ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուսնու նախկին սիրուհու մերկ լուսանկարները սոցիալական ցանցում տեղադրելու համար կնոջը տուգանեցին 07/08/2014 23:53 | Քրեական խրոնիկոն
Ամուսնու նախկին սիրուհու նկարները «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում տեղադրելու մեջ մեղադրվող Ռուզաննա Սնջոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի 250 000 ՀՀ դրամի չափով: Նշենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Ռուզաննային դատապարտել տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:
Ռուզաննա Սնջոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում անարդարացի գնահատեց դատավճիռը` նշելով, որ պատրաստվում են այն բողոքարկել վերաքննիչ դատարան:
Ըստ փաստաբանի, պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները բավարար էին հաստատված համարելու համար, որ Ռուզաննայի որդին է տեղադրել լուսանկարը և այդ հիմքով գործը կարճվեր: «Անհասկանալի է, թե դատարանը ինչ տրամաբանությամբ է ղեկավարվել և ինչու այդպես վարվեց»,- ընդգծեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռուզաննան մեղադրվում է այն բանի համար, որ «odnoklassniki.ru» սոցիալական կայքում ստեղծել է ամուսնու նախկին սիրուհու` Գայանեի անվամբ էջ, որտեղ, առանց վերջինիս համաձայնության, տեղադրել է նրա մերկ լուսանկարը: Գայանեի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն տարածելու համար Ռուզաննային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով:
Դատաքննության ընթացքում Ռուզաննայի անչափահաս որդին հայտարարեց, որ իրականում ինքն է լուսանկարը տեղադրել սոցիալական ցանցում` վրեզխնդրությունից դրդված, իսկ մայրն էլ, գործով ամբաստանյալ Ռ.Մնջոյանը հայտարարեց, որ ի սկզբանե չի ցանկացել, որպեսզի որդին ներքաշվի այս պատմության մեջ և նախաքննական մարմնին հայտնել է, որ ինքն է այդ լուսանկարները տեղադրել սոցիալական կայքում, սակայն իր 15-ամյա անչափահաս որդին պնդել է, որ պետք է դատարանում հայտնի այդ մասին: Տղան դատարանում հարցաքննվել է պաշտպանական կողմի միջնորդությամբ, որի ժամանակ հայտնել է, որ տանն ունեն մեկ համակարգիչ, որից օգտվում են բոլորը, սակայն մայրը չունի բավարար գիտելիքներ՝ համակարգչից օգտվելու համար. տղան մորը սովորեցրել է միայն, թե ինչպես նամակագրական կապ հաստատի և այդպես հաղորդակցվի ՌԴ-ում գտնվող ամուսնու և ընկերուհիների հետ
Անչափահաս տղան նաև նշել էր, որ տարիներ շարունակ իրենց տանը տեղի ունեցած վեճից հասկացել է, որ հայրը սիրուհի ունի, բացի այդ, տուժողն անընդմեջ զանգահարել է իրենց տուն, օրվա բոլոր ժամերին, անգամ հնչել են սպառնալիքներ տղայի հասցեին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, տղան իր ցուցմունքում նշել էր նաև, որ «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում այցելել է հոր անվամբ բացված էջը, որտեղ տեղադրված բազմաթիվ լուսանկարներում պատկերված են եղել հայրը, սիրուհին և 1 տարեկան երեխա, մի շարք նկարներում հայրն ու սիրուհին եղել են գրկախառնված: Հայրը տղային հավաստիացրել է, որ դա իր էջը չէ, իսկ վերջինս էլ խնդրել է, որպեսզի սիրուհին ջնջի այդ նկարները:
15-ամյա տղայի խոսքով՝չնայած իր խնդրանքներին լուսանկարները սոցիալական ցանցից տուժողը չի հանել։ Ուստի՝ ինքն էլ որոշել է նոր էջ բացել տուժողի անվամբ և տեղադրել է հոր հիշողության կրիչի մեջ հայտնաբերած տուժողի մերկ լուսանկարները, որպեսզի, ինչպես անչափահաս վկան ասաց, «տեսնի ու ամաչի, ջնջի մյուս նկարները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից