Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/04/2024   13:30 Փաշինյանը Հայաստանի զինաթափման քարոզ է տանում. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) 12/04/2024   13:21 «Դուք խոշոր բիզնեսի շահերը սպասարկող քաղաքական ուժ եք». «Լո՞ւրջ, մեզ ձեր հնարավորությունները». Արթուր Խաչատրյանի ու Ալեն Սիմոնյանի երկխոսությունը 12/04/2024   13:12 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում 12/04/2024   12:52 Դիմում եմ բոլորիդ՝ ո՞վ է հիմա Հանրային խորհրդի նախագահը, Ստյոպն է Սաֆարյա՞ն, թե՞ չկա. Գեղամ Մանուկյան 12/04/2024   12:50 Դատախազությունն ընթացք է տվել Սուրեն Գրիգորյանի հաղորդմանը՝ գործադուլ հայտարարած վարորդների գործողությունների վերաբերյալ 12/04/2024   12:46 Եթե մենք ճնշեինք՝ Հովիկ Աղազարյանը մանդատը վայր կդներ. Կոնջորյան 12/04/2024   12:29 Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող տարբեր թեմաներով տեղեկությունների արտահոսք է կազմակերպել. Հայկ Կոնջորյան 12/04/2024   12:24 Եղանակն առաջիկա օրերին 12/04/2024   12:18 Ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2025 թվականի պետական բյուջենի վերանայված տարբերակը 12/04/2024   12:11 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Սպիտակ քաղաքի շինարարական հրապարակներում 12/04/2024   12:09 Խամենեին իր տեղակալին ուղարկել է Մոսկվա 12/04/2024   12:06 2025 թ-ի բյուջեի նախագծի ընդունումից հետո մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին 12/04/2024   11:42 35 վարորդի աշխատանքից ազատելուց հետո քաղաքապետարանը նոր վարորդներ է փնտրում 12/04/2024   11:39 ԱԱՀ հարկման դաշտ կտեղափոխվոն հաշվապահական, իրավաբանական, ֆինանսական խորհրդատվություն մատուցողները միայն. Թունյան 12/04/2024   11:32 Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/04/2024   11:07 Քարտուղարությանը կխնդրեմ ապահովեք, որպեսզի Հովիկ Աղազարյանը մեր խմբակցությունից տեղափոխվի այլ տեղ. Ալեն Սիմոնյան 12/04/2024   10:43 ՔՊ-ն Հովիկ Աղազարյանի «հարցերը լուծեց». ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր՝ ուղիղ 12/04/2024   10:34 Դուրս եմ գալիս խմբակցությունից ցավով, իմ անձին վերաբերող արձանագրումները ոչ հայելային պատասխան կստանան. Հովիկ Աղազարյան 12/04/2024   10:31 Մասիսի գերեզմանատան մոտակայքում այրվել է տնակ 12/04/2024   10:18 Երևանում հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Կոստանյան 12/04/2024   08:37 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 12/04/2024   08:34 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին. «Ժողովուրդ» 12/04/2024   08:31 Ինչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դատախազի նոր տեղակալ Արամ Արամյանը. «Ժողովուրդ» 12/04/2024   08:29 Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան․ «Հրապարակ» 12/04/2024   08:25 Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ. «Ժողովուրդ» 12/04/2024   08:20 Երկու հրատապ նախագիծ են սղղացնելու․«Հրապարակ» 12/04/2024   08:16 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը. «Ժողովուրդ» 12/04/2024   08:13 Արագածը՝ էկոպարեկների վրա․ «Հրապարակ» 12/04/2024   08:09 Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության .«Հրապարակ» 12/04/2024   08:05 Վերաբերմունք է փոխվել. «Հրապարակ» 12/04/2024   00:34 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի 7 թեկնածուների անունները 12/03/2024   23:57 ՔՊ վարչությունը որոշել է Հովիկ Աղազարյանին հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 12/03/2024   23:49 Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազը, ԿԳՄՍ նախարարը մասնակցել են «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի գալա համերգին 12/03/2024   23:38 Հատուկջոկատայիններն սկսել են ցրել Թբիլիսիում ցուցարարներին 12/03/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/03/2024   23:02 Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը 12/03/2024   22:45 Իրանում հայտարարել են հարցումով դիմելու դեպքում Սիրիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   22:12 Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբան 12/03/2024   21:55 Վթարի հետևանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր 12/03/2024   21:49 Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր 12/03/2024   21:37 Ծխողներին նախազգուշացրել են թոքերի անդառնալի հիվանդության ախտանիշների մասին 12/03/2024   21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ 12/03/2024   21:21 Արայիկ Հարությունյանը գործուղվում է Բահրեյնի Թագավորություն 12/03/2024   21:08 Հարավային Կորեայի ՊՆ-ն հրամայել է բանակին պատրաստվել 12/03/2024   20:59 Մարդու առաջին արհեստական սիրտը կարող է հայտնվել 2025 թվականին 12/03/2024   20:53 Մեր իրականության մեջ փրայմըրիզի անցկացումը կարող է անգամ թշնամանք առաջացնել թեկնածուների միջև. Արմեն Բադալյան 12/03/2024   20:50 Հովիկ Աղազարյանը, շատերի գնահատմամբ, այսօր քպական ուսապարկերի մեջ միակ տղամարդն է. Քպականները թաքուն նրան «մալադեց» են ասում 12/03/2024   20:40 Հալեպի հայկական կազմակերպություններն անցել են արտակարգ ռեժիմի. Աշխատատեղերը փակվել են, նպարեղենը սպառվում է, իսկ քաղաքից դուրս գալը՝ անհնար. գաղութը նյութական օժանդակության կարիք կունենա
12/02/2024   18:47 Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 3-ից 12/03/2024   12:18 Ղարաբաղն ին՞չ է․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, դրանից հետո ինչ որ բան պետք է տեղի ունենա․ Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի հերթական հայտարարությունը 12/02/2024   14:24 Երեխայի ինքնազգացողությունը վատացել է մանկապարտեզում, մինչ շտապ օգնությունը կժամաներ՝ ծնողներից մեկն իր անձնական մեքենայով հրատապ երեխային տեղափոխել է ԲԿ. Նոր մանրամասներ 12/02/2024   20:26 Ինչու է բերման ենթարկվել Շահումյանցի Ժիրոն 12/02/2024   14:01 ԲԿ-ում մահացած 4 տարեկան երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել 12/02/2024   15:19 Երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով. մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են քննչական գործողություններ 12/03/2024   09:44 Ուղեւորները մնացել են կանգառում. ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (տեսանյութ) 12/02/2024   16:33 Դոլարն ու եվրոն շարունակում են բարձրանալ 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   18:08 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը. բողոքն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացվել է, բայց դատավորներն ինքնաբացարկ են հայտնում 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/03/2024   15:37 Օգնության են հասել փրկարարները 12/03/2024   15:33 Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով 12/02/2024   16:06 Հովիկ Աղազարյանը մերժում է մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքը 12/03/2024   12:26 Փաշինյանը չնայեց Աղազարյանի դեմքին 12/03/2024   16:18 МAN-երի պատուհան էի լվանում, վարձել էին վարորդները. բողոքել եմ, որ գրանցված չէի ու դրա համար հեռացվել եմ. ակցիայի մասնակից 12/03/2024   08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/03/2024   18:36 Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել 12/03/2024   17:00 Սուքիասյան ազգանունով ոմն ավտոտրանսպորտային պաշտոնյա առավոտյան հայհոյանքով է խոսել վարորդների հետ. Ավետիսյան 12/02/2024   19:14 Ոչ ոք չի կարող Աղազարյանին հեռացնել խմբակցությունից. ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը. Գուրգեն Մելքոնյան

Քրդատօրենսգրքի նախագծով դատարանին վերապահվել է ձերբակալման օրինականությունն ստուգելու լիազորություն. ՄԻԵԴ-ի սահմանած պահանջների հետքերով (տեսանյութ) 07/09/2014   13:13  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ ՀՀ-ի ներկայացված բողոքների մեծ մասը վերաբերում է հատկապես բերման եթարկված կամ ձերբակալված անձանց իրավունքների խախտման դեպքերին:
 
Եվրոպական իրավունքը, սակայն, սահմանում է հանցանք կատարելու կասկածի հիման վրա ազատությունից զրկված անձանց իրավունքների նվազագույն շրջանակ, որոնք նաև տեղ են գտել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:
 
Ի՞նչ նոր իրավունքներ են ամրագրել և ի՞նչ նոր երաշխիքներ են սահմանել օրենսգրքի հեղինակները՝ դրանց պահպանման համար, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը:
 
- Քրեական դատավարության ոլորտը հասարակական, քաղաքական և իրավական կյանքի այն ոլորտներից է, որտեղ շոշափվում են անձի կարևորագույն իրավունքներն ու ազատությունները: Դրանից անմասն չի մնում նաև անձի ազատության իրավունքը, որը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես, քրեական վարույթի սկզբնական փուլերում:  Եվ մասնավորապես ուզում եմ խոսքս տանել դեպի ձերբակալում, որտեղ առավել մեծ է վտանգը անձի իրավունքների ոտնահարման համար: Այստեղ, առավել քան քրեական դատավարության որևէ այլ փուլում, անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, որպեսզի անձի իրավունքներն ու ազատություններն ապահովված լինեն:
 
Գործող Քրեական դատարվարության օրենսգիրքն այս առումով համակարգային լուծումներ չի առաջարկում, և դրանով պայմանավորված, բավականին խնդրահարույց դեպքեր կան պրակտիկայում անձի իրավունքների ոտնահարման իրավիճակներում: Նաև մենք ունենք այնպիսի դրույթներ, որոնք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն համապատասխանում ՄԻԵԴ-ի իրավական չափանիշներին, և այս առումով Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը խնդիր ուներ համակարգային առումով լուծելու այն հարցերը, որոնք մինչ այժմ կուտակվել էին, և անհրաժեշտ էր, որպեսզի հստակ համակարգային լուծում ստանային:
 
- ԵԴ տեսակետն ինչպիսի՞ն է այս հարցի վերաբերյալ:
 
- ՄԻԵԴ-ն ունի ձևավորված կայուն նախադեպային պրակտիկա անձին ազատությունից զրկելու մեխանիզմների վերաբերյալ: Եվ այստեղ առանձնակի կարևորություն ունեն հենց քրեական վարույթի սկզբնական փուլում անձի իրավունքների ապահովման հարցերը։ Մասնավորապես, երբ անձը ներգրավվում է քրեական դատավարության ընթացքում որոշակի կարգավիճակով, կամ առանց կարգավիճակի, բայց արդեն նրա ազատությունը սահմանափակվում է, ԵԴ-ն սահմանում է, որ անձը պետք է արդեն օգտվի որոշակի երաշխիքներից: 
 
Մեր գործող ՔԴՕ-ն սկզբնական փուլերի համար համակարգային երաշխիքներ չի նախատեսում: Այսօր գործող օրենսգրքը ունի մի շարք դրույթներ, որոնք շատ խնդրահարույց են:
 
Օրինակ` քրեական գործի հարուցման փուլ ունենք, որը, գիտեք, նոր օրենսգրքով վերանալու է: Գործող օրենսգիրքը հնարավորություն է տալիս քրեական գործի հարուցման փուլում, այսինք` հանցագործության մասին հաղորդումը տալու պահից, բայց մինչ գործ հարուցելու կամ մերժելու պահը բերման ենթարկել այն անձանց, ում նկատմամբ հանցանքի կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան:
 
Այդ անձինք կոնկրետ որևէ կարգավիճակ չունեն: Քրեական հետապնդման մարմինը հնարավորություն ունի բերման ենթարկելու այդ անձին, բայց չունենալով համապատասխան դատավարական կարգավիճակ, ըստ էության, ՔԴՕ դրույթներն այդ անձի համար մեծ հաշվով լուրջ նշանակություն չեն ունենում: Այս հարցին, իհարկե, անդրադարձել է Վճռաբեկ դատարանը` Գագիկ Միքայելյանի գործով որոշմամբ, որով Վճռաբեկ դատարանը նախանշեց այն իրավական չափանիշները, որոնք պետք է կիրառելի լինեն այս անձի նկատմամբ և նշեց անձի նվազագույն իրավունքների ծավալը, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած այս նախադեպին, միևնույն է պրակտիկայում հանդիպում են բերման եթարկված անձանց իրավունքների ոտնահարման դեպքեր: 
 
Այս մեխանիզմը կարգավորելու և թերությունները շտկելուն էր ուղղված նաև ՔԴՕ նախագծում կատարված փոփոխությունները: Դա պայմանավորված է նախ և առաջ հենց եվրոպական չափանիշներով, որովհետև ԵԴ նախադեպային պրակտիկայով, այս հիմքով, այս փուլում բերման ենթարկված անձն արդեն համարվում է անձ, ում նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում: Եվ եթե իրականացվում է այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում, արդեն նա պետք է իրավունք ունենա օգտվելու որոշակի երաշխիքներից, ապահովված լինի որոշակի իրավունքներով:
 
Ավելին ասեմ` սա ինքնին արդեն համարում է ազատությունից զրկել, որովհետև հենց ԵԴ չափանիշների համաձայն, այս անձն արդեն զրկված է սեփական կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, և ստիպված է, ինչպես ԵԴ-ն ու այլ միջազգային կառույցներ են կոչում` ենթարկվել քրեական հետապնդման մարմնի կամքին: Եվ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հստակ սահմանել է, որ 6 ժամ հետո անձը ձեռք է բերում մեղադրյալին վերաբերելի բոլոր իրավունքները, բայց մինչ այդ 6 ժամը, երբ մենք արդեն անձին ազատությունից զրկել ենք, ինքն ունի իրավունքների նվազագույն շրջանակ, որը պարտադիր է:
 
Այդ իրավունքներից է փաստացի ազատությունից զրկվելու պահին` բանավոր, իսկ հետաքննության մարմնի, կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմի վարչական շենք մուտք գործելու պահից` նաև գրավոր տեղեկացվել օրենքով նախատեսված նվազագույն իրավունքների և պարտականությունների մասին, հստակ իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառները: Պահպանել լռություն` սա նույնպես Վճռաբեկ դատարանը նախադեպով սահմանել է, բայց հիմա արդեն օրենսդրական մակարդակով է լուծվում հարցը: Նվազագույն և կարևոր իրավունք է փաստաբան հրավիրելը:
 
Սա հստակորեն ուրվագծվում է նաև ամբողջ դատավարական օրենսգրքով, և այս փուլերում փաստաբան չտրամադրելը կարող նաև դատավարական հետևանքներ ունենալ: Կարևոր է նաև բժշկական զննման ենթարկվելու իրավունքը: Իհարկե, նախագիծը նախատեսում է, որ անձի պահանջի դեպքում է դա իրականացվում, բայց, ամեն դեպքում, ունենք հստակ ամրագրված այս իրավունքը, որն այսօր խնդրահարույց իրավիճակների է  բերում:
 
Ավելին` նախագիծը նաև նախատեսում է, որ անձը նույնիսկ սեփական բժշկի կողմից իրավունք ունի զննվելու, բայց արդեն, իհարկե, իր ծախսերի հաշվին: Եվ կարևոր իրավունք է նաև, այսպես կոչված` զանգի իրավունքը, կամ անձի իրավունքը տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին: Սա այն նվազագույն սահմանն է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել, և սրանցից որևէ մեկի չտրամադրելը արդեն հանգեցնում է դատավարական նորմերի պահանջների խախտումների: 
 
- Մինչ նոր օրենսգրքի ընդունումը բերման ենթարկված անձինք այսօր էլ ունեն, ասենք` փաստաբանի ունենալու իրավունք, զանգի իրավունք, այնուամենայնիվ շատ հաճախ լսում ենք բողոքներ, և մարդը հաճախ չի էլ կարողանում ապացուցել, որ զրկված է եղել այս իրավունքներից: Նոր օրենսգիրքը որքանով է ապահովագրում նման չարաշահումների հնարավորությունից: 
 
- Գործող ՔԴՕ-ն այս փուլում ` ազատությունից զրկման ամենասկզբնական փուլում, առավել ևս երբ դեռ չունենք դե յուրե ձերբակալված անձ, այլ պարզպես ունենք բերման ենթարկված անձ, ով գտնվում է փաստացի քրեական հետապնդման ներքո, այդ անձանց համար բավարար երաշխիքներ չի ընձեռում:
 
Դրանք մի քանի տարի առաջ լրացրեց Վճռաբեկ դատարանն իր նախադեպային պրակտիկայով, բայց, միևնույն է, խախտումներ դեռ լինում են, և մենք հիմա ԵԴ-ում նաև գործեր ունենք, որոնք առնչվում են նմանատիպ իրավիճակներին, և ինքներս հստակ պատկերացնում ենք այն լուծման ուղիները և միջոցները, որոնք  անհրաժեշտ են ձեռնարկել բացառելու համար նման իրավիճակները: 
 
Գործող օրենսգիրքը երաշխավորում է դատավարական կարգավիճակ ունեցող անձանց համար որոշակի իրավունքների ծավալ, բայց այս կոնկրետ իրավիճակում, երբ ունենք բերման ենթարկված, բայց չունենք հստակ կարգավիճակ ունեցող անձ, ըստ էության, ՔԴՕ նորմերը չեն տարածվում նրա նկատմամբ: Ճիշտ է` Սահմանադրության ուժով, Եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային չափանիշների ուժով անձն օգտվում է այդ իրավունքներից, բայց, քանի որ որոշակի կարգավորումներ մենք չունենք քրեադատավարական օրենսդրությամբ, այդ իսկ պատճառով, խնդիրներ են լինում:
 
Հիմա բացի այն, որ մենք ամրագրում ենք, որ այս իրավունքների ծավալն անձը պետք է  պարտադիր ունենա, մենք նաև նախատեսում ենք այն հետևանքները, որոնք կարող են վրա հասնել, եթե այդ իրավունքը չապահովվի:  Ամենավառ օրինակներից է այն, որ երբ կալանքի հարցը լուծում է դատարանը, պարտադիր անդրադառնում է ձերբակալման օրինականությանը: Եվ եթե ձերբակալման ժամանակ թույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ, ապա դատարանի համար դա հիմք է կալանքի միջնորդությունը մերժելու համար, իսկ օրենքի կոպիտ խախտումները սպառիչ թվարկված են ՔԴՕ նախագծում, և դրանցից մեկն էլ հենց փաստաբանի իրավունքը չապահովելն է:
 
Կամ եթե անձի մարմնի վրա, օրինակ, կան որոշակի վնասվածքներ, և դատարան չի ներկայացվում դրանց առաջացման ողջամիտ բացատրություն, կամ եթե մարմնի վրա եղել են մարմնական վնասվածքներ, բայց չի ապահովվել բժշկական զննության նրա իրավունքը, դա նույնպես օրենքի կոպիտ խախտում է համարվում, և ձերբակալման ժամանակ թույլ տրված իրավունքի խախտումը միանգամից անդրադառնում է կալանքի որոշման վրա:
 
Ինչո՞ւ ենք սա արել, որովհետև եվրոպական չափանիշների համաձայն, ձերբակալումն ու կալանքը ազատությունից զրկելու միասնական մեխանիզմի տարրեր են: Այսօր այս առումով հստակություն չկա, ամեն դեպքում` չի բխում դա օրենսգրքի պահանջներից, որ սրանք ազատությունից զրկելու մեկ միասնական մեխանիզմի տարրեր են, որովհետև դատարանն այսօր, երբ կալանքի հարցը քննարկում է, ինքը խնդիր չունի անդրադառնալու ձերբակալման օրինականությանը, բայց եվրոպական չափանիշները դնում են այդ խնդիրը:
 
ՔԴՕ նոր նախագիծը հստակ ունի այդ կարգավորումները, և ավելին` նախատեսում է նաև արդյունավետ հնարավորություններ դատախազական հսկողության համար: Այս իմաստով, կարծում եմ, պրակտիկայում առաջ եկող թերությունները կփակվեն: Մեկ կարգավորում ունենք, որն այս իրավունքների առումով որոշակի առանձնահատկություն է սահմանում. մասնավորապես` զանգի իրավունքը, վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ, համապատասխան անձին տեղյակ պահելով, կարող է առավելագույնը ոչ ավել, քան 6 ժամով հետաձգվել:
 
- Նաև ժամկետներին կուզեի անդրադառնալ: Նոր օրենսգիրքը, փաստորեն, նաև բավական հստակ ժամկետներ է սահմանում անձի ձերբակալման, կալանավորման համար:
 
- Հիմա եթե անձին ձերբակալում են, 72 ժամվա ընթացքում նրան, այսպես ասեմ` երբ էլ ուզեն կարող են դատարան ներկայացնել ` կալանքի, ապա նախագիծը նախատեսում է, որ քրեական հետապնդման մարմինն ունի ընդամենը 60 ժամ: Անձին ազատությունից զրկելու պահից 60 ժամվա ընթացքում պետք է ներկայացնել դատարան: Նախագիծը 12 ժամը վերապահում է արդեն դատարանին` և՜ կալանքի հարցին անդրադառնալու, և՜ ձերբակալման օրինականությունը ստուգելու համար:
 
Սա նաև այն կանխադրույթով ենք արել, որ անհրաժեշտ է կանխարգելել այն խախտումները, որ պրակտիկայում երբեմն պատահում են, երբ որ, ասենք` դատարանը ողջամիտ ժամանակ չի ունենում կալանքի հարցը լուծելու համար, երբ մեղադրյալին դատարան կարող են տանել, երբ ընդամենը 1-2 ժամ է մնացել ձերբակալման ժամկետի ավարտին, և դատարանը կարճ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու: 
 
Այստեղ կարևոր կարգավորում ունենք, որ եթե անձը ներկայացվել է դատարան ժամկետի այնպիսի խախտմամբ, որը դատարանին ողջամտորեն հնարավորություն չի տալիս քննելու և լուծելու կալանքի հարցը, ապա դա նույնպես համարվում է օրենքի կոպիտ խախտում, և հիմք՝ ձերբակալված անձի կալանավորումը մերժելու համար: 
 
- Քանի որ անդրադարձանք կալանքի հարցին, ուզում եմ մի հարցի վերաբերյալ ձեր կարծիքն իմանալ, որի շուրջ այսօր բավական բուռն քննարկումներ կան մասնագետների շրջանում:  Խոսքը` մեղադրյալի շահերից ելնելով` նրան կալանավորելու մասին է: Իհարկե, նոր ՔԴՕ նախագիծը նման հիմք չի նախատեսում, բայց աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվե՞լ է երբևէ նման դրույթ ունենալու հնարավորությունը: 
 
- Իհարկե նախագծում այդ դրույթը չկա, և չենք էլ քննարկել երբևէ դրա հնարավորությունը: Եվ ես համաձայն չեմ այդ պնդման հետ, թե` մեղադրյալի շահերից ելնելով նրան պետք է կալանավորել: Նախ նման հիմք մենք չունենք, չենք էլ ունենա` միջազգային իրավունքի չափանիշների տեսանկլյունից, և մենք այդ առումով խնդիրներ կունենանք, եթե հանկարծ որոշման մեջ գրենք, որ մեղադրյալի շահերից ելնելով, նրան կալանավորում ենք և ուղարկում ենք քրեակատարողական հիմնարկ: 
Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ նախագիծը չունի նման կարգավորումներ և որևէ տարբերակով չի էլ ունեցել այս 3-4 տարիների ընթացքում:
 
 
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի

Հարակից հրապարակումներ`

10:42 05/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մեղադրյալի շահերից ելնելով նրան կալանավորելու հիմք նախագիծը չի սահմանում
08:50 03/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Արտակ Զեյնալյան
12:42 30/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան
09:33 27/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՍուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ)
16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում

Արխիվ

[]