ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025 15:28
Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան
01/18/2025 15:18
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 14:40
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան
01/18/2025 14:35
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/18/2025 14:31
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/18/2025 14:28
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/18/2025 14:00
Հրդեհ կաղամբի պահեստում
01/18/2025 13:56
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
01/18/2025 13:50
Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
01/18/2025 13:40
Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 13:20
ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/18/2025 13:13
Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/18/2025 13:09
Իրանում դատավորներ են սպանվել
01/18/2025 12:49
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում
01/18/2025 12:44
ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
01/18/2025 12:26
Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը
01/18/2025 12:06
Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան
01/18/2025 12:01
Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 11:45
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան
01/18/2025 11:43
Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո
01/18/2025 11:34
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025 15:59
Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025 16:03
Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/17/2025 10:28
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025 13:21
Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/17/2025 14:29
Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները
Քրդատօրենսգրքի նախագծով դատարանին վերապահվել է ձերբակալման օրինականությունն ստուգելու լիազորություն. ՄԻԵԴ-ի սահմանած պահանջների հետքերով (տեսանյութ) 07/09/2014 13:13 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ ՀՀ-ի ներկայացված բողոքների մեծ մասը վերաբերում է հատկապես բերման եթարկված կամ ձերբակալված անձանց իրավունքների խախտման դեպքերին:
Եվրոպական իրավունքը, սակայն, սահմանում է հանցանք կատարելու կասկածի հիման վրա ազատությունից զրկված անձանց իրավունքների նվազագույն շրջանակ, որոնք նաև տեղ են գտել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:
Ի՞նչ նոր իրավունքներ են ամրագրել և ի՞նչ նոր երաշխիքներ են սահմանել օրենսգրքի հեղինակները՝ դրանց պահպանման համար, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը:
- Քրեական դատավարության ոլորտը հասարակական, քաղաքական և իրավական կյանքի այն ոլորտներից է, որտեղ շոշափվում են անձի կարևորագույն իրավունքներն ու ազատությունները: Դրանից անմասն չի մնում նաև անձի ազատության իրավունքը, որը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես, քրեական վարույթի սկզբնական փուլերում: Եվ մասնավորապես ուզում եմ խոսքս տանել դեպի ձերբակալում, որտեղ առավել մեծ է վտանգը անձի իրավունքների ոտնահարման համար: Այստեղ, առավել քան քրեական դատավարության որևէ այլ փուլում, անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, որպեսզի անձի իրավունքներն ու ազատություններն ապահովված լինեն:
Գործող Քրեական դատարվարության օրենսգիրքն այս առումով համակարգային լուծումներ չի առաջարկում, և դրանով պայմանավորված, բավականին խնդրահարույց դեպքեր կան պրակտիկայում անձի իրավունքների ոտնահարման իրավիճակներում: Նաև մենք ունենք այնպիսի դրույթներ, որոնք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն համապատասխանում ՄԻԵԴ-ի իրավական չափանիշներին, և այս առումով Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը խնդիր ուներ համակարգային առումով լուծելու այն հարցերը, որոնք մինչ այժմ կուտակվել էին, և անհրաժեշտ էր, որպեսզի հստակ համակարգային լուծում ստանային:
- ԵԴ տեսակետն ինչպիսի՞ն է այս հարցի վերաբերյալ:
- ՄԻԵԴ-ն ունի ձևավորված կայուն նախադեպային պրակտիկա անձին ազատությունից զրկելու մեխանիզմների վերաբերյալ: Եվ այստեղ առանձնակի կարևորություն ունեն հենց քրեական վարույթի սկզբնական փուլում անձի իրավունքների ապահովման հարցերը։ Մասնավորապես, երբ անձը ներգրավվում է քրեական դատավարության ընթացքում որոշակի կարգավիճակով, կամ առանց կարգավիճակի, բայց արդեն նրա ազատությունը սահմանափակվում է, ԵԴ-ն սահմանում է, որ անձը պետք է արդեն օգտվի որոշակի երաշխիքներից:
Մեր գործող ՔԴՕ-ն սկզբնական փուլերի համար համակարգային երաշխիքներ չի նախատեսում: Այսօր գործող օրենսգրքը ունի մի շարք դրույթներ, որոնք շատ խնդրահարույց են:
Օրինակ` քրեական գործի հարուցման փուլ ունենք, որը, գիտեք, նոր օրենսգրքով վերանալու է: Գործող օրենսգիրքը հնարավորություն է տալիս քրեական գործի հարուցման փուլում, այսինք` հանցագործության մասին հաղորդումը տալու պահից, բայց մինչ գործ հարուցելու կամ մերժելու պահը բերման ենթարկել այն անձանց, ում նկատմամբ հանցանքի կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան:
Այդ անձինք կոնկրետ որևէ կարգավիճակ չունեն: Քրեական հետապնդման մարմինը հնարավորություն ունի բերման ենթարկելու այդ անձին, բայց չունենալով համապատասխան դատավարական կարգավիճակ, ըստ էության, ՔԴՕ դրույթներն այդ անձի համար մեծ հաշվով լուրջ նշանակություն չեն ունենում: Այս հարցին, իհարկե, անդրադարձել է Վճռաբեկ դատարանը` Գագիկ Միքայելյանի գործով որոշմամբ, որով Վճռաբեկ դատարանը նախանշեց այն իրավական չափանիշները, որոնք պետք է կիրառելի լինեն այս անձի նկատմամբ և նշեց անձի նվազագույն իրավունքների ծավալը, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած այս նախադեպին, միևնույն է պրակտիկայում հանդիպում են բերման եթարկված անձանց իրավունքների ոտնահարման դեպքեր:
Այս մեխանիզմը կարգավորելու և թերությունները շտկելուն էր ուղղված նաև ՔԴՕ նախագծում կատարված փոփոխությունները: Դա պայմանավորված է նախ և առաջ հենց եվրոպական չափանիշներով, որովհետև ԵԴ նախադեպային պրակտիկայով, այս հիմքով, այս փուլում բերման ենթարկված անձն արդեն համարվում է անձ, ում նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում: Եվ եթե իրականացվում է այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում, արդեն նա պետք է իրավունք ունենա օգտվելու որոշակի երաշխիքներից, ապահովված լինի որոշակի իրավունքներով:
Ավելին ասեմ` սա ինքնին արդեն համարում է ազատությունից զրկել, որովհետև հենց ԵԴ չափանիշների համաձայն, այս անձն արդեն զրկված է սեփական կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, և ստիպված է, ինչպես ԵԴ-ն ու այլ միջազգային կառույցներ են կոչում` ենթարկվել քրեական հետապնդման մարմնի կամքին: Եվ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հստակ սահմանել է, որ 6 ժամ հետո անձը ձեռք է բերում մեղադրյալին վերաբերելի բոլոր իրավունքները, բայց մինչ այդ 6 ժամը, երբ մենք արդեն անձին ազատությունից զրկել ենք, ինքն ունի իրավունքների նվազագույն շրջանակ, որը պարտադիր է:
Այդ իրավունքներից է փաստացի ազատությունից զրկվելու պահին` բանավոր, իսկ հետաքննության մարմնի, կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմի վարչական շենք մուտք գործելու պահից` նաև գրավոր տեղեկացվել օրենքով նախատեսված նվազագույն իրավունքների և պարտականությունների մասին, հստակ իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառները: Պահպանել լռություն` սա նույնպես Վճռաբեկ դատարանը նախադեպով սահմանել է, բայց հիմա արդեն օրենսդրական մակարդակով է լուծվում հարցը: Նվազագույն և կարևոր իրավունք է փաստաբան հրավիրելը:
Սա հստակորեն ուրվագծվում է նաև ամբողջ դատավարական օրենսգրքով, և այս փուլերում փաստաբան չտրամադրելը կարող նաև դատավարական հետևանքներ ունենալ: Կարևոր է նաև բժշկական զննման ենթարկվելու իրավունքը: Իհարկե, նախագիծը նախատեսում է, որ անձի պահանջի դեպքում է դա իրականացվում, բայց, ամեն դեպքում, ունենք հստակ ամրագրված այս իրավունքը, որն այսօր խնդրահարույց իրավիճակների է բերում:
Ավելին` նախագիծը նաև նախատեսում է, որ անձը նույնիսկ սեփական բժշկի կողմից իրավունք ունի զննվելու, բայց արդեն, իհարկե, իր ծախսերի հաշվին: Եվ կարևոր իրավունք է նաև, այսպես կոչված` զանգի իրավունքը, կամ անձի իրավունքը տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին: Սա այն նվազագույն սահմանն է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել, և սրանցից որևէ մեկի չտրամադրելը արդեն հանգեցնում է դատավարական նորմերի պահանջների խախտումների:
- Մինչ նոր օրենսգրքի ընդունումը բերման ենթարկված անձինք այսօր էլ ունեն, ասենք` փաստաբանի ունենալու իրավունք, զանգի իրավունք, այնուամենայնիվ շատ հաճախ լսում ենք բողոքներ, և մարդը հաճախ չի էլ կարողանում ապացուցել, որ զրկված է եղել այս իրավունքներից: Նոր օրենսգիրքը որքանով է ապահովագրում նման չարաշահումների հնարավորությունից:
- Գործող ՔԴՕ-ն այս փուլում ` ազատությունից զրկման ամենասկզբնական փուլում, առավել ևս երբ դեռ չունենք դե յուրե ձերբակալված անձ, այլ պարզպես ունենք բերման ենթարկված անձ, ով գտնվում է փաստացի քրեական հետապնդման ներքո, այդ անձանց համար բավարար երաշխիքներ չի ընձեռում:
Դրանք մի քանի տարի առաջ լրացրեց Վճռաբեկ դատարանն իր նախադեպային պրակտիկայով, բայց, միևնույն է, խախտումներ դեռ լինում են, և մենք հիմա ԵԴ-ում նաև գործեր ունենք, որոնք առնչվում են նմանատիպ իրավիճակներին, և ինքներս հստակ պատկերացնում ենք այն լուծման ուղիները և միջոցները, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել բացառելու համար նման իրավիճակները:
Գործող օրենսգիրքը երաշխավորում է դատավարական կարգավիճակ ունեցող անձանց համար որոշակի իրավունքների ծավալ, բայց այս կոնկրետ իրավիճակում, երբ ունենք բերման ենթարկված, բայց չունենք հստակ կարգավիճակ ունեցող անձ, ըստ էության, ՔԴՕ նորմերը չեն տարածվում նրա նկատմամբ: Ճիշտ է` Սահմանադրության ուժով, Եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային չափանիշների ուժով անձն օգտվում է այդ իրավունքներից, բայց, քանի որ որոշակի կարգավորումներ մենք չունենք քրեադատավարական օրենսդրությամբ, այդ իսկ պատճառով, խնդիրներ են լինում:
Հիմա բացի այն, որ մենք ամրագրում ենք, որ այս իրավունքների ծավալն անձը պետք է պարտադիր ունենա, մենք նաև նախատեսում ենք այն հետևանքները, որոնք կարող են վրա հասնել, եթե այդ իրավունքը չապահովվի: Ամենավառ օրինակներից է այն, որ երբ կալանքի հարցը լուծում է դատարանը, պարտադիր անդրադառնում է ձերբակալման օրինականությանը: Եվ եթե ձերբակալման ժամանակ թույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ, ապա դատարանի համար դա հիմք է կալանքի միջնորդությունը մերժելու համար, իսկ օրենքի կոպիտ խախտումները սպառիչ թվարկված են ՔԴՕ նախագծում, և դրանցից մեկն էլ հենց փաստաբանի իրավունքը չապահովելն է:
Կամ եթե անձի մարմնի վրա, օրինակ, կան որոշակի վնասվածքներ, և դատարան չի ներկայացվում դրանց առաջացման ողջամիտ բացատրություն, կամ եթե մարմնի վրա եղել են մարմնական վնասվածքներ, բայց չի ապահովվել բժշկական զննության նրա իրավունքը, դա նույնպես օրենքի կոպիտ խախտում է համարվում, և ձերբակալման ժամանակ թույլ տրված իրավունքի խախտումը միանգամից անդրադառնում է կալանքի որոշման վրա:
Ինչո՞ւ ենք սա արել, որովհետև եվրոպական չափանիշների համաձայն, ձերբակալումն ու կալանքը ազատությունից զրկելու միասնական մեխանիզմի տարրեր են: Այսօր այս առումով հստակություն չկա, ամեն դեպքում` չի բխում դա օրենսգրքի պահանջներից, որ սրանք ազատությունից զրկելու մեկ միասնական մեխանիզմի տարրեր են, որովհետև դատարանն այսօր, երբ կալանքի հարցը քննարկում է, ինքը խնդիր չունի անդրադառնալու ձերբակալման օրինականությանը, բայց եվրոպական չափանիշները դնում են այդ խնդիրը:
ՔԴՕ նոր նախագիծը հստակ ունի այդ կարգավորումները, և ավելին` նախատեսում է նաև արդյունավետ հնարավորություններ դատախազական հսկողության համար: Այս իմաստով, կարծում եմ, պրակտիկայում առաջ եկող թերությունները կփակվեն: Մեկ կարգավորում ունենք, որն այս իրավունքների առումով որոշակի առանձնահատկություն է սահմանում. մասնավորապես` զանգի իրավունքը, վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ, համապատասխան անձին տեղյակ պահելով, կարող է առավելագույնը ոչ ավել, քան 6 ժամով հետաձգվել:
- Նաև ժամկետներին կուզեի անդրադառնալ: Նոր օրենսգիրքը, փաստորեն, նաև բավական հստակ ժամկետներ է սահմանում անձի ձերբակալման, կալանավորման համար:
- Հիմա եթե անձին ձերբակալում են, 72 ժամվա ընթացքում նրան, այսպես ասեմ` երբ էլ ուզեն կարող են դատարան ներկայացնել ` կալանքի, ապա նախագիծը նախատեսում է, որ քրեական հետապնդման մարմինն ունի ընդամենը 60 ժամ: Անձին ազատությունից զրկելու պահից 60 ժամվա ընթացքում պետք է ներկայացնել դատարան: Նախագիծը 12 ժամը վերապահում է արդեն դատարանին` և՜ կալանքի հարցին անդրադառնալու, և՜ ձերբակալման օրինականությունը ստուգելու համար:
Սա նաև այն կանխադրույթով ենք արել, որ անհրաժեշտ է կանխարգելել այն խախտումները, որ պրակտիկայում երբեմն պատահում են, երբ որ, ասենք` դատարանը ողջամիտ ժամանակ չի ունենում կալանքի հարցը լուծելու համար, երբ մեղադրյալին դատարան կարող են տանել, երբ ընդամենը 1-2 ժամ է մնացել ձերբակալման ժամկետի ավարտին, և դատարանը կարճ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու:
Այստեղ կարևոր կարգավորում ունենք, որ եթե անձը ներկայացվել է դատարան ժամկետի այնպիսի խախտմամբ, որը դատարանին ողջամտորեն հնարավորություն չի տալիս քննելու և լուծելու կալանքի հարցը, ապա դա նույնպես համարվում է օրենքի կոպիտ խախտում, և հիմք՝ ձերբակալված անձի կալանավորումը մերժելու համար:
- Քանի որ անդրադարձանք կալանքի հարցին, ուզում եմ մի հարցի վերաբերյալ ձեր կարծիքն իմանալ, որի շուրջ այսօր բավական բուռն քննարկումներ կան մասնագետների շրջանում: Խոսքը` մեղադրյալի շահերից ելնելով` նրան կալանավորելու մասին է: Իհարկե, նոր ՔԴՕ նախագիծը նման հիմք չի նախատեսում, բայց աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվե՞լ է երբևէ նման դրույթ ունենալու հնարավորությունը:
- Իհարկե նախագծում այդ դրույթը չկա, և չենք էլ քննարկել երբևէ դրա հնարավորությունը: Եվ ես համաձայն չեմ այդ պնդման հետ, թե` մեղադրյալի շահերից ելնելով նրան պետք է կալանավորել: Նախ նման հիմք մենք չունենք, չենք էլ ունենա` միջազգային իրավունքի չափանիշների տեսանկլյունից, և մենք այդ առումով խնդիրներ կունենանք, եթե հանկարծ որոշման մեջ գրենք, որ մեղադրյալի շահերից ելնելով, նրան կալանավորում ենք և ուղարկում ենք քրեակատարողական հիմնարկ:
Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ նախագիծը չունի նման կարգավորումներ և որևէ տարբերակով չի էլ ունեցել այս 3-4 տարիների ընթացքում:
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]