Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Դատական իշխանությունը խիզախություն է ունեցել արդարացնել նախկինում դատապարտված անձին՝ ջարդելով կարծրատիպերը. Կարծիք 07/08/2014   14:33  |  Քրեական խրոնիկոն

 
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավճռով արդարացված Ալեքսանդր Ցվերիանովը մտադիր է հասնել ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պաշտպանելու իր խախտված իրավունքները: Այս մասին  «Մեդիա Կենտրոն» մամուլի ակումբում այսօր հայտարարեց Ալեքսանդր Ցվերիանովը։ Նշենք, որ խոսքը վերաբերում է մեկուկես տարի անհիմն կերպով անազատության մեջ գտնվելուն և ակնհայտ խոշտանգումների ու ճնշումների ենթարկվելուն:  
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտնեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ինքը ճանաչվել է որպես  տուժող Ալեքսանդր Ցվերիանովի ներկայացուցիչ: ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լրազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) հարուցված քրեական գործի շրջանակներում Ցվերիանովն արդեն երկու անգամ ցուցմունք է տվել, այսօր նա տալու է իր երրորդ ցուցմունքը: 
 
Ցվերիանովի հարցաքննությունից հետո բացատրություններ կտան նաև ոստիկանները: «Մենք ակնկալում ենք օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննություն»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հույս հայտնելով, որ ոստիկան վկաները չեն կոծկի իրականությունը:
 
Նա նշեց, որ քննչական խմբի մեջ եղել է նաև ստաժոր: «Ի՞նչ պետք է սովորեր՝ միայն բռնություն»,- ասաց տուժողի ներկայացուցիչը: Իրավապաշտպանը, օգտագործելով ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանի «մսագործներ» բնորոշումը, նշեց, որ «ոստիկանությունը շարունակում է «մսագործներ» ունենալ, և նրանք մնում են անպատիժ»: Ա.Սաքունցը  գտնում է, որ ինչպես այս դեպքում, այնպես էլ ընդհանրապես, քրեական գործ հարուցվելու պարագայում պետք է դադարեցվի ոստիկանության աշխատակիցների պաշտոնավարումը: 
 
Քրեական գործը հարուցվել է Ալեքսանդր Ցվերիանովի դիմումի հիման վրա, ով հայտնել է, որ 2012 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյաներն իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ բռնություն գործադրելու միջոցով հարկադրել են խոստովանել տարբեր գողությունների կատարում, որոնց հետ ինքն իրականում առնչություն չի ունեցել: Դիմումը Ցվերիանովն ուղարկել էր ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, պատգամավորն էլ՝  ՀՔԾ: Ընդ որում, դիմումը  մայիսի 25-ին էր հասել հասցեատիրոջը, սակայն միայն հունիսի 4-ին էր քրեական գործ հարուցվել: 
 
Բուն արդարացման դատավճռի վերաբերյալ Արթուր Սաքունցը նշեց, որ «սա այն եզակի դեպքերից, գուցե բացառություններից մեկն է», որ դատական իշխանությունը խիզախություն է ունեցել արդարացման դատավճիռ կայացնել նախկինում դատապարտված անձի նկատմամբ՝ ջարդելով գոյություն ունեցող կարծրատիպերը:
 
Իսկ Ցվերիանովի  «հանցագործության պատմությունն» ունիկալ է. դատարանը գողության 16 դրվագներից որևէ մեկը հիմնավոր չի համարել, որևէ դրվագով առկա չեն եղել Ցվերիանովի մատնահետքերը, անգամ ճանաչման են ներկայացվել ենթադրյալ գողացված կարտոֆիլները, որոնք սակայն տուժողը չի ճանաչել. իր կարտոֆիլի չափերն այլ էին:
 
Ունիկալ են նաև ոստիկանություն բերման ենթարկվելուց մինչև գործը դատարան ուղարկելը, այսինքն՝ նախաքննության ավարտը, Ցվերիանովի նկատմամբ կիրառված  մեթոդները. նրա նկատմամբ եղել են  բռնություններ և ընդհուպ մինչև սեռական բնույթի բռնությունների սպառնալիքներ, Ցվերիանովն անգամ ինքնավնասման փորձ է արել՝ խույս տալու համար դրանցից:
 
Քննիչը, «լավ ցուցանիշներ» ապահովելու մոլուցքից դրդված, համոզել է համապատասխան ցուցմունքներ տալ՝ բռնություններ գործադրելով, խորոված ու խմիչքներ հյուրասիրելով, գործում արձանագրված է, որ խմածությունը թույլ չի տվել Ցվերիանովին ցուցմունք տալ: Ակնհայտ է, որ այս գործով, ինչպես նշել է Ա.Սաքունցը, չի եղել իշխանության քաղաքական հետաքրքրություն, շահ, տվյալ դեպքում եղել է քննիչի շահ՝ ապահովել բացահայտումների ցուցանիշները:   
 
Արթուր Սաքունցը բարձր գնահատեց նաև Ալեքսանդր Ցվերիանովի պաշտպան, հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանի աշխատանքը:
 
Ա.Սաքունցը տարակուսանք հայտնեց, որ մեղադրող կողմը բողոքարկել է դատավճիռը Վերաքննիչ դատարան՝ մինչդեռ դատախազությունը պետք է   Ցվերիանովի հայտարարությունների հիման վրա անմիջապես քրեական գործ հարուցեր ու ՀՔԾ-ին էլ հանձնարարեր քննել այն: «Տխուր ապացույց  է, որ դատախազությունն իրականացնում է ոչ թե օրինականության հսկողության իր գործառույթը, այլ հովանավորում ապօրինությունները»,- ասաց Ա.Սաքունցը: 
 
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն անդրադարձել էր  Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 30-ին կայացված Ալեքսանդր Ցվերիանովի վերաբերյալ արդարացման դատավճռին:
 
Դատարանը ոչ միայն եզրահանգել էր, որ «մեղադրանքի կողմը չի ներկայացրել ոչ մի հավաստի ապացույց», այլև ուշադրություն է հրավիրել նախաքննական մարմնի կողմից թույլ տրված, տեղ-տեղ զավեշտի հասնող բազմաթիվ խախտումների վրա: Դատարանն անգամ որոշ դեպքերում նախաքննական մարմնի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու «հիմնավոր համոզմունք» է հայտնել:
 
 

Հարակից հրապարակումներ`

12:43 05/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախկին տնօրենին չի առևանգել, տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է. դատարանը ճանաչել է ամբաստանյալի անմեղությունը
13:20 22/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրկու ամբաստանյալներից մեկը արդարացվեց, իսկ մյուսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
14:15 20/06/2014  |  ԳՈՐԾ #Գլխավոր դատախազի տեղակալի բողոքները մերժվեցին. բռնաբարության գործով արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ
00:44 19/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազը պահանջում էր կարճել քրեական գործի վարույթը, իսկ դատարանն արդարացրեց
16:41 12/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման մի դատավճռի թարմ հետքերով.ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ
19:31 11/06/2014  |  ԳՈՐԾ #Դատարանը բացահայտել է քննության զավեշտները. Ճանաչման են ներկայացվել կարտոֆիլները՝ տուժողը չի ճանաչել
15:51 07/06/2014  |  Քրեական խրոնիկոնՍուտ ցուցմունք տալու մեղադրանքում արդարացվել է
12:40 04/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվելի քան 2,5 տարի տևած դատաքննության արդյունքում դատախազը դատարանում հրաժարվել է մեղադրանքից. Դատարանը բժիշկին արդարացրել է
11:16 02/06/2014  |  ԳՈՐԾ #Դատարանի նոր կազմն էլ կայացրեց արդարացման դատավճիռ
00:02 05/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքում. Դատարանը բացահայտել է նախաքննական մարմնի խեղաթյուրումներն ու բացթողումները

Արխիվ

[]