Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Զինվորի ինքնասպանության գործով տուժողի իրավահաջորդները չեն վստահում ոչ դատավորին, ոչ էլ դատախազին 07/11/2014   08:42  |  Քրեական խրոնիկոն

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող` ժամկետային զինծառայող Սարգիսին ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական գործով տուժող կողմը չի վստահում ոչ միայն դատավորին, այլև մեղադրող դատախազին:

Ըստ մեղադրական եզրակացության, 2012 թվականի նոյեմբերի 5-ին զինվորը մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն է գործել: Իսկ պատճառը ոչ  կանոնագրքային փոխհարաբերություններն են եղել: Նախաքննական մարմինը պարզել է, որ ծառայակիցները տարբեր օրերի պարբերաբար հալածել են Սարգիսին, հարվածել, տվել սեռական բնույթի հայհոյանքներ : Իսկ դեպքի օրը մարտական հերթապահության մեջ ընդգրկված ծառայողները մեկ այլ հենակետից անօրինական կերպով բերված սննդամթերքը մենակ ուտելու համար Սարգիս Ս-ին սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, ստորացրել պատիվն ու արժանապատվությունը, իսկ վաշտի հրամանատարը ոչ միայն կատարվածի մասին չի զեկուցել վերադասին, այլև միջոցներ չի ձեռնարկել անօրինական գործողությունները կանխելու ուղղությամբ:

Արդյունքում կոչումով կրտսեր սերժանտներ  Արթուր Մ-ին և Արտաշես Խ-ին մեղադրանք է առաջադրվել զինվորին հալածելու համար, որի հետևանքով վերջինս իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է կատարել:  Իսկ  նույն զորամասի  ավագ լեյտենանտ Գոռ Մ-ին` այն բանի համար, որ, չի կանխել նրանց  անօրինական գործողությունները:

Իսկ երկու զինծառայողների` Գառնիկ Գ-ին և Սամվել Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարտական հերթապահության ընթացքում առանց համապատասխան թույլատվության լքել են մարտական հենակետն ու գնացել այլ հենակետ` սննդամթերք բերելու:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն շուրջ 1 տարի ընթանում է այս գործով դատավարությունը:

Հունիսի 16-ին տուժող կողմը` տուժողի իրավահաջորդ Սուզաննա Խչեյանը և փաստաբան Անի Թորոսյանը դատավոր Նապոլեոն Օհանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին` պատճառաբանելով, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է դրսևորում և առավել կարևորություն է տալիս նախաքննության ժամանակ ձեռք բերած ապացույցներին: «Երբ նախորդ դատական նիստին ներկայացվեց միջնորդություն լրացուցիչ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, դատարանը մերժեց միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ եթե դատարանը խորհրդակցական սենյակում գտնի, որ անհրաժեշտ է վերսկսել գործի քննությունը, ապա համապատասխան որոշում կկայացնի»,- ասաց փաստաբանը: Իսկ մեղադրողներ Սերգեյ Խաչատրյանն ու Գագիկ Մայիլյանն առարկեցին ներկայացրած միջնորդությունների դեմ` նշելով, որ դատարանի կողմից կանխակալ վերաբերմունքի ցուցաբերում չի եղել, առավել ևս, տուժող և պաշտպանական կողմերի ներկայացված միջնորդությունները հիմնականում բավարարվել են:
Իսկ Սուզաննա Խչեյանի և փաստաբան Անի Թորոսյանի միջնորդությունները՝ դատավոր Նապոլեոն Օհանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին, դատարանը մերժեց:
Մի քանի օր անց` հունիսի 25-ին տուժող կողմը դարձյալ միջնորդություն ներկայացրեց` այս անգամ` դատախազին ինքնաբացարկ հայտնելու մասին: Հիմնավորելով միջնորդությունը` փաստաբանը նշեց, որ նախաքննական մարմնի կողմից կատարվել են «բազմաթիվ հանցավոր արարքներ` դեպքի վայրի ոչնչացում, իրեղեն կարևոր ապացույց հանդիսացող պարկուճի պարտակում, սպանության գործիք հանդիսացող ինքնաձիգի պարտակում, այն կեղծ սպանության գործիքով փոխարինում, իրեղեն ապացույցի վերաբերյալ ակնհայտ կեղծ եզրակացության տրամադրումը փորձագետ-նախաքննական մարմին զույգի կողմից, հանցավոր ճանապարհով գործով անցնող վկաներից կեղծ ցուցմունքերի կորզում ակնհայտ սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու նպատակով, որը ուղեկցվել Է վկաներին ապօրինաբար ազատությունից զրկելով, վկաներին ծեծով, սպառնալիքներով, և այլ ապօրինի գործողություններով»։
«Այս բոլոր հանցավոր արարքները կատարվել են գործը հսկող դատախազ Մայիլյանի անմիջական հսկողության ներքո և մեր համոզմամբ նրա ցուցումներով»,- ասաց պաշտպանը:

Անի Թորոսյանը նաև հիշատակեց, որ 2013թ-ի դեկտեմբերի 13-ի դատական նիստի ժամանակ դատարանը ընդմիջում հայտարարեց հենց այն պահին, երբ վկան դեռ չէր ավարտել իր ցուցմունքը, իսկ դատախազ Գ.Մայիլյանը փորձեց ճնշում գործադրել վկայի հանդեպ` արդարանալով, թե իբր ինքը ցանկանում Է Գ.Մարգարյանից հաղորդում վերցնել հանցագործության մասին։

«Որպես պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական լիազորությունների սահմանանցման փաստ պետք է որակել նաև այն, որ նախաքննության ավարտից հետո 2013 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Գ.Մայիլյանը, համաձայն վկա Գ.Մարգարյանի ցուցմունքի, 3-4 անգամ զանգել է իր բջջային համարին և ցուցումներ տվել, թե ինչ պետք է ասի դատարանում։ Ըստ էության, վկա Գ.Մարգարյանի ցուցմունքից ակնհայտ է դառնում նաև, որ Գ.Մայիլյանը քաջատեղյակ էր այն մասին, որ վկայից ցուցմուքները կորզվել են անօրինական ճանապարհով և չեն համապատասխանում իրականությանը։ Ի դեպ դատախազ Մայիյյանը դատարանում չհերքեց, որ ինքը մի քանի անգամ զանգահարել է վկա Գ.Մարգարյանին 2013թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։Իրենց կողմից ներկայացված փաստերի հիման վրա համոզմունք ենք հայտնում մեղադրող դատախազ Գ.Մայիլյանի գործով շահագրգռված լինելու վերաբերյալ»,- հայտարարեց Անի Թորոսյանը:

Այդուհանդերձ, Տուժողի իրավահաջորդ Սեյրան Սահակյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Սուզաննա Խչեյանի և Ռուբեն Մարտիրոսյանի այս միջնորդությունը` քրեական գործով մեղադրող Գագիկ Մայիլյանին բացարկ հայտնելու մասին, դատարանը ևս մերժեց:

Քրեական գործի դատաքննությունը շարունակվում է:


 


Արխիվ

[]