Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/04/2024   22:45 Սրանով, նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան 12/04/2024   22:32 Ողբերգական դեպք․ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը 12/04/2024   22:22 Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» շախմատային մրցաշարի առաջատարներից է 12/04/2024   22:09 Հալեպահայերի համար անորոշությունը քաղաքական ու անվտանգային է. Գաբրիելյան 12/04/2024   22:06 «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին. Հովհաննես Իշխանյան 12/04/2024   22:01 Պապիկյանը եւ Նիկոս Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության հարցեր 12/04/2024   21:52 «Ս.... հավաքվել եք և որոշում եք՝ ես հանցագործ եմ, ով եք դուք վաբշե արա»․ դատավորին ուղղված այս խոսքերի համար Սուրեն Մանուկյանը կրկին կանգնել է դատարանի առջև 12/04/2024   21:46 Գործադուլին մասնակցելու համար աշխատանքից ազատված վարորդների հարցը քննարկման առարկա կդառնա 12/04/2024   21:37 Նշել են անհանգիստ մարդկանց համար հակացուցված ալկոհոլային ըմպելիքը 12/04/2024   21:21 Հովիկ Աղազարյանի գլխին սարքել են, նա պատրաստ է կալանավորվել․ փաստաբանը չի բացառում՝ կարող է տարբեր ձայնագրություններ տարածվեն (տեսանյութ) 12/04/2024   21:18 Հայաստանը կմասնակցեր COP29 համաժողովին, եթե Բաքուն գերիներ վերադարձներ 12/04/2024   21:13 ՀՀ ԱԺ նախագանը հերքեց, որ ՌԴ դաշնային խորհրդի պատգամավորները խուսափել են գալ ՀՀ 12/04/2024   21:07 Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցեր 12/04/2024   21:00 Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան 12/04/2024   20:53 «Կասկադյորական» ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինս հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա 12/04/2024   20:49 Բժիշկը կոչ է արել Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար մեկ մթերք ուտել 12/04/2024   20:38 Պատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես Ավետիսյան 12/04/2024   20:25 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել են երկու օդաչուներ 12/04/2024   20:20 Ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «ԱՁ» տնօրենի «Mercedes»-ն ու Երևանի քաղաքապետարանի աղբահանության «KamAZ» մակնիշի բեռնատարը. «ԱՁ» տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց 12/04/2024   20:17 Սուրեն Պապիկյանը Բրյուս Լաֆլամի, Սքոթ Գրուպպի և Թոմմի Յանգի հետ քննարկել է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/04/2024   20:02 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության կողմնակիցները 12/04/2024   19:59 Նյու Յորքում սպանվել է ապահովագրական ընկերության ղեկավարը 12/04/2024   19:49 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բագրատունյաց պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն ու «Kia»-ն. «ԱՁ» և «ՍՊԸ» տնօրենները տեղափոխվել են հիվանդանոց 12/04/2024   19:44 Եթե 2021 թ-ի մայիսին կրակեինք, դա նշանակելու էր ՀՀ-ի պետականության լուծարում. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   19:30 Լոնդոնում հյուրանոցի լողավազանից դուրս են բերել անշնչացած զբոսաշրջիկ կնոջ մարմինը 12/04/2024   19:19 Գեղամ Մանուկյանին նախազգուշացում հայտարարվեց. Կրակն եմ ընկել ես ձեր ձեռքը. Ալեն Սիմոնյան 12/04/2024   19:05 ՌԴ Պերմում տրամվայը դուրս է եկել գծերից 12/04/2024   18:57 Ձեր վերջին ցիտատները փոթորկեցին իմ հոգին. Փաշինյանը նորից գիրք նվեր ստացավ Գեղամ Մանուկյանից 12/04/2024   18:53 Կցանկանամ, որ Թուրքիայից և Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սեւծովյան համագործակցության նիստին. Սիմոնյան 12/04/2024   18:49 ՀԱՊԿ-ի հարցում «զադերժկա» չկա. Փաշինյան 12/04/2024   18:44 ԵԱՏՄ խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի ՀՀ-ի համար. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/04/2024   18:18 Խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է, նոր էսկալացիայի հիմք չկա. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/04/2024   17:57 Վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է 12/04/2024   17:52 Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Փաշինյան 12/04/2024   17:38 Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/04/2024   17:37 Ոչ ձեր հարցը, ոչ իմ տված պատասխանը, ցավոք, իրավական պրոցեսների վրա չեն ազդելու. Փաշինյանը՝ վարորդների դեմ գործ հարուցելու մասին 12/04/2024   17:28 Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր «օրինական» լծակները կօգտագործվեն Աղազարյանին մանդատից զրկելու համար (տեսանյութ) 12/04/2024   17:16 Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ 12/04/2024   17:14 ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցնելու հետ Ղարաբաղի հարցն առնչություն չունի. Փաշինյան 12/04/2024   16:56 Եթե դատական իշխանությունում խնդիրներ կան և պատասխանատուն չի կարողանում լուծել դրանք նորմալ են նման խոսակցությունները. ԱՆ 12/04/2024   16:53 Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն, կառաջարկեն քվեարկել. Փաշինյանը մանրամասնեց 12/04/2024   16:48 Նոր Սահմանադրությունը նոր նախաբան կարող է ունենալ, եթե այն չի շեղվում կոնցեպտից. Գալյան 12/04/2024   16:44 ԱԺ-ոմ Փաշինյանը մասնակցում է կառավարության հետ հարցուպատասխանին .ուղիղ 12/04/2024   16:39 Վարչապետի հանձնարարականի պահանջը չենք խախտի, նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան 12/04/2024   16:34 Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 12/04/2024   15:56 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ 12/04/2024   15:46 Շոկի մեջ էի, ինձ հազիվ էի պահում, որ չխեղդեմ իրեն. Ալեն Սիմոնյան՝ Հովիկ Աղազարյանի մասին
12/03/2024   12:18 Ղարաբաղն ին՞չ է․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, դրանից հետո ինչ որ բան պետք է տեղի ունենա․ Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի հերթական հայտարարությունը 12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/03/2024   09:44 Ուղեւորները մնացել են կանգառում. ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (տեսանյութ) 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   18:08 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը. բողոքն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացվել է, բայց դատավորներն ինքնաբացարկ են հայտնում 12/04/2024   14:18 «Շահումյանցի Ժիրոն» և նրան ուղեկցող անձինք ձերբակալված են, նրանք կասկածվում են խուլիգանության մեջ 12/03/2024   15:37 Օգնության են հասել փրկարարները 12/03/2024   12:26 Փաշինյանը չնայեց Աղազարյանի դեմքին 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/03/2024   16:18 МAN-երի պատուհան էի լվանում, վարձել էին վարորդները. բողոքել եմ, որ գրանցված չէի ու դրա համար հեռացվել եմ. ակցիայի մասնակից 12/03/2024   15:33 Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով 12/03/2024   08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/04/2024   15:24 Հովիկ Աղազարյանը բացահայտեց երկրի խայտառակ հանցագործության համակարգը. նրա հեռախոսը առգրավել են,կնքել, հետո գաղտնի բացել են, վերծանել ու տվել Նիկոլ Փաշինյանին. Մանուկյան 12/03/2024   17:00 Սուքիասյան ազգանունով ոմն ավտոտրանսպորտային պաշտոնյա առավոտյան հայհոյանքով է խոսել վարորդների հետ. Ավետիսյան 12/03/2024   18:36 Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/03/2024   08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ» 12/03/2024   19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան 12/04/2024   15:03 Իմ հեռախոսը 10 օրից ավելի գտնվել է քննիչի մոտ. Հեռախոսիս մեջ եղած նյութերը հայտնվել են վարչապետի մոտ. Աղազարյան

Գործադիրը կաջակցի բնական աղետից տուժած գյուղացիներին 07/10/2014   13:11  |  ԼՐԱՀՈՍ

 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ եւ եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ. մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 
տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը եւ Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով:
 
Ժամկետ է տրվում մինչեւ կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները եւ մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում եւս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել եւ այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»:
 
Ինչպես տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը:
 
Կարգավորվում են կենսաթոշակային համակարգի կիրառության հարաբերությունները
 
ՀՀ կառավարության հինգ որոշմամբ նախկինում ընդունված որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնք թելադրված են ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած եւ հուլիսի 1-ին ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները վերոնշյալ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: 
 
Որոշումների կարգավորման առարկան կենսաթոշակային համակարգի կիրառությանն առնչվող առանձին հարաբերություններն են:
 
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող չորս ցուցակ: Առաջին եւ երկրորդ ցուցակներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր պահանջվող մասնագիտական ստաժի առնվազն կեսը ձեռք են բերել մինչեւ 2014թ. հունվարի 1-ը, իսկ երրորդ եւ չորրորդ ցուցակներով՝ այն անձինք, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կունենան օրենքով պահանջվող մասնագիտական ստաժը: Հաջորդ որոշմամբ հաստատվել են նշված պաշտոնների երրորդ եւ չորրոդ ցուցակները:
 
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 160 բնակարանը՝ որպես սոցիալական բնակֆոնդ, հանձնվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որի ենթակայությամբ գործում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
 
Կբարելավվի Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում
 
Նիստում հավանություն է ստացել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի կատարման ընթացքը եւ արդյունքը մինչեւ յուրաքանչյուր 
կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներկայացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: 
 
Նախարարին հանձնարարվել է ամփոփել այդ տեղեկատվությունը եւ մինչեւ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը:
 
ՀՀ կառավարությունը հաստատել է՝ 
 
-զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում փախստականների ընդունման, հաշվառման, տեղաբաշխման, ժամանակավոր կացարաններով, կենսագործունեության եւ բժշկական ապահովման, փախստականների իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կարգերը, որոնք կարող են գործել ռազմական դրության եւ 
արտակարգ իրավիճակի ժամանակ,
 
-ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ 2014թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
 
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ եւ լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացրել 40 մլն դրամ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնաարտադրական բազայի հիմնումը համաֆինանսավորելու համար:
 
Գործադիրը որոշել է Արագածոտնի մարզի Օրգով գյուղի Արբի Թրպանջյանի անվան միջնակարգ դպրոցի չշահագործվող կաթսայատունը հետ վերցնել եւ նվիրաբերել Օրգովի գյուղական համայնքին՝ գյուղապետարանի շենք կառուցելու պայմանով:
 
ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա եւ Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչեւ 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչեւ 2017թ. հունիսի 26-ը:
 
Ընկերությունը նախատեսում է Երեւանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում: 2015թ. սկսած տարեկան կարտադրվի շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք, որի 25 տոկոսը կարտահանվի ՌԴ, Իրաք եւ Վրաստան: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 40 աշխատատեղ՝ 110 հազ. դրամ միջին աշխատավարձով:
 
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում եւ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնցով սահմանվում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության եւ Նիդերլանդների Թագավորության անվտանգության եւ արդարադատության նախարարության հայրենադարձության եւ մեկնման ծառայության միջեւ կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման եւ անհատական այլ 
կարիքների համար:
 
Վերոհիշյալ համաձայնագրով ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն: 2014թ. Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 մլն, իսկ 2015թ.՝ մոտ 37 մլն դրամ:
 
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:
 
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարությունների միջեւ սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
 
Կառավարության որոշմամբ Վաղարշապատի «Դոքս քոմպյուտր» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման արտոնագիր:
 
Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Անատոլի Այվազովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչեւ 2016թ. ձմեռային զորակոչը:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ Էմիլ Տարասյանը ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
 
 

Արխիվ

[]