Թեմաներ
Հինգշաբթի 11 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2024   11:43 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է 11/28/2024   11:38 Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն 11/28/2024   11:33 Պետական օրհներգը պետք է ստանդարտ ունենա. վարչապետը խոստովանեց՝ նախագծին մասնակցություն ունեցել է 11/28/2024   11:29 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի 11/28/2024   11:24 Կառավարությունը հաստատեց բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ցանկը 11/28/2024   11:18 Կառավարությունում նոր նշանակվածներ կան. վարչապետի գլխավորությամբ նիստը՝ ուղիղ 11/28/2024   11:16 Լիլիթ Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը 11/28/2024   11:09 Արթուր Պողոսյանը՝ ՔԿ նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ 11/28/2024   10:47 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 11/28/2024   10:42 Վեց ամսով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 11/28/2024   10:34 Ռոբերտ Քոչարյանը և մյուսները բերման չենթարկվեցին. ինքնակամ ներկայացել են դատարան 11/28/2024   10:32 «Վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ արցախցիները չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի հետվերադարձից. Աբրահամյան 11/28/2024   10:25 Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղը 11/28/2024   10:22 Որոշ շրջաններում բուք է, ձյուն. կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ 11/28/2024   10:20 Հրդեհ Լեռնավան գյուղում 11/28/2024   08:33 Սարավան-«Զանգեր» և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է․ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար ավտոմեքենաների համար 11/28/2024   08:28 Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» 11/28/2024   08:24 Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» 11/28/2024   08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» 11/28/2024   08:19 ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» 11/28/2024   08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ» 11/28/2024   08:12 Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ» 11/28/2024   08:09 «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» 11/28/2024   08:04 Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» 11/28/2024   08:01 «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» 11/28/2024   07:58 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» 11/28/2024   07:52 COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» 11/27/2024   23:56 ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել. ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան 11/27/2024   23:35 Նեթանյահուն չի ձերբակալվի Ֆրանսիայի տարածքում 11/27/2024   23:23 Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Ավինյան 11/27/2024   23:10 «Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ. «Գեղարդ» կենտրոն 11/27/2024   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/27/2024   22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/27/2024   22:23 Ձմռան նախօրեին մրցույթ է հայտարարվել՝ վթարային կամրջի վերանորոգման համար 11/27/2024   22:09 ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին 11/27/2024   21:51 Իսրայելը ՄՔԴ-ին տեղեկացրել է Նեթանյահուի ձերբակալության օրդերը բողոքարկելու մտադրության մասին 11/27/2024   21:38 Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/27/2024   21:21 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 11/27/2024   21:07 Արևմուտքի հետ Վրաստանի վատ հարաբերությունները չեն կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա. Վրացագետ 11/27/2024   20:59 Բժիշկը նշել է գարեջրի՝ առողջության համար անվտանգ ծավալը 11/27/2024   20:48 ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը 11/27/2024   20:33 Գյումրիում քաղաքային տրանսպորտի վթարի հետեւանքով տուժած անձինք չեն հոսպիտալացվել 11/27/2024   20:20 SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան 11/27/2024   20:07 Անահիտ Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին 11/27/2024   19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր 11/27/2024   19:39 Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան 11/27/2024   19:34 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 11/27/2024   19:19 Միգրանտների բոլոր տեղաշարժերը պետք է լինեն խիստ վերահսկողության տակ. Մեդվեդև 11/27/2024   19:08 Դաղստանում ձերբակալել են պետական հաստատությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/27/2024   16:30 Համացանցում հայտնվել են Մուրմանսկի մարզում խորտակված նավից զբոսաշրջիկներին փրկելու կադրերը 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/27/2024   17:53 «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է

Հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների առանցքում կարևորվել է ապակենտրոնացված համագործակցությունը 07/08/2014   08:07  |  ԼՐԱՀՈՍ

Պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ:

Հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների առանցքում երկուստեք կարևորվել է ապակենտրոնացված համագործակցությունը, որը, զրուցակիցների համոզմամբ, ուրույն դեր ունի նաև երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու մշակութային արժեքների փոխճանաչելիության գործում: Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Մաուրիսիո Մակրին ընդգծել են, որ այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է շուրջ մեկ ու կես տասնամյակ առաջ` հռչակելով Բուենոս Այրեսը և Երևանը քույր քաղաքներ:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Մաուրիսիո Մակրիի՝ 2012թ. Երևան կատարած այցելությունը, որի ընթացքում տեղի է ունեցել Բուենոս Այրեսից Երևանին՝ գրքի միջազգային մայրաքաղաքի տիտղոսի փոխանցման արարողությունը: ՀՀ Նախագահը նշել է, որ այդ այցը երկու մայրաքաղաքների միջև համագործակցությանը նոր խթան է հաղորդել և հույս է հայտնել, որ նմանօրինակ այցելություններն ու փոխադարձ շփումները կկրեն պարբերական բնույթ՝ ներառելով փոխգործակցության զարգացմանն ուղղված ընդգրկուն օրակարգ: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս քաջալերել և աջակցել Երևան-Բուենոս Այրես ձևաչափով նոր նախաձեռնությունները և ծրագրերը:

Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև Բուենոս Այրեսում հայկական ներկայությանը, որը երկու երկրները կապող ամուր կամուրջ է հանդիսանում: Նախագահի խոսքով, 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ գործած ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության հետևանքով Արգենտինայում հաստատված հայերն արժանացել են ջերմ վերաբերմունքի: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է նշել, որ այս տարիների ընթացքում հայերն իրենց էական մասնակցությունն են բերել ինչպես Արգենտինայի, այնպես էլ Բուենոս Այրեսի զարգացմանը՝ հարստացնելով մշակութային բազմազանությամբ առանձնահատուկ այդ քաղաքի կյանքը:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ Նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնել Բուենոս Այրեսի քաղաքային իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաև Բուենոս Այրեսում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշման համար, որը, ըստ Նախագահի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի կողմից ևս մեկ անգնահատելի քայլ է:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է Բուենոս Այրեսի քաղաքապետին և Արգենտինայի բարեկամ ժողովրդին՝ հուլիսի 9-ին նշվելիք երկրի Անկախության օրվա կապակցությամբ, մաղթել խաղաղություն, բարգավաճում և նորանոր նվաճումներ:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Մաուրիսիո Մակրին Հայաստանի Նախագահի այցի կապակցությամբ նրան է հանձնել Բուենոս Այրեսի բանալին և քաղաքի Պատվավոր այցելուի պատվոգիրը: Քաղաքապետարանից մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գրառում է թողել քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Արգենտինայի պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ իր արտասահմանյան այցերի շրջանակներում առանձնակի կարևորություն է տալիս Օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումներին, քանի որ, ըստ Նախագահի, դժվար է գերագնահատել այն դերը, որ օրենսդիրներն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու հարցերում: Նախագահի խոսքով, հայ-արգենտինյան հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնակի կարևորում է միջխորհրդարանական փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Արգենտինայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը հայ-արգենտինյան դարավոր բարեկամության նոր էջ է բացել և երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդել առանձնակի բովանդակություն: Երկուստեք կարևորվել են խորհրդարանական տարբեր մակարդակի պատվիրակությունների փոխայցելություններն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջև շփումները:

 


Արխիվ

[]