Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքը համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը 07/06/2014   10:50  |  Վերլուծություններ

Անկախ այն հանգամանքից, թե ամուսիններից ում սեփականության իրավունքն է գրանցված ամուսնության ընթացքում նրանց ձեռքբերած գույքի նկատմամբ, այն համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Ամուսինների համատեղ սեփականությունը, այնուամենայնիվ չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն:

Համատեղ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման շուրջ ծագող հասարակական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով:

Կարևորելով հատկապես համատեղ գույքի տնօրինման իրավունքի իրականացման շուրջ առկա ներկայիս խնդիրները, սույնով կանդրադառնանք հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով ամրագրված նորմերի պարզաբանմանը, ինչպես նաև դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մեկնաբանություններին, որոնք ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով պարտադիր են կիրառման նույնանման փաստական հանգամանքներով քաղաքացիական վեճեր քննելիս:

Այսպես, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված է իմպերատիվ նորմ, համաձայն որի՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ,  եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Հիշյալ նորմերի տառացի մեկնաբանությունը վկայում է այն մասին, որ ամուսիններից յուրաքանչյուրը կարող է կնքել ընդհանուր գույքի տնօրինման գործարքներ` այնուամենայնիվ հոդվածի 2-րդ կետով ամրագրված իմպերատիվ նորմի պահանջների պահպանմամբ ունենալով մյուս ամուսնու համաձայնությունը: Եվ քանի որ հոդվածի երրորդ կետով ամրագրված նորմը դիսպոզիտիվ է, այն հնարավորություն է տալիս համասեփականատերերին /ամուսիններին/ սահմանելու գույքի տնօրինման գործարքի կնքման այլ կարգ /օրինակ ամուսինները, ամուսնական պայմանագրով կարող են սահմանափակել իրենցից յուրաքանչյուրի կողմից գույքն օտարելու իրավունքը/: Փաստորեն, եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների համաձայնությամբ, ամուսիններից յուրաքանչյուրը կարող է տնօրինել համատեղ գույքը և այն տնօրինելու լիազորությունը գույքը տնօրինող ամուսնու մոտ համարվում է առկա այն պարագայում, երբ վերջինս ունենում է տնօրինման գործարքը կնքելու հարցում մյուս ամուսնու համաձայնությունը: Հատկանշականն ու օրենսդրական բացն, այնուամենայնիվ, կայանում է նրանում, որ համապատասխան լիազորությունների բացակայությամբ գույքը տնօրինվելու պարագայում գործարքը կարող է անվավեր ճանաչվել ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ ապացուցվի, որ գործարքի մյուս` գնորդ կողմն իմացել է այդ մասին, կամ ակնհայտորեն պետք է իմանար:

Հիշյալ նորմը հակասում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու սեփականատիրոջ իրավունքն ամրագրող 275-րդ հոդվածի 1-ին կետին, համաձայն որի` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Նորմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանում նախատեսված չէ սեփականության տեսակի տարանջատում, ինչը վկայում է այն մասին, որ այն կիրառելի է ինչպես միանձնյա սեփականատիրոջ, այնպես էլ համասեփականատիրոջ նկատմամբ:

ՀՀ Քաղ. օր. 275-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ գույքն օտարելու լիազորություն չունեցող անձի կողմից այն օտարված լինելու և այդ մասին գնորդի կողմից իմանալու կամ ակնհայտորեն ենթադրելու պարագայում գույքի սեփականատերը ցանկացած դեպքում կարող է գույքը հետ պահանջել բարեխիղճ ձեռքբերող գնորդից: Գույքը տնօրինողի մոտ այն օտարելու անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին գնորդի /բարեխիղճ ձեռք բերողի/ չիմանալու կամ այն իմանալու հնարավորության բացակայության դեպքում գույքի սեփականատերը զրկված չէ այն ձեռք բերողից հետ պահանջելու իրավունքից, եթե ապացուցվում է գույքը սեփականատիրոջ տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ հանգամանքներով: Համասեփականատիրոջ տիրապետումից իր կամքից անկախ գույքը կարող է դուրս գտնվել տվյալ գույքի նկատմամբ տիրապետման միևնույն իրավունքն ունեցող մյուս համասեփականատիրոջ մոտ այն գտնվելու արդյունքում /օրինակ, երբ համատեղ սեփականության իրավունքով ամուսիններին պատկանող ավտոմեքենան մշտապես կամ առավելապես վարի նրանից մեկը/: Եվ քանի որ օրենքն իրավունք է վերապահում համասեփականատերերից յուրաքանչյուրին տնօրինելու համատեղ գույքը, ուստի առանց մյուս համասեփականատիրոջ համաձայնության /առանց համապատասխան լիազորությունների/ գույքը տնօրինվելու և այդ մասին գնորդի չիմանալու պարագայում, գույքի օտարմանը չմասնակցած համասեփականատերը ՀՀ քաղ. օր. 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գնորդից կարող է հետ պահանջել իր գույքը, իսկ նույն օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` զրկված է այն պահանջելու իրավունքից:

ՀՀ Քաղ. օր. 198-րդ հոդվածի խնդրահարույց նորմերի կիրառումը դատական պրակտիկայում մեծ դժգոհությունների առիթ դարձավ հատկապես այն բանից հետո, երբ դրանց վերաբերյալ իր մեկնաբանությունները տվեց ՀՀ Վճռաբեկ դատարանը:

Այսպես, Վճռաբեկ դատարանն իրականացնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովել իր առաքելությունը, իր մի շարք նախադեպային որոշումներով համատեղ գույքի տնօրինման գործարքներում կիրառելի է համարել համաձայնության առկայության կանխավարկածի սկզբունքը, ինչը հանգում է հետևյալին.  Ընդհանուր գույքի տնօրինման գործարքը կնքող համասեփականատիրոջ գործողությունների դեմ մյուս համասեփականատիրոջ անհամաձայնության բացակայությունը վկայում է վերջինիս համաձայնության և գործարքը կնքող համասեփականատիրոջ մոտ գործարք կնքելու իրավունքի /լիազորության/ առկայության մասին:

Այսինքն, գործարքը կնքող մասնակցի մոտ այն կնքելու լիազորությունն առկա է, եթե չկա դրա վերաբերյալ մյուս համասեփականատիրոջ անհամաձայնություն: Ընդ որում, անհամաձայնությունը պետք է հայտնի լինի գործարքի մյուս՝ գնորդ կողմին, հակառակ պարագայում գործարքը դատական կարգով անվավեր ճանաչվել չի կարող:

Համաձայնության առկայության կանխավարկածի սահմանումը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող քաղաքացիների սեփականության իրավունքը, քանի որ, որքան էլ որ համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքերը հանգեցնում են նրան, որ հիմնականում մասնակիցները միևնույն տնտեսություն վարող, համատեղ գույքը միասին օգտագործող անձինք են լինում՝ ունենալով գույքն օտարելու՝ մյուս մասնակցի մտադրության մասին տեղեկանալու հնարավորությունը, այնուամենայնիվ, գործնականում քիչ չեն դեպքերը, երբ մասնակցի կողմից անհամաձայնություն չարտահայտելը կարող է պայմանավորվել գույքի օտարման մասին անիրազեկմամբ:

Իսկ արդյոք գործարքի կնքման պահին ամուսինների կողմից համատեղ տնտեսություն չվարելու փաստական հանգամանքը, գործարքի կնքմանը չմասնակցող ամուսնու առարկությունները գնորդ կողմին ներկայացնելու հնարավորության առկայությունը կամ բացակայությունը  կարևորվում են գործարքն անվավեր ճանաչվելու պահանջով հայցեր քննելիս:  Այսպես, թիվ ԵԱՔԴ/1023/0210 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բարձրաձայնված հարցին, ամրագրեց, որ գործարքի կնքման պահին համասեփականատերերի ամուսնալուծված լինելու փաստական հանգամանքը /հետևաբար և` գործարքի կնքման մասին դրա կնքմանը չմասնակցող համասեփականատիրոջ անիրազեկվածությունը/ գործարքն անվավեր ճանաչելու պահանջներ քննելիս ուշադրության արժանի փաստական հանգամանքներ դիտվել չեն կարող:

Գործարքն անվավեր ճանաչելու պայմանները, ինչպես արդեն նշվեց, ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետում: Նորմն իմպերատիվ է և անկախ գործի փաստական հանգամանքներից՝միատեսակ կիրառելի բոլոր քաղաքացիաիրավական վեճեր քննելիս:

Խնդրի լուծումը կայանում է ոչ թե հիշյալ նորմի տարածական մեկնաբանման, այլ համատեղ գույքի տնօրինման գործարքներում համաձայնության առկայության կանխավարկածից հրաժարվելու կամ դրանից բխող ռիսկերը հակակշռող մեխանիզմներ սահմանելու մեջ:

Ի վերջո` անգամ քննարկվող նորմի ձևակերպումից անգամ ակնհայտ է, որ գույքի օտարման գործարքն անվավեր ճանաչելու հարցում օրենսդիրը կարևորել է գույքն օտարող հասմասեփականատիրոջ /ամուսնու/ մոտ անհրաժեշտ լիազորություններ բացակայությունը, ինչպես նաև գործարքի մյուս կողմի՝ գնորդի կողմից այն իմանալու կամ ակնհայտորեն իմանալու հավանականության փաստերը: Մինչդեռ համաձայնության առկայության կանխավարկածի կիրառման տրամաբանությունից ակնհայտ է, որ գույքն օտարողի մոտ լիազորությունները մշտապես առկա են` անկախ մյուս համասեփականատիրոջ իրական կամքից: Գործարքն անվավեր ճանաչելու առկա պայմանների պարագայում անընդունելի է կանխավարկածի առկայության սկզբունքի կիրառումը, հետագայում իր կամքից անկախ գործարքի կնքմանը համաձայնություն տված անիրազեկ սեփականատերը հետագայում զրկված է լինում իր խախտված իրավունքները վերականգնելու իրական հնարավորությունից:

Իսկ ինչպիսին է այս հարցի շուրջ այլ երկրների մոտեցումները: Ամուսինների համատեղ գույքի օտարման հարցում համաձայնության առկայության կանխավարկածը կիրառելի է Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և որոշ այլ երկրներում ևս և ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, Կանխավարկածի կիրառումը բխում է հենց օրենսդրական ամրագրումից՝ունենալով քաղաքացիների կորուստները նվազեցնող որոշ մեխանիզմներ:

Այսպես, ՌԴ ընտանեկան օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսիններից մեկի կողմից ընդհանուր գույքի տնօրինման գործարք կնքելիս ենթադրվում է, որ նա գործում է մյուս ամուսնու համաձայնությամբ: Համաձայնության առկայության կանխավարկածի ռիսկայնությունը հաշվի առնելով, հոդվածի 3-րդ կետը անշարժ գույքի տնօրինման և նոտարական վավերացում կամ իրավունքների պետական գրանցում պահանջող գործարքների կնքման դեպքում պարտադիր է համարում մյուս ամուսնու՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությունը:
Ուկրաինայում համաձայնության առկայության կանխավարկածը ևս կիրառելի է, որն այնուամենայնիվ չի տարածվում նոտարական վավերացում պահանջող, ինչպես նաև պետական գրանցում պահանջող գործարքների նկատմամբ՝ այդ դեպքերում պարտադիր համարելով մյուս ամուսնու կողմից նոտարական կարգով տրված համաձայնության առկայությունը /Ուկրաինայի ԸՕ, հոդվ. 65, կետ 3/: Ավելին, Ուկրաինայում Կանխավարկածը կիրառելի չէ անգամ մեծարժեք գույքի տնօրինման գործարքներ կնքելիս, որի դեպքում առնվազն անհրաժեշտ է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը:

Ինչպես վերոհիշյալ, այնպես էլ համատեղ գույքի տնօրինման հարցում կանխավարկածի սկզբունքը կիրառող այլ երկրներում, այն ուղղակիորեն ամրագրված է օրենսդրությամբ և կիրառելի է միայն ամուսիններին պատկանող փոքրարժեք գույքի տնօրինման գործարքների նկատմամբ /կենցաղային իրեր և այլն/, մինչդեռ մնացյալ գույքի տնօրինման գործարքների կնքման դեպքում մյուս համասեփականատիրոջ համաձայնությունը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն արդեն իսկ հիմք` գործարքն անվավեր ճանաչելու համար:

Մինչդեռ, Հայաստանի հանրապետությունում, համաձայնության առկայության կանխավարկածի մասին ընդհանուր համատեղ սեփականության տնօրինման իրավական կարգավորումներում որևէ նշում առկա չէ, և դրա կիրառումը բխում է Վճռաբեկ դատարանի նախադեպային մեկնաբանություններից՝ ակնհայտորեն հակասելով նորմի տառացի մեկնաբանությանը,, կիրառելի է ցանկացած գույքի կապակցությամբ կնքվող գործարքների նկատմամբ, իսկ գործարքն անվավեր ճանաչելու պահանջի բավարարումը բոլոր դեպքերում կապված է գործարքը վիճարկողի կողմից իր անհամաձայնության փաստի մասին գործարքի գնորդ կողմին իրազեկ դարձնելու հանգամանքով, ինչի հնարավորությունը միշտ չէ, որ ունենում են քաղաքացիները: Որպես տարածված օրինակ կարելի է նշել ավտոմեքենայի առուվաճառքի վերաբերյալ կնքող գործարքները, որտեղ , սովորաբար հանդես է գալիս ամուսիններից միայն մեկը` օտարելով համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքը:

Փաստորեն, ՀՀ Վճռաբեկ դատարանը, կիրառելով այլ երկրների փորձը՝ համատեղ գույքի տնօրինման գործարքներում պարտադիր է համարել Համաձայնության առկայության կանխավարկածի սկզբունքը՝ անտեսելով այդ երկրների օրենսդրությամբ ամրագրված՝ սկզբունքի կիրառման ռիսկայնությունը հակակշռող նորմերի առկայության, իսկ և մեր օրենսդրությունում դրանց բացակայության հանգամանքները:

ՀՀ Սահմանադրական դատարանը, 24.02.2012թ. իր որոշմամբ անդրադառնալով ՀՀ Քաղ. Օր. 198-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին նշել է, որ ՀՀ քաղ. Օր. 198-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանադրականության առումով որևէ անորոշություն կամ խնդիր առկա չէ: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի ուժով իրավական ակտի շուրջ ձևավորված իրավակիրառ պրակտիկան գնահատելիս Վճռաբեկ դատարանը կարևորել է ինչպես համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում ստացած լինելու, այնպես էլ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները օրենքի հիման վրա ծագած լինելու պարագայում մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ համաձայնությունը:

Չնայած Սահմանադրական դատարանի գնահատականին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը շարունակեց իր հետագա որոշումներում վկայակոչել և վերահաստատել Կանխավարկածի կիրառելիությունը /տես 23.03.2012թ., թիվ ԵԿԴ/3430/02/09 քաղ. գործով կայացրած որոշումը/:

Խնդրի լուծումը կայանում ՀՀ քաղ. օր. 198-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունը կիրառելու և այլ երկրներից թերի փոխառված գործարքի անվավերության պայմանները սահմանող նորմից հրաժարվելու մեջ, ինչը հնարավորություն կտա սեփականատիրոջն առանց իր համաձայնության կնքված գործարքը ճանաչել անվավեր հոդվածի 2-րդ կետում սահմանված պահանջը խախտված լինելու ցանկացած դեպքում:

 

Հասմիկ Օհնիկյան

«Այլեքս» փաստաբանական գրասենյակ
 


Արխիվ

[]