Թեմաներ
Հինգշաբթի 11 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2024   11:50 Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան 11/28/2024   11:43 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է 11/28/2024   11:38 Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն 11/28/2024   11:33 Պետական օրհներգը պետք է ստանդարտ ունենա. վարչապետը խոստովանեց՝ նախագծին մասնակցություն ունեցել է 11/28/2024   11:29 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի 11/28/2024   11:24 Կառավարությունը հաստատեց բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ցանկը 11/28/2024   11:18 Կառավարությունում նոր նշանակվածներ կան. վարչապետի գլխավորությամբ նիստը՝ ուղիղ 11/28/2024   11:16 Լիլիթ Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը 11/28/2024   11:09 Արթուր Պողոսյանը՝ ՔԿ նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ 11/28/2024   10:47 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 11/28/2024   10:42 Վեց ամսով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 11/28/2024   10:34 Ռոբերտ Քոչարյանը և մյուսները բերման չենթարկվեցին. ինքնակամ ներկայացել են դատարան 11/28/2024   10:32 «Վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ արցախցիները չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի հետվերադարձից. Աբրահամյան 11/28/2024   10:25 Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղը 11/28/2024   10:22 Որոշ շրջաններում բուք է, ձյուն. կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ 11/28/2024   10:20 Հրդեհ Լեռնավան գյուղում 11/28/2024   08:33 Սարավան-«Զանգեր» և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է․ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար ավտոմեքենաների համար 11/28/2024   08:28 Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» 11/28/2024   08:24 Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» 11/28/2024   08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» 11/28/2024   08:19 ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» 11/28/2024   08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ» 11/28/2024   08:12 Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ» 11/28/2024   08:09 «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» 11/28/2024   08:04 Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» 11/28/2024   08:01 «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» 11/28/2024   07:58 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» 11/28/2024   07:52 COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» 11/27/2024   23:56 ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել. ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան 11/27/2024   23:35 Նեթանյահուն չի ձերբակալվի Ֆրանսիայի տարածքում 11/27/2024   23:23 Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Ավինյան 11/27/2024   23:10 «Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ. «Գեղարդ» կենտրոն 11/27/2024   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/27/2024   22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/27/2024   22:23 Ձմռան նախօրեին մրցույթ է հայտարարվել՝ վթարային կամրջի վերանորոգման համար 11/27/2024   22:09 ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին 11/27/2024   21:51 Իսրայելը ՄՔԴ-ին տեղեկացրել է Նեթանյահուի ձերբակալության օրդերը բողոքարկելու մտադրության մասին 11/27/2024   21:38 Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/27/2024   21:21 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 11/27/2024   21:07 Արևմուտքի հետ Վրաստանի վատ հարաբերությունները չեն կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա. Վրացագետ 11/27/2024   20:59 Բժիշկը նշել է գարեջրի՝ առողջության համար անվտանգ ծավալը 11/27/2024   20:48 ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը 11/27/2024   20:33 Գյումրիում քաղաքային տրանսպորտի վթարի հետեւանքով տուժած անձինք չեն հոսպիտալացվել 11/27/2024   20:20 SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան 11/27/2024   20:07 Անահիտ Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին 11/27/2024   19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր 11/27/2024   19:39 Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան 11/27/2024   19:34 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 11/27/2024   19:19 Միգրանտների բոլոր տեղաշարժերը պետք է լինեն խիստ վերահսկողության տակ. Մեդվեդև
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/27/2024   16:30 Համացանցում հայտնվել են Մուրմանսկի մարզում խորտակված նավից զբոսաշրջիկներին փրկելու կադրերը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/27/2024   17:53 «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով

Կայացել են հայ-արգենտինյան բարձր մակարդակի բանակցությունները 07/08/2014   08:32  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ:

Նկատի առնելով, որ Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են Արգենտինայի նախարարների խորհրդի նախագահ Խորխե Կապիտանիչը, պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսը, սոցիալական զարգացման նախարար Ալիսիա Կիրչները, գիտության և նորարարական տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Լինո Բարանյայոն, պետական եկամուտների վարչության պետ Ռիկարդո Դանիել Էչեգարայը, այլ պաշտոնատար անձինք:

Ամադո Բուդուն ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, թե ուրախ է արձանագրելու, որ Հայաստանի Նախագահի այցը տարածաշրջան սկսվում է Արգենտինայից, ինչը, նրա համոզմամբ, ոչ միայն հայ-արգենտինյան բարեկամության, այլև այդ բարեկամությունը գործնական հարթություն տեղափոխելու երկկողմ փոխադարձ պատրաստակամության և վճռականության վկայությունն է, որի ուղղությամբ մինչ այս Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները մեծ աշխատանք է կատարել: Ամադո Բուդուն կարևորել է այցի արդյունքներով երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որն ավելի կամրապնդի Հայաստանի և Արգենտինայի միջև կապերը մի շարք ոլորտներում:
Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն դրվատանքով է խոսել արգենտինահայ համայնքի մասին, որը նրա գնահատմամբ, ոչ միայն մեծ, այլև ազդեցիկ համայնք է և մեծ դեր ունի հայ-արգենտինյան կապերի սերտացման գործում: Նա ընդգծել է, որ չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը և այն հանգամանքին, որ Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, իսկ Արգենտինան համեմատաբար երիտասարդ, երկու ժողովուրդները ջերմ բարեկամական կապեր ունեն, և միջպետական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ափսոսանք հայտնելով, որ Նախագահ Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հնարավորություն չունի մասնակցելու բանակցություններին: Սերժ Սարգսյանը շուտափույթ կազդուրում և քաջառողջություն է մաղթել Արգենտինայի Նախագահին:

Խոսելով հայ-արգենտինյան հարաբերությունների մասին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության Նախագահի երրորդ պաշտոնական այցն է Արգենտինա, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի նախագահները մշտապես կարևորել են Արգենտինայի հետ հարաբերությունների զարգացումը և իրենց պարտքն են համարել այցելել բարեկամ երկիր ու այդ առիթով նաև երախտագիտություն հայտնել հայ ժողովրդի և, հատկապես, Արգենտինայի հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:

«Իմ պաշտոնական այցը Արգենտինա կայանում է Ձեր երկրի անկախության տոնի նախօրեին, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին, մաղթում հաջողություններ: Արգենտինայի հետ մեր երկրի հարաբերությունները մենք շատ ենք կարևորում, և ուրախ եմ, որ հաճախ են տեղի ունենում երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ և մեր հարաբերությունները զարգանում են նաև բազմակողմ ձևաչափով: Մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-արգենտինյան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Ուրախ եմ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը մեզ կտան այդ հնարավորությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը ևս մեծապես կարևորել է արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդան գործում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատահական չի համարել, որ հայաստանյան տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն Արգենտինան է: Նրա խոսքով, շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի հասնող այդ ներդրումներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են ունենում հայ-արգենտինյան առևտրատնտեսական հարաբերությունների վրա:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կիրչների անմիջական աջակցությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունման համար և ընդգծել, որ հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում:

Սերժ Սարգսյանը մեր ժողովրդի և իր անունից երախտագիտություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ընդունման համար:

Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Մասնավորապես՝ ստորագրվել են ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԱՀ գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերական նորարարությունների նախարարության միջև գիտական և նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 7-ին նաև հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Հանդիպմանը քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ:

Հանրապետության Նախագահն այցելել է Սան Մարտինի հրապարակ և ծաղկեպսակ դրել Արգենտինայի անկախության պայքարի մարտիկ Սան Մարտինի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, որից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Բուենոս Այրեսի քաղաքապետարան, հանդիպում ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ: Պաշտոնական այցի շրջանակներում այսօր կայացել է նաև հանդիպում Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ: Օրվա ավարտին Նախագահը հանդիպում կունենա նաև արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

 


Արխիվ

[]