնորդությունները հիմնականում բավարարվել են: Իսկ Սուզաննա Խչեյանի և փաստաբան Անի Թորոսյանի միջնորդությունները՝ դատավոր Նապոլեոն Օհանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին, դատարանը մերժեց: Մի քանի օր անց` հունիսի 25-ին տուժող կողմը դարձյալ միջնորդություն ներկայացրեց` այս անգամ` դատախազին ինքնաբացարկ հայտնելու մասին: Հիմնավորելով միջնորդությունը` փաստաբանը նշեց, որ նախաքննական մարմնի կողմից կատարվել են «բազմաթիվ հանցավոր արարքներ` դեպքի վայրի ոչնչացում, իրեղեն կարևոր ապացույց հանդիսացող պարկուճի պարտակում, սպանության գործիք հանդիսացող ինքնաձիգի պարտակում, այն կեղծ սպանության գործիքով փոխարինում, իրեղեն ապացույցի վերաբերյալ ակնհայտ կեղծ եզրակացության տրամադրումը փորձագետ-նախաքննական մարմին զույգի կողմից, հանցավոր ճանապարհով գործով անցնող վկաներից կեղծ ցուցմունքերի կորզում ակնհայտ սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու նպատակով, որը ուղեկցվել Է վկաներին ապօրինաբար ազատությունից զրկելով, վկաներին ծեծով, սպառնալիքներով, և այլ ապօրինի գործողություններով»։ «Այս բոլոր հանցավոր արարքները կատարվել են գործը հսկող դատախազ Մայիլյանի անմիջական հսկողության ներքո և մեր համոզմամբ նրա ցուցումներով»,- ասաց պաշտպանը:
Անի Թորոսյանը նաև հիշատակեց, որ 2013թ-ի դեկտեմբերի 13-ի դատական նիստի ժամանակ դատարանը ընդմիջում հայտարարեց հենց այն պահին, երբ վկան դեռ չէր ավարտել իր ցուցմունքը, իսկ դատախազ Գ.Մայիլյանը փորձեց ճնշում գործադրել վկայի հանդեպ` արդարանալով, թե իբր ինքը ցանկանում Է Գ.Մարգարյանից հաղորդում վերցնել հանցագործության մասին։
«Որպես պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական լիազորությունների սահմանանցման փաստ պետք է որակել նաև այն, որ նախաքննության ավարտից հետո 2013 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Գ.Մայիլյանը, համաձայն վկա Գ.Մարգարյանի ցուցմունքի, 3-4 անգամ զանգել է իր բջջային համարին և ցուցումներ տվել, թե ինչ պետք է ասի դատարանում։ Ըստ էության, վկա Գ.Մարգարյանի ցուցմունքից ակնհայտ է դառնում նաև, որ Գ.Մայիլյանը քաջատեղյակ էր այն մասին, որ վկայից ցուցմուքները կորզվել են անօրինական ճանապարհով և չեն համապատասխանում իրականությանը։ Ի դեպ դատախազ Մայիյյանը դատարանում չհերքեց, որ ինքը մի քանի անգամ զանգահարել է վկա Գ.Մարգարյանին 2013թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։Իրենց կողմից ներկայացված փաստերի հիման վրա համոզմունք ենք հայտնում մեղադրող դատախազ Գ.Մայիլյանի գործով շահագրգռված լինելու վերաբերյալ»,- հայտարարեց Անի Թորոսյանը:
Այդուհանդերձ, Տուժողի իրավահաջորդ Սեյրան Սահակյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Սուզաննա Խչեյանի և Ռուբեն Մարտիրոսյանի այս միջնորդությունը` քրեական գործով մեղադրող Գագիկ Մայիլյանին բացարկ հայտնելու մասին, դատարանը ևս մերժեց:
Քրեական գործի դատաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից